Դևիդ Իրվինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Իրվինգ
անգլ.՝ David Irving
David Irving.jpg
Ծննդյան անունանգլ.՝ David John Cawdell Irving
Ծնվել էմարտի 24, 1938(1938-03-24)[1][2] (83 տարեկան)
ԾննդավայրBrentwood, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունակնարկագիր, լրագրող, պատմաբան, գրող, կենսագիր և հրապարակախոս
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն
Կրթություն
Կայքfpp.co.uk
Commons-logo.svg David Irving Վիքիպահեստում

Դևիդ Իրվինգ (անգլ.՝ David Irving, մարտի 24, 1938(1938-03-24)[1][2], Brentwood, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, Հոլոքոստի ժխտող[3]։ Հեղինակել է մի շարք գրքեր՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը։

Իրիվինգին արգելել են մտնել Գերմանիա, Ավստրիա, Կանադա, Ավստրալիա և Նոր Զելանդիա։ 2006 թվականի փետրվարի 20-ին ավստրիական դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման Հոլոքոստի ժխտման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Իրվինգը ծնվել է 1938 թվականի մարտի 24-ին Էսսեքս կոմսության Բրենտվուդ քաղաքում։ Հայրը՝ Ջոն Իրվինգը, եղել է ռազմածովային նավատորմի սպա, ծառայել է «Edinburgh» հածանավի վրա։ 1942 թվականի մայիսի 2-ին QP-11 պահականավախմբին (Մուրմանսկ-Ռեյկյավիկ, վճարում լենդ լիզի համար) ուղեկցելիս հածանավը Բարենցի ծովում խորտակվել է U-456 սուզանավի կողմից։ Դևիդ Իրվինգի հայրը ողջ է մնացել, սակայն ողբերգությունից կարճ ժամանակ անց դադարել է շփվել կնոջ ու երեխաների հետ։

Դպրոցից հետո Դևիդ Իրվինգն ընդունվել է Լոնդոնի կայսերական քոլեջի ֆիզիկական ֆակուլտետ։ Սովորելու ընթացքում աշխատել է ուսանողական թերթերի խմբագրություններում։ 1959 թվականին Carnival Times թերթում տպագրված նրա առաջնորդող հոդվածները մեծ սկանդալի տեղիք են տվել։ Իրվինգին մեղադրել են հակասեմականության, Հարավային Աֆրիկայում ապարտեիդի սատարման ու ռասիզմի մեջ։ Իրվինգը հայտարարել է, որ դա եղել է սատիրա։

Պատմական ռեվիզիոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Իրվինգը մասնակցել է Պատմության վերանայման ինստիտուտի կողմից կազմակերպված գիտաժողովներին։

Իրվինգի գաղափարները հերքվել են պատմաբաններ Հյու Տրևոր-Ռոպերի, Մարտին Բրոսցատի[4] և այլոց կողմից, իսկ բրիտանացի պատմաբան Ռիչարդ Էվանսը նշում է. «Ոչ մի գիտական արժեք նրա աշխատանքները չունեն»[5]։

Հայց ընդդեմ Լիպշտադտի[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ամերիկացի պատմաբան Դեբորա Լիպշտադտը հրատարակել է «Denying the Holocaust: The Growing Assault on Truth and Memory» գիրքը[6]՝ նվիրված Հոլոքոստը ժխտողներին ու նրանց փաստարկումներին, մասնավորապես Դևիդ Իրվինգին։

Սկզբում Իրվինգի արձագանքը գրքի հրատարակությանը եղել է նրա հայտնվելը Ատլանտայում Դեբորա Լիպշտադտի ելույթներից մեկի ժամանակ, որտեղ նա կրկնել է նախկինում իր տված խոստումը՝ հազարական դոլար տալ բոլոր նրանց, ովքեր կապացուցեն «հրեական հարցի վերջնական լուծման» պատմական արժանահավատությունը[7]։

