Դևիդ Գասկել
| Դևիդ Գասկել անգլ.՝ David Gaskell | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 5, 1940[1] |
| Ծննդավայր | Orrell, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
| Մահացել է | հունվարի 24, 2025[2] (84 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Ջոն Դևիդ Գասկել (հոկտեմբերի 5, 1940[1], Orrell, Wigan, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - հունվարի 24, 2025[2]), անգլիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։
Առավել հայտնի է որպես անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» և ուելսյան «Ռեքսեմ» ակումբի խաղացող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մանչեսթեր Յունայթեդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գասկելը սկսել է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սիրողական կազմում 1955 թվականին։ 1956 թվականի հոկտեմբերի 24-ին նրա դեբյուտը հիմնական թիմում բավականին անսովոր իրադարձություն էր, քանի որ այդ ժամանակ Գասկելը ընդամենը 16 տարեկան էր։ Դևիդը որպես հանդիսատես ներկա է գտնվել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղում։ Խաղի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հիմնական դարպասապահ Ռեյ Վուդը ազդրի վնասվածք է ստացել և ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Քանի որ այդ ժամանակ ֆուտբոլային կանոնները դեռ թույլ չէին տալիս խաղացողներին փոխարինել խաղի ընթացքում, դարպասին կանգնեց «Յունայթեդ»-ի կիսապաշտպան Դունկան Էդվարդսը և խաղը շարունակվեց:Ընդմիջմանը «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մեթ Բասբին պայմանավորվել է «Մանչեսթեր Սիթի»-ի մարզիչ Լես Մակդաուելի հետ՝ Վուդին ամբողջությամբ փոխարինելու համար։ Մրցավարը նույնպես որևէ առարկություն չուներ, և Գասկելին թույլ տվեցին դուրս գալ խաղադաշտ՝ փաստացի դարձնելով նրան ակումբի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտը[3]։ Դևիդն օգնեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաղթել 1:0 հաշվով[4][5]։
Գասկելի պաշտոնական նորամուտը ակումբի կազմում տեղի է ունեցել 1957 թվականի նոյեմբերի 30-ին Առաջին դիվիզիոնի «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի դեմ խաղում։ Այդ խաղը չափազանց անհաջող ստացվեց նրա համար. «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի հարձակվող Բոբի Սմիթը հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Յունայթեդ»-ի դեմ առաջին խաղակեսում, իսկ թիմը հետագայում պարտվեց 3։ 4 հաշվով։
Մահացել է 2025 թվականի հունվարի 24-ին 84 տարեկան հասակում[6]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանչեսթեր Յունայթեդ
- Առաջին դիվիզիոնի չեմպիոն (2). 1964-1965, 1966-1967 թվականներ
- Անգլիայի գավաթի հաղթող՝ 1963 թվական
- Անգլիայի Սուպերգավաթակիր՝ 1956 թվական
- Ընդհանուր՝ 4 գավաթ
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[7] | Եվրոագավաթներ[8] | Այլ[9] | Ընդամենը | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Մանչեսթեր Յունայթեդ | 1957/58 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
| 1958/59 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
| 1959/60 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 | |
| 1960/61 | 10 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | |
| 1961/62 | 21 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 0 | |
| 1962/63 | 18 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 0 | |
| 1963/64 | 17 | 0 | 7 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 29 | 0 | |
| 1964/65 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
| 1965/66 | 8 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 0 | |
| 1966/67 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
| Ընդամենը | 96 | 0 | 17 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 119 | 0 | |
| Ուիգան Ատլետիկ | 1968/69 | 35 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 35 | 0 |
| Ընդամենը | 35 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 0 | |
| Ռեքսեմ | 1969/70 | 45 | 0 | 10 | 0 | - | - | 0 | 0 | 55 | 0 |
| 1970/71 | 39 | 0 | 7 | 1 | - | - | 0 | 0 | 46 | 1 | |
| 1971/72 | 11 | 0 | 5 | 0 | - | - | 0 | 0 | 16 | 0 | |
| Ընդամենը | 95 | 0 | 22 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 117 | 1 | |
| Ամբողջ կարիերայի ընթացքում | 226 | 0 | 39 | 1 | 5 | 0 | 1 | 0 | 271 | 1 | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Tribute paid to former Wrexham goalkeeper, Dave Gaskell
- ↑ sport, Guardian (2025 թ․ հունվարի 24). «David Gaskell, Manchester United record-breaker, dies aged 84». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2025 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 11v11.co.uk — David Gaskell.
- ↑ «Ian Ladyman. Plucked from the crowd to play in goal - a moving tale of growing up fast...». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Heartfelt tribute paid to former Wrexham goalkeeper and Busby Babe, Dave Gaskell». The Leader (անգլերեն). 2025 թ․ հունվարի 24. Վերցված է 2025 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Кубок Англии, Кубок Футбольной лиги, Кубок Уэльса.
- ↑ Кубок европейских чемпионов, Кубок обладателей кубков УЕФА.
- ↑ Суперкубок Англии.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль футболиста на сайте MUFCInfo.com(անգլ.)