Դևիդ Բաթլեր
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1894[1][2][3] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 14, 1979[1][2][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Արկադիա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, կինոդերասան, հեռուստառեժիսոր և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Դևիդ Բաթլեր (անգլ.՝ David Butler, դեկտեմբերի 17, 1894[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - հունիսի 14, 1979[1][2][3], Արկադիա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, կինոյի և հեռուստատեսության սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաթլերը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում։ Նրա մայրը եղել է դերասանուհի, իսկ հայրը թատրոնի մենեջեր։ Նրա առաջին դերերը եղել են էպիզոդիկ դերեր թատերական բեմադրություններում։ Ավելի ուշ նա հայտնվել է երկու ֆիլմում՝ Դևիդ Գրիֆիտի «Աղջիկն, ով մնաց տանը» և «Կյանքի մեծագույն իրը»։ Նա նաև հայտնվել է «Յոթերորդ երկինք» ֆիլմում, որը 1927 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի։
Նույն թվականին Բաթլերը կատարել է իր նորամուտը որպես ռեժիսոր՝ նկարահանելով «Ավագ դպրոցի հերոսը» ֆիլմը Fox կինոընկերության համար։ Բաթլերը, Fox կինոընկերությունում 9 տարվա ընթացքում բեմադրել է ավելի քան 30 ֆիլմ, այդ թվում չորսը Շիրլի Թեմփլի հետ։ Բաթլերի վերջին ֆիլմը Fox կինոընկերության համար եղել է «Կենտուկի» մելոդրաման, որում նկարահանվել է Վոլտեր Բրեննանը, որը ֆիլմի համար ստացել է «Օսկար»՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։
Բաթլերը աշխատել է Բինգ Կրոսբիի հետ «Մարոկոյի ճանապարհները» և «Եթե ես ունենայի իմ ճանապարհը» ֆիլմերում։ Բեմադրել է բազմաթիվ ֆիլմեր Դորիս Դեյի գլխավոր դերակատարմամբ, որոնց թվում են «Սա Մեծ զգացմունք է», «Թեյ երկուսի համար», «Արծաթե լուսնի լույսի տակ», «Բրոդվեյի օրորոցայինը», «Ապրիլը Փարիզում» և «Ջեյ աղետ» ֆիլմերը։
1950-ական թվականների վերջին և 1960-ական թվականներին Դևիդ Բաթլերը նկարել է «Leave It To Beaver» և «Wagon Train» հեռուստասերիալների առանձին էպիզոդներ։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1918 — Կյանքի մեծագույն իրը
- 1919 — Ավելի լավ ժամանակներ
- 1919 — Տերևը հոսանքի վրա
- 1919 — Մյուս կեսը
- 1919 — Բոնի Բոնի Լոսի
- 1921 — Օդաչու
- 1922 — Խորամանկ երեխա
- 1922 — Գյուղացի դարբին
- 1922 — Նվաճելով կնոջը
- 1923 — Կույր վազաակը
- 1923 — Մերին ֆիլմերից — էպիզոդիկ դեր
- 1926 — Կապույտ արծիվ
- 1926 — Կծանոթանամ արքայազնի հետ
- 1929 — Արևից վերև
- 1929 — Հետապնդում Եվրոպայով
- 1930 — Բլյուզի բարձր հասարակությունը
- 1930 — Պատկերացրեք ձեզ
- 1931 — Հիանալի
- 1932 — Բիզնես և հաճույք
- 1933 — Իմ թուլությունը
- 1934 — Խմիր մինչև վերջ
- 1934 — Փայլող աչքեր / Bright Eyes
- 1935 — Փոքրիկ գնդապետ
- 1935 — Փոքրիկ Ռեբելը
- 1936 — Կապիտան հունվար
- 1936 — Փոսիկներ
- 1936 — Կաշվե շքերթ
- 1938 — Կենտուկի
- 1939 — Սա ճիշտէ դուք սխալվում եք
- 1940 — Դուք կիմանաք
- 1942 — Մարոկոյի ճանապարհը
- 1944 — Փայլիր։ Լուսնի բերք
- 1944 — Արքայադուստրը և ծովահենը
- 1945 — Սան Անտոնիո
- 1946 — Ժամանակ, Վայր և աղջիկ
- 1949 — Սա մեծ զգացում է
- 1949 — Ֆավորիտի պատմությունը
- 1950 — Թեյ երկուսի համար
- 1952 — Որտե՞ղ է Չարլին
- 1952 — Ապրիլը Փարիզում
- 1953 — Արծաթե լուսնի լույսի տակ
- 1953 — Ջեյ աղետ
- 1954 — Ռիչարդ թադավորը և խաչակիրները
- 1954 — Հրամանատարություն
- 1955 — Անցնել դժոխք
- 1956 —Աղջիկը, որին նա թողել էր
- 1967 — Դե լավ, եկեք ապրենք մի քիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Barson M. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119177625 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://walkoffame.com/david-butler/
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Բաթլեր» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Հունիսի 14 մահեր
- 1979 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