Դրագո Յանչար
Դրագո Յանչար | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 13, 1948[1][2][3][…] (78 տարեկան) |
| Ծննդավայր | Մարիբոր, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4] |
| Մասնագիտություն | գրող, սցենարիստ, դրամատուրգ, ակնարկագիր, դրամատուրգ և բանաստեղծ |
| Լեզու | սլովեներեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մարիբորի համալսարան |
| Անդամակցություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա |
| Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Դրագո Յանչար (սլովեն.՝ Drago Jančar, ապրիլի 13, 1948[1][2][3][…], Մարիբոր, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]), սլովենացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է իրավաբանություն, լույս է ընծայել «Ամբիոն» թերթը, համագործակցել է «Երեկո» թերթին։ 1974 թվականին ձերբակալվել է «օտար հայացքներ տարածելու» մեղադրանքով, քանի որ Յանչարը Ավստրիայից բերել ու ընկերների շրջանում տարածել է Բլայբուրգյան սպանդի մասին գիրք։ Նա դատապարտվել է մեկ տարի ազատազրկման, սակայն անազատութան մեջ մնացել է երեք ամիս։ Սերբիայում անցել է զինվորական ծառայության։ Վերադառնալով Սլովենիա՝ Լյուբլյանայում մտերմացել է գրողների ու հրապարակախոսների դեմոկրատական թևին (Է․ Կոցբեկ, Մ․ Ռոժանց), ավելի ուշ ծանոթացել է Բորիս Պախորի հետ։ Գրել է կինոսցենարներ, աշխատել է հրատարակչությունում։ 1970-1980-ական թվականներին նրա ստեղծագործությունները հրատարակվել են արտասահմանում։ 1982 թվականին դարձել է «Նոր դիտարկում» դեմոկրատական ամսագրի հիմնադիրներից մեկը։ 1987-1991 թվականներին ղեկավարել է սլովենական PEN միջազգային կազմակերպությունը։ 1995 թվականից Սլովենիայի գիտությունների ակադեմիայի անդամ։ Տասնօրյա պատերազմի ժամանակ մի քանի այլ գրողների հետ օգնել է Սլովենիայի միջազգային օգնությունը կազմակերպելու այն երկրերի կողմից, որոնք կողմ էին Սլովենիայի անկախացմանը։ 2000 և 2004 թվականների ընտրությունների ժամանակ աջակցել է «Սլովենիայի դեմոկրատական կուսակցությանը»։ 2004 թվականին հանդես է եկել «Միավորում՝ հանուն հանրապետության» (սլովեն.՝ Zbor za republiko) քաղաքացիական հարթակի աջակցությամբ։ Բազմիցս արտահայտվել է Սլովենիայում շովինիստական ազգայնամոլության դեմ։
Ստեղծագործություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրագո Յանչարի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով․
- Ֆրանցե Պրեշերնի մրցանակ (1993)
- Արնսբերգի Եվրոպական մրցանակով (1994)
- Հերդերի մրցանակ (2003)
- Ժան Ամերի մրցանակ գեղագիտության համար (2007)
- Եվրոպական գրական մրցանակ (Ստրասբուրգ, 2011)։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսսեների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119238624 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20200326174523/https://orf.at/stories/3159315/
- ↑ https://www.prixeuropeendelitterature.eu/-laureats-.html
- ↑ https://www.huffingtonpost.fr/actualites/article/prix-jules-rimet-mauvais-genres-ou-de-l-armee-de-terre-ces-prix-litteraires-insolites-dont-on-ne-vous-parle-jamais_12027.html
- ↑ https://www.sofitel-paris-lefaubourg.com/actualites-evenements/prix-meilleur-livre-etranger/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագո Յանչար» հոդվածին։ |
| ||||||||||||||||