Դևիդ Բրեթերթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Բրեթերթոն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 29, 1924(1924-02-29)[1]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 11, 2000(2000-05-11)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմոնտաժող
Ծնողներհայր՝ Howard Bretherton?
Պարգևներ և
մրցանակներ

Դևիդ Բրեթերթոն (անգլ.՝ David Bretherton, փետրվարի 29, 1924(1924-02-29)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մայիսի 11, 2000(2000-05-11)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոնտաժող, որն աշխատել է 1954-1996 թվականներին թողարկված ավելի քան 40 ֆիլմերի վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Բրեթերթոնը ծնվել է 1924 թվականի փետրվարի 29-ին Լոս Անջելեսում, մոնտաժող ու ռեժիսոր Հովարդ Բրեթերթոնի և դերասանուհի Դորոթեա Մաքևոյի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ Պատերազմից հետո միացել է 20th Century Fox ստուդիայի մոնտաժի բաժնին՝ սկզբում օգնելով այլ մոնտաժողների, որոնց թվում են եղել Բարբարա Մաքլինը, Ռոբերտ Լ. Սիմփսոնը, Լուիս Ռ. Լոֆլերը, Ջեյմս Բ. Քլարկը, Ուիլյամ Հ. Ռեյնոլդսը, ապա նաև Դորոթի Սփենսերն ու Հյու Ս. Ֆաուլերը։ Որպես մոնտաժող՝ Դևիդ Բրեթերթոնի առաջին աշխատանքը եղել է «Անմոռանալի սիրավեպ» ֆիլմը (անգլ.՝ «An Affair to Remember») ֆիլմը 1954 թվականին[2]։ 1995 թվականին Բերթերթոնն արժանացել է Ամերիկյան կինոմոնտաժողների կարիերայի նվաճումների մրցանակի։

Դևիդ Բրեթերթոնը մահացել է թոքաբորբից 2000 թվականի մայիսի 11-ին Լոս Անջելեսում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Բրեթերթոնի ամենահայտնի աշխատանքն է ռեժիսոր Բոբ Ֆոսսի «Կաբարե» (անգլ.՝ «Cabaret») ֆիլմի մոնտաժը։ Այդ ֆիլմի համար Բրեթերթոնը արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն մոնտաժի համար, Ամերիկյան կինոմոնտաժողների ասոցիացիայի մրցանակ և ներկայացվել BAFTA մրցանակի լավագույն մոնտաժի համար։ 1972 թվականին Ռոջեր Գրինսփունը Բրեթերթոնի նվաճումների մասին ասել է[3].

...Ֆիլմն ունի երաժշտական մաս և ոչ երաժշտական մաս (բացառությամբ միսս Մինելիի, գլխավոր հերոսներից ոչ մեկը չի երգում), և եթե դա ավելացնեք Բեռլինի պատմությունների սխեմային բնորոշ մասնավոր կյանքի և հասարակական պատմության հակադրությանը, ապա կստանաք արտակարգ մեխանիկական բարդության կառուցվածք։ Քանի որ ամեն ինչ կապ ունի ամեն ինչի հետ, և կաբարեն միշտ մեկնաբանում է իրենից դուրս գոյություն ունեցող կյանքը, ֆիլմը երբեմն ունի խաչաձև կտրվածքով կամ ասոցիատիվ մոնտաժով էսսեի տեսք։ Երբեմն դա ձախողվում է, ավելի հաճախ՝ այն աշխատում է։

«Կաբարե» ֆիլմը ճանաչվել է 2012 թվականի բոլոր ժամանակների և ժողովուրդների 30-րդ լավագույն ֆիլմը՝ Կինոդերասանների գիլդիայի անդամների հարցման արդյունքներով[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Բնօրինակ անվանում
1956 Հիլդա Քրեյն Hilda Crane
1957 Անմոռանալի սիրավեպ An Affair to Remember
1957 Փեյթոն Փլեյս Peyton Place
1958 Ten North Frederick
1959 Աննա Ֆրանկի օրագիրը The Diary of Anne Frank
1961 Վերադարձ Փեյթոն Փլեյս [[Return to Peyton Place
1962 State Fair
1964 Գնացքը The Train
1965 Մորակտցար The Sandpiper
1967 Խայծ The Honey Pot
1970 Սիրահարներն ու այլ օտարականներ Lovers and Other Strangers
1970 Պարզ օրը կարող ես տեսնել հավերժությունը On a Clear Day You Can See Forever
1972 Կաբարե Cabaret
1973 Արևմտյան աշխարհ Westworld
1973 Slither
1973 Փրկեք վագրին Save the Tiger
1974 Bank Shot
1975 Մարդն ապակե կրպակում The Man in the Glass Booth
1976 Արծաթե նետ Silver Streak
1976 Այ թե զվարճանք է, Մաս II That's Entertainment, Part II
1978 Կոմա Coma
1979 Ձմեռն սպանում է Winter Kills
1979 Գնացքի առաջին խոշոր կողոպուտը The First Great Train Robbery
1980 Իմ հերթն է It's My Turn
1982 Լավագույն փոքրիկ հասարակաց տունը Տեխասում The Best Little Whorehouse in Texas
1982 Cannery Row
1983 Տղամարդ, կին և երեխա Man, Woman and Child
1985 Բանալի Clue
1985 Փոքրիկ։ Կորած լեգենդի գաղտնիքը Baby։ Secret of the Lost Legend
1987 The Pick-up Artist
1989 Սիրո ծով Sea of Love
1993 Malice
1996 Քաղաքապետարան City Hall

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. David Bretherton at Turner Classic Movies
  3. Greenspun, Roger (1972). "Review: Cabaret", The New York Times, February 14, 1972. Online version retrieved July 5, 2008.
  4. «The 75 Best Edited Films». Editors Guild Magazine. 1 (3). May 2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]