Jump to content

Դրեդլոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկացի հիփ հոփ երգիչ Ty Dolla Sign-ի դրեդները

Դրեդլոք (դրեդ, անգլերենում օգտագործվում է հոգնակիով՝ dreadlocks, այլ կերպ՝ locks կամ dreads), մազի սանրվածքի տեսակ, որն ինքն իրեն է ձևավորվում՝ անկախ մազերի տեսակից։ Այս սանրվածքը համարվում է որոշ կրոնների բաղկացուցիչ մաս։ Դրանցից կարելի է առանձնացնել ռաստաֆարական շարժումը։ Այնուամենայնիվ, մարդիկ կարող են պահել դրեդներ՝ անկախ կրոնական պատկանելությունից։ Նրանցից շատերը դրեդային հյուսեր ստանում են արհեստական մշակումով։ Կան մի շարք միջոցներ՝ այնպես անելու, որ մազերը միահյուսվեն ժամանակի ընթացքում և ձևավորեն դրեդ։ Այդ միջոցներն են մազերի հետ սանրումը, ծամեր հյուսելը, պտտեցնելը և այլն։