Դրեյթոն Վալլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրեյթոն Վալլի
Տեսակքաղաք և town in Alberta?
Երկիր Կանադա
ՎարչատարածքԱլբերտա
ԲԾՄ869 ± 0 մետր
Մակերես12,27 կմ² և 30,72 կմ²[1]
Քարտեզ
Քարտեզ

Դրեյթոն Վալլի[2] (անգլ.՝ Drayton Valley), քաղաք (1957 թվականից) Ալբերտա նահանգում (Կանադա), նահանգի նավթագազային արդյունաբերության կենտրոններից մեկը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեյթոն Վալլին գտնվում է Ալբերտայի կենտրոնական մասում Էդմոնտոնից մոտավորապես 120 կմ հարավ-արևմուտք։ Բարձրության վրա, որտեղ գտնվում է քաղաքը, հոսում է Հյուսիսային Սասկաչևան[3]։ Դրեյթոն Վալլիի բարձրությունը ծովի մակարդակից 766 կմ է[4]։

Միջազգային օդանավակայան Էդմոնտոնը գտնվում է գտնվում է Դրեյթոն Վալլիից 70 րոպեի ճանապարհի հեռավորության վրա։ Դրեյթոն Վալլին կապում է Կալգարիի, Էդմոնտոնի և նրա միջազգային օդանավականանի հետ։ Էդմոնտոնից Դրեյթոն Վալլի կարելի է հասնել նաև ավտոմայրուղիներով։ Մոտակա երկաթուղային կայանը տեղակայված է Էվանսբերգում, Դրեյթոն Վալլիից 41 կմ հյուսիս սպասարկում է Կանադայի ազգային երկաթուղին[4]։

Օրվա լուսավոր ժամանակը Դրեյթոն Վալիում կազմում է 7 ժամ ձմռանը, մինչև 17 ժամ՝ ամռանը։ Ամառային ջերմաստիճանների միջակայքը 10 °C-ից մինչև 25 °C է, ձմեռայինը՝ -16 °C-ից մինչև-6 °C[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Դրեյթոն Վալլիի շրջանի առաջին սպիտակ հետազոտողը 1810 թվականին դարձել է Դևիդ Թոմփսոնը, ով աշխատում էր հյուսիսարևմտյան ընկերությունում։ Նա այցելել է այդ տեղերը Բրիտանական Կոլումբիայի ճանապարհին և թողել է գրառումներ տեղական ցեղերի հակամարտության մասին[5]։

Առաջին Եվրոպական բնակիչները ժամանակակից Դրեյթոն Վալլի շրջան են ժամանել միայն 1907 թվականին։ 20-րդ դարի առաջին կեսին փոքր համայնքը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, անտառի հատմամբ և տրապերի որսով[3]։ Սկզբում պլանավորվում էր Փաուերհաուզ համայնքը անվանել հիդրոէլեկտրակայանի պատվին, որը պետք է կառուցվեր այնտեղից վեց մղոն հեռավորության վրա, սակայն սկսված պատերազմը խախտում է այդ պլանները[6]։ Ի վերջո, իր ժամանակակից անունը համայնքը ստացել է ի պատիվ անգլիական քաղաքի՝ Դրեյթոնի, որտեղից եղել է առաջին փոստարար Դրեյթոն Վալիի կինը[3]։

Տարածաշրջանում տնտեսական և ժողովրդագրական իրավիճակը կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ հարևանությամբ բացվել է Պեմբինի հզոր նավթային հանքավայրը։ Դրեյթոն Վալլին ընտրվել է արդյունահանվող նավթի վերամշակման ձեռնարկությունների տեղակայման համար։ Արդյունքում արդեն 1953 թվականին նրա բնակչությունը 75-ից հասել է 3000-ի։ Հաջորդ տարի ընդունվել է տեղական օրենքը, որը վերահսկում էր հողի վաճառքը։ 1955 թվականին Դրեյթոն Վալլին ստացել է գյուղի կարգավիճակ, 1956 թվականին՝ զարգացող քաղաքի, իսկ 1957 թվականին՝ որպես ամբողջական ինքնավարությամբ ինքնուրույն քաղաքի[3]։