1996 թվականին Իրվինգը բրիտանական դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Դեբորա Լիպշտադտի ու Penguin Books հրատարակչության՝ նրանց մեղադրելով զրպարտության և իր գիտական ու գործնական հեղինակությանը վնաս հասցնելու մեջ։ Իրվինգն ընդգծել է, որ ինքը հանդես է գալիս ոչ թե իր հակառակորդների՝ սեփական կարծիք ունենալու և ուրիշներին կշտամբելու, այլ իրեն նեոնացիզմի մեջ մեղադրելու դեմ[7]։

2000 թվականի ապրիլի 11-ին դատավոր Գրեյը հրապարակել է 333 էջանոց դատավճիռը[8]։ Իրվինգի բոլոր պահանջները մերժվել են, և նա պարտավորվել է վճարել 3 մլն ֆունտ դատական ծախսերի փոխհատուցման համար[9][10]։ Դատարանը որոշել է, որ Իրվինգը միտումնավոր կերպով մանիպուլյացիաներ է արլ փաստաթղթերի հետ կապված, և որ դրա պատճառը եղել է հակասեմականությունը[5][11]։ Դատարանի վճռում Իրվինգը կոչվել է հակասեմական և ռասիստ[12]։

Գործի արդյունքում լրագրող Դ. Գուտենպլանը հրատարակել է գիրք, որում ներկայացրել է երկու կողմերի հայացքները[13]։ Դատավարությունն ու դատավճիռը մեկնաբանել են խոշոր պարբերականներ։ Մասնավորապես Նյու Յորք Թայմսը գրել է[14].

Aquote1.png Այս դատավճիռը ջախջախում է այն համոզումը, թե Իրվինգն ավելին է, քան Հիտլերի տնաբույծ պաշտպան։ Aquote2.png


Իրվինգը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն նրա բողոքը մերժվել է[15]։

2002 թվականի մայիսի 21-ին դատարանը որոշել է, որ պատասխանողի անվարկունակությունը նրան չի ազատում օրենքի առջև պատասխանատվությունից[16]։ Դատական ծախսերի փոխհատուցման համար Իրվինգն ստիպված է եղել վաճառել իր տունն Անգլիայում, ինպես նաև իրեն հայտարարել է սնանկ։

Ձերբակալումը և դատն Ավստրիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի նոյեմբերին Իրվինգը մեկնել է Ավստրիա՝ անտեսելով Վիեննայի դատարանի կողմից 1989 թվականին տրված նրա ձերբակալության հրամանագիրը[17]։ Հրամանագիրը տրվել էր այն օրենքի հիման վրա, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն «նացիոնալ-սոցիալիստական եղեռնի ու մարդկության դեմ ուղղված նացիոնալ-սոցիալիստների մյուս հանցագործությաների ժխտման, նրա մասշտաբների նվազեցման, հավանության արժանացման կամ արդարացման» դեպքում։ Դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատել Իրվինգին։

Դատավարության ընթացքում Իրվինգն ընդունել է իր մեղքը և հայտարարել, որ վերանայել է Հոլոքոստի վերաբերյալ իր հայացքները 1991 թվականից հետո, երբ ծանոթացել է նացիստական ռազմական հանցագործ Ադոլֆ Այքմանի օրագրերին ծանոթանալուց հետո։ Նա հայտարարել է, որ «նացիստներն իսկապես սպանել են միլիոնավոր հրեաների»։

Սակայն դա չի ազդել դատարանի վրա, և դատախազը նշել է, որ Իրվինգը 1991 թվականից հետո էլ շարունակել է ժխտել գազի խցիկների գոյությունը։ 2006 թվականի փետրվարի 20-ին Իրվինգը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման[18]։

Դրանից հետո շատ հասարակական գործիչներ, ներառյալ Իրվինգի հակառակորդները, հայտարարել են, որ բանտարկությունը վատ մեթոդ է պատմական իրականության ստույգությունն ապացուցելու համար և լուրջ բացասական հետևանքներ է ունենում խոսքի ազատության վրա։

