Դրոսսիի տուն
| Տեսակ | բնակելի տուն |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Տագանրոգ և Ֆրունզեի փողոց |
| Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
| 47°12′43″N 38°55′54″E / 47.212°N 38.9316°E | |
Դրոսսիի տուն (ռուս.՝ Дом Дросси), հինավուրց առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Ֆրունզեի փողոց, 22), 1850-ական թվականների ճարտարապետության հուշարձան։ Գտնվում է Ռաբինովիչի տան և Ռաֆաիլովիչի տան միջև։ Ճարտարապետության հուշարձան է, Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ՝ 6100130000 կոդով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնատունը 1850-ականներին կառուցել է տագանրոգցի վաճառական, հացի վաճառական Դմիտրի Դրոսսին[3]։ Շենքը քաղաքի չեխովյան հուշավայրերից է։ Անտոն Չեխովը եղել է տանտիրոջ որդու՝ Անդրեյ Դրոսսիի համադասարանցին վարժարանում, հաճախ եղել է նրանց հյուր։ Անտոնին գրավում էին այս ընտանիքում տիրող մշակութային մթնոլորտը, նրանց երաժշտական երեկոները և տնային ներկայացումները[3]։
1925 թվականին Տագանրոգում իրականացվեց այն մասնավոր տների համընդհանուր պետականացում, որոնց ընդհանուր մակերեսը գերազանցում էր 100 մ²-ը։ Նախկին տերերին կա՛մ տրվում էր փոքր տարածք իրենց նախկին տանը, կա՛մ նրանց տեղափոխում էին այլ բնակարան։ Այդ պետականացման շրջանակներում 1925 թվականին Դրոսսիի տունը բաժանվեց կոմունալ բնակարանների։
Մինչև 1930-ական թվականները տանը բնակվում էր Անդրեյ Դրոսսիի կրտսեր քույրը՝ Մարիա Դմիտրիևնա Ստեյգերը, որը հուշեր է թողել Անտոն Չեխովի մանկական տարիներից[4]։
Շենքի ճակատին տեղադրված է մարմարե հուշատախտակ հետևյալ տեքստով. «Այս տանը գիմնազիստները բեմադրել են սիրողական ներկայացումներ։ Հեղինակը և կատարողը հաճախ եղել է Անտոշա Չեխովը»[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկհարկանի առանձնատունն արտաքուստ շատ համեստ է՝ աչքի չընկնելով ճարտարապետական վառ լուծումներով։
Տան անվանի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Դմիտրիևիչ Դրոսսի(1860-1918), ռուս սպա, Անտոն Չեխովի վարժարանի ընկերը[5]
- Անտոն Պավլովիչ Չեխով (1860-1904), ռուս ականավոր գրող, համաշխարհային գրականության դասական[5]
Ներկայիս վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի ճակատը, ինչպես և ամբողջ տունը, գտնվում է սարսափելի վիճակում, որը խորացնում են տանը բնակվող բազմաթիվ սեփականատերերի շենքը «վերանորոգելու և բարեկարգելու նախաձեռնությունները»։ Դրոսսիի տունը վերանորոգելու համայնքային միջոցներ չգտնվեցին ո՛չ մի լայնորեն նշված Չեխովի 150-ամյա հոբելյանի օրերին, ո՛չ էլ հետագայում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6100130000
- ↑ «ДОМ ДРОССИ Д.А.». Վերցված է 2017 Փետրվար 25-ին.(չաշխատող հղում)
- 1 2 3 Киричек М. С. Дросси дом // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 330.
- ↑ Дросси-Стейгер М. Д. Юный Чехов / Публ. Н. А. Роскиной // Литературное наследие. — 1960. — Т. 68. — С. 538—541.
- 1 2 Роскин А. Чехов. — М.: Детгиз, 1959. — 176 с.
- ↑ Нетреба Ф. Валентин Моисеенко: «Каждый на своем месте должен хорошо делать свою работу»(չաշխատող հղում) // Парламентский вестник Дона. — 2012. — № 6.

