Դրաստամատ Տեր-Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դրաստամատ Հակոբի Տեր-Մկրտչյան (1877, գյուղ Փարպի (Աշտարակի շրջանում)-1964, Երևան), հայ խորհրդային մանկավարժ, բժիշկ, հոգեբան։

Ավարտել է Երևանի արական գիմնազիան (1897), Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկա ֆակուլտետի բնագիտական բաժինը։ 1904-1910 թվականներին դասավանդել է Բաքվի և Մայկոպի հայկական դպրոցներում։ 1910-1914 թվականներին Լայպցիգի, Բեռնի և Բազելի համալսարաններում կատարելագործել է բժշկական գիտելիքները։ Այնուհետև բժշկությամբ է զբաղվել Թիֆլիսում, Վաղարշապատում (Էջմիածին), 1916-1918 թվականներին՝ Կովկասյան ռազմաճակատում (Մուշ, Էրզրում), հետագայում՝ Կարմիր խաչի Թիֆլիսի հայկական հիվանդանոցում, Ղարաքիլիսայում (Կիրովական1925 թվականին տեղաիոխվել է Երևան, աշխատել լուսժողկոմատում որպես գիտխորհրդի քարտուղար, միաժամանակ՝ մանկավարժ, տեխնիկումի տնօրեն։ Դասախոսել է Երևանի համալսարանում, մանկավարժական և բժշկական ինստիտուտներում։ Հեղինակ է մարդու անատոմիային, ֆիզիոլոգիային, դպրոցական առողջապահությանը և սանիտարական հիգիենային վերաբերող քսանից ավելի աշխատությունների, որոնցից արժեքավոր է «Դպրոցական առողջապահության հիմունքներ»ը (1960

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 680 CC-BY-SA-icon-80x15.png