Դրախտիկ (գյուղ, Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Դրախտիկ
ռուս.՝ Тохлуджа
անգլ.՝ Tokhluja
ռուս.՝ Драхтик
անգլ.՝ Drakhtik
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ1800—2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն909[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1311
Դրախտիկ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Դրախտիկ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Դրախտիկ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Դրախտիկ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Դրախտիկ (նախկին անվանումը՝ Թոխլուջա), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռների հարավային լանջին, Սևանա լճի ավազանի Դրախտիկ գետի ափին, մարզկենտրոնից 61 կմ հյուսիս-արևելք, 1991 թվականի ապրիլի 3-ին վերանվանվել է իր հին՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառում հիշատակվող Դրախտիկ անվամբ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դրախտիկի մշտական բնակչությունը կազմել է 909, առկա բնակչությունը՝ 880 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2], այնուհետ՝ հայերով։ Դրախտիկի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1829 1897 1926 1931 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 296 935 1417 1723 1840 1528 2469 2664 1044 909[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կոթող[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում կան հին եկեղեցու ավերակներ, մի քանի խաչքար, գյուղատեղի և գերեզմանոց (15-19 դդ.)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. «Հայաստանի բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.