Դևոնպորտ (Թասմանիա)
Բնակավայր | ||
---|---|---|
Դևոնպորտ | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | City of Devonport? | |
Հիմնադրված է | 1890 թ. | |
Մակերես | 116 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | ▲24 591 մարդ (օգոստոսի 10, 2021)[1] | |
Պաշտոնական կայք | devonport.tas.gov.au(անգլ.) | |
| ||
Դևոնպորտ (անգլ.՝ Devonport), քաղաք Թասմանիայի հյուսիսում (Ավստրալիա)։ Դևոնպորտը Բերնի քաղաքի հետ միասին համարվում են Թասմանիայի հյուսիսարևմտյան մասի հիմնական շրջանային կենտրոնները։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևոնպորտը գտնվում է Թասմանիայի հյուսիսային կողմում՝ Բասսի նեղուցի ափին, որը բաժանում է Թասմանիան մայրցամաքային Ավստրալիայից։ Դևոնպորտը գտնվում է Բասսի նեղուցը թափվող Մերսի գետի գետաբերանում։ Դևոնպորտի արևմտյան ծայրում գտնվում է Դոն գետի գետաբերանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերսի գետի գետաբերանի առաջին ուսումնասիրությունն իրականացվել է Van Diemen's Land Company-ի կողմից 1826 թվականին։ Տարածքում առաջին վերաբնակիչները սկսել են բնակություն հաստատել 1851 թվականին. նրանց թիվը սկսել է աճել ածխի հանքավայրերի հայտնաբերմամբ, և գետաբերանն սկսել է օգտագործվել որպես նավահանգիստ։ 1850-ականների կեսերին Մերսի գետի տարբեր ափերին առաջացել են երկու բնակավայր՝ Ֆորմբին (Formby) և Տորքուեյը (Torquay)[2]։
1870-ական թվականներին իրականացվել է Մերսի գետի գետաբերանի խորացում, ինչը նպաստել է նավագնացության զարգացմանը. շոգենավերը կարողացել են նավարկել Դևոնպորտի և Մելբուռնի միջև։ 1889 թվականին ավարտվել է Մերսի Բլաֆ (անգլ.՝ Mersey Bluff կամ ուղղակի Bluff) փարոսի կառուցումն համանուն հրվանդանի ափին՝ Մերսի գետի՝ Բասսի նեղուց թափվելու վայրից մի փոքր արևմուտք։
1890 թվականին Տորքուեյի և Ֆորմբիի բնակիչները քվեարկել են բնակավայրերը մեկ քաղաքի կազմում միավորելու օգտին, որը կոչվել է Դևոնպորտ։ 1901 թվականին բացվել է կամուրջ (Victoria Bridge), որը միացնում էր քաղաքի երկու հատվածները[2]։ Այս կամուրջն օգտագործվել է մինչև 1973 թվականը, երբ բացվել է նոր, բետոնե կամուրջը Մերսի գետի վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Դևոնպորտի բնակչությունը կազմում էր 23 046 մարդ (տղամարդիկ՝ 47,0 %, կանայք՝ 53,0 %)։
Դևոնպորտի բնակիչների միջին տարիքը 43 էր[3]։
1996 | 2001 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|
[4] | 22 299[5] | 21 528[6] | 22 315[7] | 22 770[3] | 23 046
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևոնպորտում գտնվում է Spirit of Tasmania լաստանավային տերմինալը․ Spirit of Tasmania I և Spirit of Tasmania II երկու լաստանավերն ամեն օր անցնում են Դևոնպորտի և Մելբուռնի միջև գտնվող Բասսի նեղուցը՝ Թասմանիան միացնելով մայրցամաքին։ Միակողմանի ճանապարհորդությունը տևում է մոտ 11 ժամ։
Դևոնպորտի օդանավակայանը (Devonport Airport) գտնվում է քաղաքի կենտրոնից մոտ 8 կմ դեպի արևելք[8]։ QantasLink ավիաընկերությունը՝ Qantas ընկերության տարածաշրջանային ստորաբաժանումը, թռիչքներ է իրականացնում Դևոնպորտից Մելբուռն (2011 թվականի ժամանակացույցի համաձայն՝ օրական 4 թռիչք[9]), իսկ Tasair տարածաշրջանային ընկերությունը՝ դեպի Հոբարթ և Քինգ կղզի։
Դևոնպորտով անցնում է Բասս-Հայվեյ (Bass Highway) մայրուղին՝ կապելով այն Թասմանիայի հյուսիսային ափի այլ քաղաքների՝ Բերնիի (48 կմ) և Լոնսեստոնի (99 կմ) հետ։
Դևոնպորտն սպասարկում են մի քանի ավտոբուսային ընկերություններ, ներառյալ Link-ը, Redline-ը և Phoenix-ը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևոնպորտի օդանավակայանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 33.2 (91.8) |
