Դևին
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Դևին | ||
| բուլղար․՝ Девин[1] անգլ.՝ Devin[1] | ||
| Երկիր | ||
| Համայնք | Devin?[1] | |
| Հիմնադրված է | 1878 թ. | |
| Մակերես | 134,832 կմ² | |
| ԲԾՄ | 715±1 մետր | |
| Բնակչություն | ▼5286 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[2] | |
| Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 03041 | |
| Փոստային դասիչ | 4800 | |
|
| ||
Դևին, քաղաք Բուլղարիայում։ Գտնվում է Սմոլյանսկի մարզում, մտնում է Դեվին համայնքի մեջ։ Բնակչությունը կազմում է 6988 մարդ։
Դևինը գտնվում է մայրցամաքային կլիմայական գոտու անցումային գոտում։ Կլիման ամռանը բնութագրվում է հով, իսկ ձմռանը՝ ուժեղ տեղումներով։ Աշունն ավելի տաք է։ Տարածաշրջանում մաքուր օդը կարևոր դեր ունիգործոն է զբոսաշրջության և առողջարանային հանգստի ոլորտում։ Դեվինը հայտնի է իր ջերմային հանքային աղբյուրներով, որոնց ջերմաստիճանը տատանվում է 16ºС-76ºС[3]:
Քաղաքական իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևին համայնքի համայնքապետը Վասիլև Վասիլևն է։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս շրջանում իրականացվում է հիդրոէլեկտրակայանների մեծ շինարարություն։ Գյուղատնտեսությունն այստեղ շատ զարգացած է։ Կաթնաբուծությունը, ձկնաբուծությունը, սնկերի հավաքումն ու մշակումը, կարտոֆիլի աճեցումը և շատ ավելին մեծ նշանակություն ունեն տեղական տնտեսության համար։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևինը հայտնի է իր տուրիստական գրավչությամբ։ Տարածքում շատ են տաք աղբյուրներ, որոնց կողքին կառուցված են առողջարաններ։ Այս տարածաշրջանը հայտնի էր դեռևս հնագույն ժամանակներից, երբ այստեղի տաք աղբյուրներով հիավանդություններ էին բուժվում։ Ենթադրվում է, որ այդ ջրերը բուժել են նյարդային, սրտամկանային, թոքային և մաշկային հիվանդություններ։ Դևինի աշխարհագարական դիրքը այնպիսին է, որ այնտեղ շատ են կիճերը, քարանձավները, անտառները, բնական արգելոցները։ Արգելոցներում կան էնդեմիկ կենդանատեսակներ։ Քարանձավներից հայտնի են Թրիգրադ, Սատանայի կոկորդի և Ջագոդին քարանձավները։
Լուսանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
- ↑ http://www.nsi.bg/bg/node/2973/ — NSI.
- ↑ «Девин Болгария». fellowtraveler.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статистика населения(բուլղ.)
