Դրագոմիր Ասենով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրագոմիր Ասենով
Ծնվել էմայիսի 15, 1926(1926-05-15)[1]
ԾննդավայրMontana, Բուլղարիայի թագավորություն
Վախճանվել էհունիսի 19, 1981(1981-06-19) (55 տարեկան) կամ 1981[2]
Վախճանի վայրՍոֆիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Գրական անունDragomir Asenov[2]
Մասնագիտությունգրող
Ազգությունբուլղարացի
Քաղաքացիություն Բուլղարիա[3]
ԿրթությունՍոֆիայի համալսարան
ԿուսակցությունԲուլղարիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրRabotnichesko Delo? և Q19706072?
Պարգևներ
Դիմիտրովյան մրցանակ
 Dragomir Asenov Վիքիպահեստում

Դրագոմիր Ասենով (գրական ծածկանունը՝ Ժան Նիսիմ Մելամեդ, բուլղար․՝ Драгомир Асенов, մայիսի 15, 1926(1926-05-15)[1], Montana, Բուլղարիայի թագավորություն - հունիսի 19, 1981(1981-06-19) կամ 1981[2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրագոմիր Ասենովը ծնվել է 1926 թվականին Մոնտանայում, Բուլղարիա։ 1942 թվականին ընդունվել է «Աշխատավոր երիտասարդության միություն» ընդհատակյա կազմակերպության մեջ և ակտիվորեն պայքարել է ֆաշիզմի տիրապետության դեմ։ 1961 թվականից եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսացության անդամ։ 1953-1956 թվականներին եղել է „Работническо дело“ խմբագիրը, 1957 թվականին՝ „Родна реч“ խմբագիր, այնուհետև՝ գլխավոր խմբագիր, 1968-1971 թվականներին՝ „Литературен фронт“ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1971 թվականին եղել է Բուլղարիայի գրողների միության քարտուղարը[4]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է նորավեպերի, վեպերի, դրամաների։ Տպագրվել սկսել է 1945 թվականից։

  • «Խիղճ», 1955 թ.
  • «Մեր դասակը», 1956 թ.
  • «Տարբեր ճանապարհներ», 1959 թ.
  • «Սրճագույն հորիզոններ», 1961 թ.
  • «Ծննդյան տոն», 1965 թ.
  • «Ամենավատ մեղքը», 1980 թ.

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտանայի թատրոնը կոչվում է Ասենովի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. http://en.isabart.org/person/107599
  4. Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966