Դրաժեն Դալիպագիչ
| Դրաժեն Դալիպագիչ | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | սերբ.՝ Дражен Далипагић |
| Մականուն(ներ) | Praja[1] |
| Մասնագիտացում | բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 27, 1951[2] |
| Ծննդավայր | Մոստար, ՀՍՖՀ |
| Մահվան ամսաթիվ | հունվարի 25, 2025[3][4] (73 տարեկան) |
| Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա |
| Ակումբ | Սկալիգերա Վերոնա, Pallalcesto Amatori Udine?, Ցրվենա Զվեզդա ԲԱ, Ռեալ Մադրիդ ԲԱ, Պարտիզան ԲԱ, Reyer Venezia Mestre?, Պարտիզան ԲԱ և Reyer Venezia Mestre? |
| Հասակ՝ | 197 սանտիմետր |
| Քաշ | 107 կիլոգրամ |
Դրաժեն Դալիպագիչ (սերբ.՝ Дражен Далипагић; նոյեմբերի 27, 1951[2], Մոստար, ՀՍՖՀ - հունվարի 25, 2025[3][4], Բելգրադ, Սերբիա), սերբ բասկետբոլիստ և մարզիչ: Օլիմպիական չեմպիոն, բասկետբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Բասկետբոլի փառքի սրահի անդամ:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է թեթև հարձակվողի դիրքում, եղել է եվրոպական բասկետբոլի լավագույն հարձակողական խաղացողներից մեկը, ակումբային մակարդակում միջինը մեկ խաղում վաստակել է ավելի քան 30 միավոր, իսկ 1981/82 մրցաշրջանում նրա արդյունավետությունը կազմել է միջինը 43 միավոր մեկ խաղում։ Կարիերան սկսել է 1971 թվականին Բելգրադի «Պարտիզանի» կազմում, որտեղ հանդես է եկել մինչև 1980 թվականը (1978-1979 թվականներին ծառայել է բանակում)։ Այդ ժամանակ «Պարտիզանը» ահռելի ուժ էր եվրոպական բասկետբոլում, 1978 թվականին դարձել է Կորաչի գավաթակիր, իսկ Դալիպագիչը երեք անգամ՝ 1977, 1978 և 1980 թվականներին ճանաչվել է Եվրոպայի լավագույն բասկետբոլիստ։ «Պարտիզանից» հեռանալուց հետո կարիերան շարունակել է Իտալիայում և Իսպանիայում, ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1991 թվականին «Ցրվենա Զվեզդայի» կազմում։ Հարավսլավիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 243 հանդիպում, մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի, 1980 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն, 1978 թվականին՝ աշխարհի չեմպիոն և երեք անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ «Գորիցիա» (1992-1996), «ՄԶՏ Սկոպյե» (1997-1998) և «Աստրա Բանկ» Բելգրադ (2000-2001) ակումբներում։ Եղել է նաև Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» (1998-1999) և «Ատլաս» (2003-2006) ակումբների մենեջեր և եղել է Սերբիայի բասկետբոլի ֆեդերացիային կից փորձագիտական խորհրդի անդամ։
2004 թվականի սեպտեմբերի 10-ին ընդգրկվել է բասկետբոլի փառքի սրահում[5]։
Մահացել է 2025 թվականի հունվարի 25 - ին 73 տարեկան հասակում[6][7]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորաչի գավաթակիր` 1978
- Հարավսլավիայի չեմպիոն` 1976
- Օլիմպիական չեմպիոն` 1980
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր` 1976
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր` 1984
- Աշխարհի չեմպիոն` 1978
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր` 1974
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2)` 1982, 1986
- Եվրոպայի չեմպիոն (3)` 1973, 1975, 1977
- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր` 1981
- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր` 1979
- Աշխարհի առաջնության ամենաարժեքավոր խաղացողը` 1978
- Եվրոպայի առաջնության ամենաարժեքավոր խաղացող` 1977
- Եվրոպայի լավագույն բասկետբոլիստ` 1977, 1978, 1980
- Հարավսլավիայի տարվա մարզիկ` 1978
- Տարվա մարզիկ Բելգրադում` 1976, 1977, 1978
- Ընդգրկվել է բասկետբոլի փառքի սրահում (2004)
- Նեմանյա II աստիճանի շքանշան (2005, Սերբիա և Չեռնոգորիա)[8]
- Ընդգրկվել է ՖԻԲԱ-ի Փառքի սրահում (2007)
- Ընդգրկվել է Եվրալիգայի զարգացման գործում ամենամեծ ներդրում ունեցած 50 անձանց ցանկում[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 FIBA database
- ↑ 3,0 3,1 3,2 Preminuo proslavljeni košarkaš Dražen Dalipagić — Croatian Radiotelevision, 2025.
- ↑ 4,0 4,1 4,2 Drazen Dalipagic, légende du basket européen, est mort (ֆր.)
- ↑ «Drazen Dalipagic Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «TUGA! Preminuo Dražen Dalipagić Praja». novosti.rs (սերբերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Umro Dražen Dalipagić Praja». Telegraf.rs (սերբերեն). 2025 թ․ հունվարի 25. Վերցված է 2025 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Jevremović, J. (2005 թ․ հուլիսի 17). «Imam orden, ne znači mi mnogo». B92. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Euroleague.net 50 Greatest Contributors». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте Зала славы ФИБА(անգլ.)