Տասներեք ամիս անց Իրվինգի ազատազրկումը դարձվել է պայմանական, և նա արտաքսվել է երկրից։ Դատարանում բողոքի քննման ժամանակ Իրվինգը հայտարարել է, որ «սխալվել է, երբ ասել է, թե Օսվենցիմում չեն եղել գազի խցիկներ»։ Երդվյալների առաջ ելույթ ունենալիս նա ավելացրել է, որ «երբեք չի ժխտել նացիստների կողմից միլիոնավոր մարդկանց սպանությունը», և որ ինքը «Հոլոքոստի մասնագետ չէ»[19][20][21]։

Բանտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտից դուրս գալուց հետո Իրվինգը The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր վերաբերմունքը Հոլոքոստի հանդեպ չի փոխվել և նույնիսկ ավելի է հաստատվել վերջին տարիների ընթացքում։ Նա նախկինի պես պնդում է, որ Օսվենցիմում գազի խցիկներ երբեք գոյություն չեն ունեցել[22], իսկ Հիտլերը ոչինչ չի իմացել Եվրոպայում հրեաների ոչնչացման մասին։ Իրվինգն ասել է, որ մտադիր է հրատարակել նոր գրքեր, որոնցում պիտի ապացուցի, որ հրեաներն իրենք են մեղավոր եղել, որ իրենց ոչնչացրել են[23]։

Հետագայում Իրվինգի անվան հետ կապվել են մի քանի սկանդալներ։ 2007 թվականի մայիսի 17-ին նրան վտարել են Լեհաստանում անկացվող գրքի տոնավաճառից, որտեղ նա առանց հրավերի գնացել էր՝ տանելով իր գրքերն ու փորձելով գովազդել դրանք[24]։ Նույն թվականի նոյեմբերի 27-ին մի խումբ հակաֆաշիստներ ու քսենոֆոբիայի հակառակորդներ փորձել են խանգարել խոսքի ազատությանը նվիրված բանավեճը Օքսֆորդում, որին մասնակցում էին Իրվինգը ու ծայրահեղ աջակողմյան Բրիտանական ազգային կուսակցության առաջնորդ Նիկ Գրիֆինը[25]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Destruction of Dresden (1963) ISBN 0-7057-0030-5
  • The Mare’s Nest (1964)
  • The Virus House (1967)
  • Accident — The Death of General Sikorski (1967) ISBN 0-7183-0420-9
  • Breach of Security (1968) ISBN 0-7183-0101-3
  • Destruction of Convoy PQ.17 (1968, վերահրատ.՝ 1989) ISBN 0-312-91152-1
  • The Rise and Fall of the Luftwaffe (1973) — «Լյուֆտվաֆի թռիչքն ու անկումը» (Էրհարդ Միլխի կենսագրությունը) ISBN 0-316-43238-5
  • Hitler’s War (1977) — Հիտլերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
  • The Trail of the Fox (1977) — «Աղվեսի հետքը» (Էրվին Ռոմելի կենսագրությունը) ISBN 0-525-22200-6
  • The War Path (1978) ISBN 0-670-74971-0
  • The War Between the Generals (1981)
  • Uprising! (1981), ISBN 0-949667-91-9
  • The German Atomic Bomb: The History of Nuclear Research in Nazi Germany (1983) ISBN 0-306-80198-1
  • The Secret Diaries of Hitler’s Doctor (1983) ISBN 0-02-558250-X
  • War Between the Generals (1986) ISBN 0-86553-069-6
  • Churchill’s War (1987) — Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ISBN 0-947117-56-3
  • Göring (1989) — Գերման Գերինգի կենսագրությունը ISBN 0-688-06606-2
  • Goebbels — Mastermind of the «Third Reich» (1996) ISBN 1-872197-13-2
  • Hitler’s War (1991) — վերամշակված հրատարակություն, որ ներառում է նաև The War Path
  • Nuremberg: The Last Battle (1996) ISBN 1-872197-16-7
  • Churchill’s War Volume II: Triumph in Adversity (1997) ISBN 1-872197-15-9
  • Rommel: The Trail of the Fox, Wordsworth Military Library; Limited edition (1999) ISBN 1-84022-205-0
  • Hitler’s War and the War Path (2002) ISBN 1-872197-10-8
  • Ирвинг "Оружие возмездия. Баллистические ракеты Третьего рейха", 2005

