Դևիդ Իգնեշիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Իգնեշիուս
անգլ.՝ David Reynolds Ignatius‎
2018-us-nationalbookfestival-david-ignatius.jpg
Ծնվել էմայիսի 26, 1950(1950-05-26) (72 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մասնագիտությունսյունակագիր, գրող, լրագրող, վիպասան և international forum participant
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ, Հարվարդի քոլեջ և St. Albans School?
Ուշագրավ աշխատանքներBody of Lies?
Պարգևներ
Կայքdavidignatius.com
Commons-logo.svg David Ignatius Վիքիպահեստում

Դևիդ Իգնեշիուս (անգլ.՝ David Ignatius, մայիսի 26, 1950(1950-05-26), Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայկական ծագմամբ ամերիկացի գրող և լրագրող։ «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի սյունակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Իգնեշիուսը ծնվել է Մասաչուսեթսում։ Դևիդի հայրը եղել է Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի նախարար։ Պապը՝ Հովսեփ Պիղատոսյանը և տատը Լիզա Ժամկոչյանը եղել են Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից և ականատես են եղել եղեռնին։

Aquote1.png Ես ամերիկահայ եմ, և իմ հարազատներից մի քանիսը զոհվել են եղեռնի ժամանակ։
- Դևիդ Իգնեշիուս, «Վաշինգտոն Փոստ»,14 հոկտեմբեր, 2007 թ.[2]
Aquote2.png

Դևիդը ավարտել է Սբ․ Ալբանայի դպրոցը և 1973 թվականին դարձել Հարվարդի համալսարանի շրջանավարտ, որտեղ էլ ստացել է «Ֆրանկ Նոքսի» կրթաթոշակ։ Այնուհետև շարունակել է ուսումը Քեմբրիջի համալսարանում և ստացել տնտեսագետի վկայական։ «Վաշինգտոն փոստում» նրա սյունակը հիմնականում վերաբերվում է համաշխարհային քաղաքական, տնտեսական և միջազգային հարաբերությունների հետ կապված հարցերին։ Աշխատելով «Washington Monthly» պարբերականում, այնուհետև՝ «Wall Street Journal»-ում, որտեղ եղել է Մերձավոր Արևելքի հարցերով թղթակից՝ նա ձեռք է բերում իր լրագրողական կարիերան։ 1986 թվականից մինչ օրս նա աշխատում է «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում և հոդվածներ է հրապարակում «The New York Times Magazine», «The Atlantic Monthly», «Foreign Affairs» և «The New Republic» պարբերականներում[3]։ 1984 թվականից եղել է միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ։ 1984-1990 թվականներին եղել է Սենտ Օլբանսսկի դպրոցի կառավարման խորհրդի անդամ։ 2000 թվականից եղել է գերմանական Մարշալի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նա Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի խորհրդի անդամ է, 2006 թվականից` նրա ամերիկյան մասնաճյուղի տնօրենը։ Դևիդ Իգնեշիուս «Ստերի մարմինը» վիպակը էկրանավորվել է դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոյի և Ռասել Քրոուի մասնակցությամբ։ Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Մասնակցությունը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Իգնեշիուսը ներկա է եղել 2016 թվականի ապրիլի 22-ին և 23-ին Երևանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին և ֆորումի բացման ժամանակ հանդես է եկել այս խոսքերով.

Aquote1.png «Իմ տատը` Լիզա Ժամկոչյանը և Հովսեփ պապը ծնվել են պատմական Հայաստանի Խարբերդ քաղաքում։ Ես` որպես լրագրողական մասնագիտության ներկայացուցիչ, կարևորում եմ վկայությունները, որոնք լավագույն տարբերակն են ճշմարտությունը գտնելու համար։ Կարևորում եմ նաև վկայությունների նկարագրումն այն ձևով, որով հնարավոր է պահել կատարվածը պատմական հիշողության մեջ։ Մեկ տարի առաջ ես ոգևորվածությամբ էի նայում այն մարդկանց, ովքեր պնդում էին, որ ճշմարտությունն այն է, որ պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես պատմական փաստ։ Եթե մենք նայենք ներկային և ապագային, պետք է փորձենք ապագան օգտագործել ոչ թե որպես զենք, այլ հասկանալ, թե ինչպես պետք է լինի հաշտեցումը։ Պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք անել, որ մեր աշխարհի նախկին դժբախտությունները չապամոբիլիզացնեն մեզ։ Ցեղասպանությունը չպետք է կրկնվի, այն կանխելու համար նաև քաղաքական կամք է հարկավոր»։ Aquote2.png

[4]

Ուշագրավ միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումին Դևիդ Իգնեշիուսը, լինելով Շիմոն Պերեսի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանավեճի մոդերատորը, ընդհատում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նշելով, որ պետք է հետևել կանոնակարգին։ Էրդողանը բողոքում է, որ Շիմոն Պերեսին ավելի շատ ժամանակ էր տրվել, քան իրեն՝ խնդրում է Դևիդ Իգնեշիուսին թույլատրել իրեն մի անգամ էլ ելույթ ունենա։ Էրդողանը շարունակելով մեղադրել Պերեսին՝ նշելով.

Aquote1.png «Ես շատ եմ ցավում, որ մարդիկ ծափահարում են ձեր խոսքերի համար։ Չէ որ Գազայում շատ մարդիկ են մահացել։ Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ և մարդասիրական չէ» ։ Aquote2.png

Իգնեշիուսը պատասխանում է, որ, ժամանակը սուղ է և չենք կարող նորից քննարկենք,և մարդիկ պետք է ճաշեն։ Այս խոսքերից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը վեր է կենում տեղից և ասում.

Aquote1.png «Շատ շնորհակալություն։ Շնորհակալութուն, Շատ շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ այս ամենից հետո կվերադառնամ Դավոս» ու հեռանում դահլիճից։ Aquote2.png

[5]

WORLD ECONOMIC FORUM ANNUAL MEETING 2009 - Recep Tayyip Erdogan.jpg
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռանում է դահլիճից։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Director
  • The Increment
  • The Sun King
  • The Bank of Fear
  • Agents of Innocence
  • Bloodmoney
  • Body of Lies
  • A Firing Offense
  • Siro[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]