30.6 (87.1) |
29.0 (84.2) |
24.9 (76.8) |
20.7 (69.3) |
18.8 (65.8) |
16.7 (62.1) |
18.1 (64.6) |
20.0 (68) |
24.8 (76.6) |
26.3 (79.3) |
30.9 (87.6) |
33.2 (91.8) |
Միջին բարձր °C (°F) | 21.2 (70.2) |
21.6 (70.9) |
20.3 (68.5) |
17.6 (63.7) |
15.3 (59.5) |
13.3 (55.9) |
12.7 (54.9) |
13.1 (55.6) |
14.1 (57.4) |
15.8 (60.4) |
17.7 (63.9) |
19.5 (67.1) |
16.9 (62.4) |
Միջին օրական °C (°F) | 16.7 (62.1) |
17.1 (62.8) |
15.6 (60.1) |
13.1 (55.6) |
11.1 (52) |
9.2 (48.6) |
8.7 (47.7) |
9.1 (48.4) |
10.1 (50.2) |
11.6 (52.9) |
13.4 (56.1) |
15.0 (59) |
12.6 (54.7) |
Միջին ցածր °C (°F) | 12.2 (54) |
12.6 (54.7) |
10.8 (51.4) |
8.6 (47.5) |
6.8 (44.2) |
5.1 (41.2) |
4.6 (40.3) |
5.0 (41) |
6.0 (42.8) |
7.3 (45.1) |
9.0 (48.2) |
10.5 (50.9) |
8.2 (46.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 4.0 (39.2) |
4.3 (39.7) |
1.3 (34.3) |
0.5 (32.9) |
−1.8 (28.8) |
−1.9 (28.6) |
−2.2 (28) |
−1.6 (29.1) |
−2.0 (28.4) |
−0.3 (31.5) |
0.6 (33.1) |
1.6 (34.9) |
−2.2 (28) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 41.4 (1.63) |
29.2 (1.15) |
38.1 (1.5) |
62.2 (2.449) |
67.5 (2.657) |
78.9 (3.106) |
88.1 (3.469) |
84.3 (3.319) |
74.4 (2.929) |
61.6 (2.425) |
55.4 (2.181) |
53.4 (2.102) |
734.5 (28.917) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) | 7.5 | 6.0 | 7.3 | 9.4 | 11.3 | 12.4 | 15.0 | 14.6 | 14.2 | 11.8 | 9.9 | 8.2 | 127.6 |
Միջին ամսական արևային ժամ | 263.5 | 240.1 | 210.8 | 171.0 | 142.6 | 132.0 | 136.4 | 151.9 | 186.0 | 232.5 | 246.0 | 257.3 | 2370,1 |
Աղբյուր #1: Bureau of Meteorology[10] | |||||||||||||
Աղբյուր #2: Bureau of Meteorology (1981–1996 sunshine hours)[11] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL612002
- ↑ 2,0 2,1 «History of Devonport». devonport.tas.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 26.08.2011-ին.
- ↑ 3,0 3,1 «2016 Census QuickStats: Devonport (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 04.03.2016-ին.
- ↑ Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres and Localities, Tasmania, 1996
- ↑ Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres, Australia, 2001
- ↑ «2006 Census QuickStats: Devonport (Urban Centre/Locality)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «2011 Census QuickStats: Devonport (Urban Centre/Locality)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Devonport Airport». tasports.com.au. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 25.08.2011-ին.
- ↑ «QantasLink Timetable» (PDF). www.qantas.com.au. июнь 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 28.08.2011-ին.
- ↑ "Climate statistics for Devonport Airport". bom.gov.au. Bureau of Meteorology. Retrieved 11 April 2017.
- ↑ "Climate statistics for Forthside Climate Research Station (1981–2010)". bom.gov.au. Bureau of Meteorology. Retrieved 28 October 2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դևոնպորտի քարտեզը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ ապրիլի 6-ին., www.devonport.tas.gov.au
- Դևոնպորտի քարտեզը զբոսաշրջիկների համար, www.tasmap.tas.gov.au
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևոնպորտ (Թասմանիա)» հոդվածին։ |
|