Բնակչություն և վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կանադայի բնակչության 2011 թվականի մարդահամարի՝ Դրեյթոն Վալլիում ապրում էր 7049 մարդ (64-րդ ցուցանիշը Ալբերտայի բնակավայրերի շրջանում)։ 2006 թվականի համեմատ՝ քաղաքի բնակիչների թիվն աճել է 2,3%-ով, ինչը զգալիորեն ավելի քիչ է, քան միջինը Կանադայում (5,9%)։ 2011 թվականին բնակչության խտությունը կազմել է 574 մարդ։ 2011 թվականին բնակչության խտությունը կազմել է 574 մարդ կմ քառակուսու վրա[7]։

Ընդհանուր առմամբ Դրեյթոն Վալլիի բնակչությունը զգալիորեն երիտասարդ է, քան Կանադայում կամ Մանիտոբայի նահանգում։ Քաղաքի բնակչության մինչև 15 տարեկան երեխաները կազմում էին 21.6%, կենսաթոշակային տարիքի մարդիկ (65 տարեկան և ավելի)՝ 10.5%, միևնույն ժամանակ ազգային մասշտաբով այդ խմբերի համամասնությունը համապատասխանաբար 16.7% և 14.8%: Միջին վիճակագրությամբ Դրեյթոն Վալլիի բնակիչների տարիքը 32,7 է, մինչդեռ գավառական միջին տարիքը 36,5 տարի է, իսկ Կանադայում, ընդհանուր առմամբ, 40,6 տարի[7]։

2011 թվականին Դրեյթոն Վալլիում կար 1935 ընտանիք, որոնցից 67,2 %–ը ամուսնական զույգեր էին (երեխաների հետ և առանց նրանց), 16,3 %–ը՝ քաղաքացիական ամուսնության մեջ ապրող զույգեր, իսկ 16,5 %–ը՝ միայնակ ծնողի հետ ընտանիքներ։ Ընտանիքների կեսում եղել են մինչև 24 տարեկան երեխաներ, որոնք ապրում են ծնողների հետ (միջին հաշվով Կանադայում այդ ցուցանիշը կազմում էր 47%)[7]։

Դրեյթոն Վալլի բնակչության գրեթե 93 տոկոսի համար անգլերենը առաջին մայրենի լեզուն էր, 1.4% - ի համար այս լեզուն ֆրանսերենն էր։ Միայն քաղաքի բնակչության 5 %–ն է այլ լեզու համարել որպես առաջին մայրենի լեզու (այդ թվում՝ 1.4%–ը՝ ֆիլիպիներեն և 0.9% –ը՝ գերմաներեն)[7]։ Դրեյթոն Վալլիի քաղաքային խորհուրդը կազմված է յոթ անդամից, ներառյալ՝ քաղաքապետը։ Այդ պաշտոնը 2013 թվականից զբաղեցնում է Գլեն Մակլինը[8][9]։

Տնտեսություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեյթոն Վալլիի տնտեսության հիմքը կազմում են նավթի և բնական գազի արդյունահանման և վերամշակման հետ կապված ճյուղերը։ Վերջին տարիներին, սակայն, ջանքեր են գործադրվում քաղաքային տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ, զարգանում են անտառային տնտեսությունը, անասնաբուծությունը, շինարարական և աղբամշակման արդյունաբերությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Population and dwelling counts, for Canada, provinces and territories, and census subdivisions (municipalities), 2016 and 2011 censuses – 100% data — 2019.
  2. Западная Канада // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 213—213. — ISBN 5-85120-055-3.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 D. G. Wetherell. (2010 թ․ մայիսի 4). «Drayton Valley». The Canadian Encyclopedia. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Tourism information». Town of Drayton Valley. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  5. «The Explorers». Town of Drayton Valley. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  6. «The Settlers». Town of Drayton Valley. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Дрейтон-Валли на сайте переписи населения Канады (անգլ.)
  8. «Council». Town of Drayton Valley. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  9. «Town Staff». Town of Drayton Valley. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.