Դևիդ Դունկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Դունկան
անգլ.՝ David Douglas Duncan
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1916(1916-01-23)[1][2][3][…]
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 7, 2018(2018-06-07)[3][5][6] (102 տարեկան)
Մահվան վայրԳրաս
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՄայամիի համալսարան և Արիզոնայի համալսարան
Մասնագիտությունսպա, պատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող, գրող, լուսանկարիչ և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Robert Capa Gold Medal?[7] Պատվո լեգիոնի շքանշանակիր և Eagle Scout?
David Douglas Duncan Վիքիպահեստում

Դևիդ Դունկան (անգլ.՝ David Douglas Duncan, հունվարի 23, 1916(1916-01-23)[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4] - հունիսի 7, 2018(2018-06-07)[3][5][6], Գրաս[8]), ամերիկացի ֆոտոլրագրող և զինվորական ֆոտոթղթակից[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դունկանը ծնվել է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթիում։ Կարճ ժամանակ հաճախել է Արիզոնայի համալսարան, որտեղ հնէաբանություն է ուսումնասիրել։ Ֆոտոլրագրողի նրա կարիերան սկսվել է այն ժամանակ, երբ լուսանկարել է Թուսոնի հյուրանոցի հրդեհը։ Նրա լուսանկարներում հայտնվել էր հյուրերից մեկը, որը մի քանի անգամ փորձում էր վերադառնալ այրվող շենքն ու վերցնել իր ճամպրուկը։ Այդ լուսանկարը տպագիր մամուլում հրապարակման արժանի է ճանաաչվել, երբ պարզվել է, որ այդ հյուրը տխրահռչակ Ջոն Դիլլինջերն է, իսկ ճամպրուկում այն բանկից թալանած գումարն է, որտեղ նա գնդակահարել էր ոստիկանի։ Ցավոք, լուսանկարը կորել է և երբեք չի տպագրվել[10]։ 1938 թվականին Դունկանն ավարտել է Մայամիի համալսարանի կենդանաբանության ու իսպաներենի ֆակուլտետները։ Աշխատել է որպես համալսարանական թերթի ֆոտոթղթակից և լուսանկարիչ։

Համալսարանն ավարտելուց հետո Դունկանն սկսել է արտահաստիքային աշխատել The Kansas City Star, Life, National Geographic պարբերականների համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես ֆոտոլրագրող։ Առավել հայտնի ռեպորտաժներից է եղել Օկինավայի համար ճակատամարտից։ Ճապոնացիների` Անձնատվության մասին փաստաթուղթն ստորագրելիս եղել է USS Missouri (BB-63) նավի վրա[11]։

Ռազմական ժամանակաշրջանի նրա լուսանկարներն այնքան տպավորիչ էին, որ պատերազմից հետո Life ամսագիրը գլխավոր լուսանկարիչ Ջ. Էյերմանի պնդմամբ նրան մշտական աշխատանքի է վերցրել։ Իր ժամանակին Դունկանը լուսաբանել է շատ իրադարձություններ, այդ թվում` Հնդկաստանում բրիտանական գերակայության ավարտը, հակամարտություններ Թուրքիայում, Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Նրա ամենահայտնի լուսանկարները թերևս արվել են Կորեական պատերազմի ժամանակ։ Նա դրանցից շատերը հավաքել է «Սա պատերազմ է» գրքում (1951), որից ստացված հասույթը տրամադրվել է հակամարտության արդյունքում սպանված ծովային հետևակի զինվորների այրիներին ու երեխաներին։ Դունկանը համարվում է այդ ռազմական գործողությունների ամենահայտնի լրագրողը։

Վիետնամի պատերազմի լուսանկարներից լրագրողը կազմել է երկու գիրք. «Ես դեմ եմ» (1968) և «Պատերազմ` առանց հերոսների» (1970)։ Այստեղ Դունկանը հրաժարվել է անկողմնակալությունից ու ԱՄՆ-ի կառավարությանը մարտահրավեր է նետել պատերազմի հարցում։

Վարպետի «խաղաղ» ժամանակների աշխատանքներից աչքի են ընկնում Պաբլո Պիկասոյի բազմաթիվ լուսանկարները։ Նկարչի հետ նրան կապում էին երկարատև բարեկամական հարաբերությունները, որի սկիզբը դրել էր Ռոբերտ Կապան[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 David Douglas Duncan
  2. 2,0 2,1 Luminous-Lint — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119391007 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. https://opcofamerica.org/Awardarchive/robert-capa-gold-medal-1967/
  8. Liz Ronk, Olivier Laurent (2016-01-23)։ «Celebrated Photographer David Douglas Duncan Turns 100»։ time.com։ Վերցված է 2016-01-28 
  9. Nikon.com: Debut of Nikon F. Retrieved on November 23, 2015.
  10. 1934 newspaper photograph of the 1934 Congress Hotel fire at Tucson Arizona
  11. The World of Allah, David Douglas Duncan. New York: Houghton Mifflin, 1982, ISBN 0-395-32504-8
  12. Berman, Eliza (2015-03-17)։ «A War Photographer’s 99-Year Journey»։ Time 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]