Դրուժբա (նավթատար)

Դրուժբա (ռուս.՝ нефтепровод «Дружба»), աշխարհում խոշորագույն[1] մայրուղային նավթամուղերի համակարգ։ Կառուցվել է 1960-ական թվականներին ԽՍՀՄ «Լենգազսպեցստրոյ» ձեռնարկության կողմից Վոլգոուրալյան նավթագազառատ շրջանի նավթը Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՍԵՏՀ) սոցիալիստական երկրներ առաքելու համար, որոնցից էին` Արևելյան Եվրոպայում գտնվող Հունգարիան, Չեխոսլովակիան, Լեհաստանը և ԳԴՀ-ն։
Նավթամուղի երթուղին անցնում է Սամարայից մինչև Բրյանսկ, ապա մինչև Մոզիր, որից հետո ճյուղավորվում է 2 հատվածի` հյուսիսային (Բելառուսի, Լեհաստանի, Գերմանիայի, Լատվիայի և Լիտվայի տարածքով) և հարավային (Ուկրաինայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Խորվաթիայի տարածքով)։
Համակարգն ընդգրկում է 8900 կմ խողովակաշար (նրանցից 3900 կմ Ռուսաստանի տարածքում), 46 պոմպակայաններ, 38 միջանկյալ պոմպակայաններ, որոնց ռեզերվուարների ամբարների տարողությունը կազմում է 1,5 մլն մ³ նավթ։ Նավթատարով «հեռավոր արտասահմանյան» երկրներ ամեն տարի արտահանվում է 66,5 մլն տոննա, այդ թվում նաև հյուսիսային ճյուղով` 49,8 մլն տ։
Խողովակաշարի ռուսական հատվածը շահագործվում է «Տրանսնավթ» ընկերության («Դրուժբա» ՄՆ ԲԲԸ ստորաբաժանման) կողմից, սլովակիականը` «Տրանսփետրոլ» ընկերության կողմից։ Նաև «Դրուժբա» ՄՆ ԲԲԸ իրականացնում է Բալթյան խողովակաշարերի համակարգ II շահագործումը (БТС-II), որը «Դրուժբան» կապում է Բալթիկ ծովի ռուսական ծովային նավահանգիստների հետ[2]։
2012 թվականի փետրվարի 9-ին «Դրուժբա» ՄՆ ԲԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Օլեգ Վալենտինովիչ Բոգոմոլովը[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խողովակաշարի շինությունը սկսվել է 1960 թվականի դեկտեմբերի 10-ին, կառույցի սկզբնական կետը դարձել է Ալտմետևսկը։ Նավթատարի խողովակաշարի կառուցման համար պահանջվել է չորս տարի, սակայն, առանձին հատվածներ սկսել են աշխատել ավելի շուտ, 1964 թվականի կեսին «Դրուժբա-1» համակարգի հիմնական օբյեկտները շահագործման են հանձնվել, իսկ 1964 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել մայրուղու շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը։
Հետագայում, կապված ՍԵՏՀ երկրների տնտեսությունների զգալի աճի հետ նավթի մատակարարումն ավելացնելու անհրաժեշտություն է առաջացել և որոշվել է միևնույն մայրուղիներով անցկացնել «Դրուժբա-2» խողովակաշարային համակարգ։ «Դրուժբա-2» նավթատարը սկսել են կառուցել 1969 թվականի գարնանը և ավարտել են 1974 թվականին։ Նրա կառույցը թույլ է տվել ավելի քան երկու անգամ մեծացնել ԽՍՀՄ-ից նավթի արտահանումը[4]։
Մերձբալթյան մասնաճյուղի փակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի հուլիսին Բրյանսկի մարզի Ունեչա-Պոլոցկ-1 և 2 տեղամասերում վթար է տեղի ունեցել։ Խողովակների վթարային հատվածի հետազոտման արդյունքում որոշվել է նվազեցնել ճնշումը 4-ից մինչև 0,7 Մպա և ամբողջությամբ դադարեցնել պոմպային մղումը «Դրուժբայի» հյուսիսային ճյուղով[5]։
Գոյություն ունի կարծիք, որ հյուսիսային ճյուղի սույն դադարեցման հիմնական պատճառն այն է, որ Լիտվայի կառավարությունը վաճառել է Mažeikių nafta նավթավերամշակման գործարանը լեհական PKN Orlen-ին։ Արդյունքում, նավթը Mažeikių nafta առաքվում է հեղուկանավերով Պրիմորսկ նավահանգստից շուկայական գներով[6]։
Բալթյան խողովակաշարերի համակարգ II-ի մեկնարկի կապակցությամբ, որը թույլ է տալիս շրջանցել վթարային տեղամասը, հյուսիսային ճյուղը, ամենայն հավանականությամբ, երբեք չի օգտագործվի, համենայն դեպս , որպես «Դրուժբայի» մաս։ Միևնույն ժամանակ, գոյություն ունեն ուղղությունների օգտագործման 2 նախագիծ.
