Դևիդ Սոլանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Սոլանս
David Solansl.jpg
Ծնվել էօգոստոսի 3, 1996(1996-08-03) (22 տարեկան)
ԾննդավայրՎիլասար դե Մար, Մարեսմե
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունդերասան և կինոդերասան

Դևիդ Սոլանս Կորտես (իսպ.՝ David Solans, օգոստոսի 3, 1996(1996-08-03), Վիլասար դե Մար, Մարեսմե), կինոյի և հեռուստատեսության իսպանացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում Սոլանի նորամուտը կայացել է Ջեսուս Մոնլաոյի «Քեյնի որդին» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում է Նիկոին՝ շախմատով տարված մտախտային մի տղայի[1]։

Հաջորդ տարիներին նա խաղացել է գլխավոր դեր Մարկ և Օրիոլ Փաիգների La caida de Apolo սերիալում և Դևիդ Այմերիխի El dulce sabor de limón գեղարվեստական ֆիլմում[2]։

Փոքր էկրանին նա առաջին անգամ հայտնվել է Antena 3 ալիքի Bajo sospecha դրամայում, որտեղ խաղացել է Օսկարի դերը առաջին եթերաշրջանում։

2015 թվականին նա նկարահանվել է TV3 ալիքի Merlí հեռուստասերիալում, որտեղ խաղացել է ուսանող Բրունո Բերգերոնի դերը, որը դժվարություններ է հանդիպում կյանքում իր տեղը գտնելու հարցում, և ում հայրը դառնում է իր փիլիսոփայության նոր ուսուցիչը[3]։ Կատալոնիայում սերիալը ունեցել է մեծ հաջողություն, և որոշվել է այն նկարահանել ամբողջ երկրի համար։ Դևիդ Սոլանսը հեռացել է սերիալից 12-րդ սերիայից հետո՝ եթերաշրջանի ավարտից մեկ սերիա առաջ[4]։ Այդ տարի նա սկսել է նկարահանվել Telecinco ալիքի Lo que escondían sus ojos (es) մինի սերիալում՝ խաղալով Ռամոն Սերանո Սուների դերը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 – Bajo sospecha – Օսկար Վիդալ
  • 2015-2016 – Merlí – Բրունո Բերգերոն (էպիզոդներ 1–26)
  • 2016 – Lo que escondían sus ojos – Ռամոն Սերանո Պոլո

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 – Hijo de Caín – Նիկո
  • 2013 – La caída de Apolo – Մաքս

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 – A cada rey su merecido – Զարեկ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ-ին նա ներկայացվել է Կատալոնիայի կինոյի ակադեմիայի (Խոսե Սակրիստանի, Խավիեր Կամարայի, Էդուարդ Ֆերնանդեսի հետ միասին) և Círculo de Escritores Cinematográficos մրցանակների Hijo de Caín ֆիլմում կատարած իր դերի համար և արժանացել է լավագույն դերասանի մրցանակին Ժիրոնայի փառատոնում La caída de Apolo ֆիլմում կատարած դերի համար ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Álvarez Guillermo (6 June 2013)։ «David Solans: "Por suerte no me identifico con mi personaje en 'Hijo de Caín'"» [David Solans: "Luckily, I don't identify with my character in 'Hijo de Caín' (Son of Cain)]։ eCartelera (իսպաներեն)։ Noxvo։ Վերցված է 6 August 2017 
  2. Rubió Irene (26 January 2017)։ «El film 'El dulce sabor del limón' remata sus últimos detalles» [The film 'El dulce sabor de limón' (The sweet flavor of lemon) finishes its final touches]։ Diari de Tarragona (իսպաներեն)։ Վերցված է 4 August 2017 
  3. Redondo David (24 March 2016)։ «David Solans: "Cuando cambias el modo de ver las cosas, las cosas cambian"» [David Solans: "When you change the way you look at things, things change"]։ Los 40 (իսպաներեն)։ Prisa։ Վերցված է 4 August 2017 
  4. Cia Bianca (19 June 2016)։ «'Merlí' vuelve a las andadas» ['Merlí' is back on track]։ El País (իսպաներեն)։ Prisa։ Վերցված է 4 August 2017 
  5. Mingo Alicia, Herruzo Ignacio (October 2015)։ «Todo sobre 'Lo que escondían sus ojos'» [All about 'Lo que escondían sus ojos' (All that your eyes hide)]։ Teleprograma (իսպաներեն)։ Hearst España։ Վերցված է 4 August 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]