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին նկարահանված «Ժխտում» ֆիլմում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) Դևիդ Իրվինգի դերը կատարում է Թիմոթի Սփոլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Hare Ivan, Weinstein James (2010)։ Extreme Speech and Democracy։ Oxford University Press։ էջ 553։ ISBN 0199601798 
  4. Martin Broszat: Hitler und die Genesis der „Endlösung“ (գերմ.)
  5. 5,0 5,1 Кравцов Е. ЖИЗНЬ: Историка-фальсификатора отправили на нары // Утро.ру, 18.11.2005
  6. Deborah Lipstadt, Denying the Holocaust: The Growing Assault on Truth and Memory, Penguin, New-York, 1993; London, 1994
  7. 7,0 7,1 Цветков А. Что расскажем детям // Радио Свобода, 29.02.2000
  8. Одна, но пламенная страсть // Вестник, №№ 4-6 (315-317), 05.03.2003
  9. Резник С. Е. Индустрия поклёпа // Чайка, 01.08.2001
  10. «Дэвид Ирвинг — виновен»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-13-ին։ Վերցված է 2017-09-11 
  11. R.J. van Pelt, The case for Auschwitz: Evidence from the Irving Trial, Indiana University Press, 2002
  12. Whether Irving is an anti-semite and a racist
  13. D. Guttenplan, The Holocaust on Trial, W.W. Norton and Co, New York, London, 2001
  14. Ирвинг против Липштадт
  15. Лондонские судьи отклонили апелляцию историка-антисемита Дэвида Ирвинга
  16. Суд вынес решение против отрицателя Холокоста
  17. В Австрии арестован британский историк, восхвалявший нацизм и отрицавший Холокост // NEWSru.com, 17.11.2005
  18. За отрицание Холокоста английского историка осудили на три года // Лента.ру, 20.02.2006
  19. Австрийский суд заменил на условный приговор историку Дэвиду Ирвингу, отрицавшему Холокост // NEWSru.com, 20.12.2006
  20. Австрия депортировала британского негациониста Дэвида Ирвинга // NEWSru.com, 21.12.2006
  21. Ирвинг признает себя виновным(չաշխատող հղում) // Euronews, 20.02.2006
  22. «Что исправит горбатого?»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է 2017-09-14 
  23. Дэвид Ирвинг отправляется в турне по Британии
  24. Отрицающего Холокост историка выгнали с книжной ярмарки в Польше // Лента.ру, 18.05.2007
  25. Антифашисты пытались сорвать дебаты с участием отрицающего Холокост историка // Лента.ру, 27.11.2007

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Циммерман Д. Глава 8. Дэвид Ирвинг и Теодор Кауфман // Отрицание Холокоста = Holocaust denial: demographics, testimonies, and ideologies / пер. М. Улановская, ред. И. Островский. — University Press of America, 2005. — 318 с.
  • Lipstadt, Deborah (2005). History on Trial: My Day in Court with David Irving. New York: Ecco Press. ISBN 0-06-059376-8.
  • Robert Jan van Pelt (2002). The Case for Auschwitz: Evidence from the Irving Trial. Bloomington, IN: Indiana University Press. ISBN 0-253-34016-0.
  • Evans, Richard J. (2001). Lying About Hitler: History, Holocaust, and the David Irving Trial. New York: Basic Books. ISBN 0-465-02152-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]