- բալթյան նավահանգիստներով նավթի արտահանման համար որպես Օդեսա-Բրոդի նավթամուղի շարունակություն
- նավթի մատակարարման հակառակ ռեժիմով Բուտինգեի և Վինսպիլսի տերմինալների միջոցով Բելառուսիա նավթի մատակարարման համար։
2008 թվականի մայիսի 14-ին Ռուսաստանի կառավարության արդյունաբերության փոխվարչապետ Իգոր Սեչինը լիտվական կառավարության խնդրանքը Ռուսաստանի նավթավերամշակման գործարանից նավթի մատակարարումները վերսկսելու վերաբերյալ մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ի՞նչ պահանջներ և հավակնություններ կարող են ունենալ։ Ինչո՞ւ մենք պետք է տանք մեր ռեսուրսները»[7][8]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիպեցկի շրջանում կա մի գյուղ` Դրուժբա, որի առաջինը բնակիչները եղել են նավթամուղի աշխատողները, ովքեր հետևում էին նրա վիճակին[9]։
Ինչպես Օրլովսկի մարզում, այնպես էլ Տրոսնյանսկի շրջանում կա նմանատիպ` Դրուժբա մի գյուղ, որը սահմանակից է երկու «Դրուժբա-2»-ի երկու խողովակներին։ Իսկ ահա կառուցված դպրոցի շենքը, որը նույնպես հարակից է «Դրուժբա-2»-ին գյուղի մյուս կողմից, ցավոք, այդպես էլ չի բացվել վտանգավոր օբյեկտի պատճառով հարևանությամբ լինելու պատճառով։
«Տրանսնավթ-Դրուժբա» բաժնետիրական ընկերությունը (մինչև 10.12.2014 - «Մայրուղային նավթատարներ «Դրուժբա» ԲԲԸ) - «Տրանսնավթ» ԲԲԸ դուստր ընկերությունն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Описание на сайте Минэнерго»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին։ Վերցված է 2018-03-23
- ↑ «БТС-2: финальный рывок»։ // Трубопроводный транспорт нефти, № 07, 2011 г.։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-07-ին։ Վերցված է 2013-6-7
- ↑ «ОАО "АК «Транснефть» — Новости :: Генеральным директором "МН «Дружба» назначен О. В. Богомолов»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2018-03-23
- ↑ «Нефтепровод „Дружба“. Справочная информация», rian.ru
- ↑ РБК Daily. «Дружба» закончилась
- ↑ Россия может быстро построить трубу в обход Белоруссии и отказаться от поставок нефти в Литву
- ↑ Комментарий Сечина, 15 мая 2008
- ↑ Анна Николаева, Алексей Баусин, Надежда Иваницкая. Сечин заговорил // Ведомости, № 87 (2109), 15 мая 2008
- ↑ Липецкая энциклопедия / сост. В. В. Шахов, Б. М. Шальнев. — Липецк: Липецкое издательство; Рязань: Гэлион, 1999. — Т. 1. — С. 360. — ISBN 5-221-00077-6.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տրանսնավթ – Դրուժբա» բաժնետիրական ընկերության այքը բաժնետիրական ընկերության կայքը Archived 2018-03-24 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դրուժբա (նավթատար) կատեգորիայում։ |
|
- Ուկրաինայի տրանսպորտ
- Բելառուսի տնտեսություն
- Գերմանիայի տնտեսություն
- Ռուսաստանի տնտեսություն
- Ռուսաստանի շենքեր և կառույցներ
- Ռուսաստանի էներգետիկա
- ԽՍՀՄ տնտեսություն
- Սլովակիայի տնտեսություն
- Ռուսաստանի տրանսպորտային շենքեր և կառույցներ
- Ռուսաստանի տրանսպորտ
- Չեխիայի տրանսպորտ
- Լատվիայի տրանսպորտ
- Գերմանիայի տրանսպորտ
- Բելառուսի տրանսպորտ
- ԽՍՀՄ արտաքին հարաբերություններ
- Գերմանիայի շենքեր և կառույցներ
- Չեխիայի շենքեր և կառույցներ
- Ուկրաինայի շենքեր և կառույցներ
- Բելառուսի շենքեր և կառույցներ
- Լիտվայի տնտեսություն