Օսմանյան կայսրության պաշտոնյան և նրա օգնականը քրիստոնյա տղաներին հավաքագրում են դևշիրմեի համար
Դևշիրմե (օսման.՝ دوشيرمه, devşirme, սովորաբար թարգմանվում է «երեխաների հավաքագրում» կամ «արյան հարկ»)[1], գործընթաց Օսմանյան կայսրություն, երբ զինվորացման կամ հարեմում պաշտոնավարման նպատակներով հավաքագրվում էին երեխաներ Բալկանյան թերակղզու քրիստոնյա ժողովուրդներից[2]։ Օսմանյան զինվորները վերցնում էին քրիստոնյա տղաներին 8-ց 20 տարեկան, իրենց ծնողներից բաժանում և տեղափոխում Ստամբուլ[3]։ Տղաները բռնի փոխակերպվում էին Իսլամի[4] և վարժեցվում զինվորական գործի կամ քաղաքացիական ծառայության կայսրությունում, որոնք հետագայում դառնում էին Ենիչերիներ[5]։
Դևշիրմեն սկսվել է 1300-ական թվականների կեսերին Մուրադ I-ի օրոք, նպատակն էր հզորացնել թուրքական ազնվականությանը։ Ըստ շատ գիտնականների, այս գործընթացը հակասում էր Իսլամական իրավունքին[6]։ Պատմաբան Դեյվիդ Նիկոլը գրել է, որ տղաները ստրկացվում էին դևշիրմե համակագի օրոք, ինչը հակասում էր Զիմմիների պաշտպանությանը՝ համաձայն իսլամական իրավունքի[7]։ Սա չէր ընդունում Հալիլ Ինալջըքը, ով գտնում է, որ դևշիրմեն ստրուկ չէ, չնայած կրոնափոխվել է իսլամի[8][c]:
15-րդ դարի կոսերից մինչև 17-րդ դարի կեսերը գրեթե բոլոր մեծ վեզիրները եղել են քրիստոնյաներ, որոնք վերցվել են դևշիրմե համակարգի ներքո և վարժեցվել են պալատային համակարգում[9]։ 1700 թվականի դրությամբ գործընթացը կասեցվեց, սակայն մոտ 200.000 երեխա վերցվել են այս եղանակով[10]։ 1703 թվականին փորձ եղավ վերականգնել այս համակարգը սակայն ընդդիմացան օսմանցիները, ովքեր զբաղեցնում էին զինվորական և քաղաքացիական պաշտոններ։ Վերջապես Ահմեդ III-ի կառավարման առաջին օրերից դևշիրմե համակարգն արգելվեց։
↑The New Encyclopedia of Islam, ed. Cyril Glassé, (Rowman & Littlefield, 2008), 129.
↑Basgoz, I. & Wilson, H. E. (1989), The educational tradition of the Ottoman Empire and the development of the Turkish educational system of the republican era. Turkish Review 3(16), 15.
↑Gillian Lee Weiss (2002)։ Back from Barbary : captivity, redemption and French identity in the seventeenth-and eighteenth-century Mediterreanean։ Stanford University։ էջ 32։ «Many scholars consider that the "child levy" violated Islamic law.»
↑David Nicolle (հուլիսի 22, 2011)։ «Devshirme System»։ in Alexander Mikaberidze։ Conflict and Conquest in the Islamic World: A Historical Encyclopedia [2 volumes]: A Historical Encyclopedia։ ABC-CLIO։ էջեր 273–։ ISBN978-1-59884-337-8։ «This effectively enslaved some of the sultan's own non-Islamic subjects and was therefore illegal under Islamic law, which stipulated that conquered non-Muslims should be demilitarized and protected»
↑Halil Inalcik, "Ottoman Civilisation", p. 138, Ankara 2004.