Դրագոբրատ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրագոբրատ
Տեսակլեռ
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորՌախովի շրջան
ԼեռնաշղթաՈւկրաինական Կարպատներ և Svydovets?
Բարձրությունը ծովի մակարդակից1763,3 մետր

Դրագոբրատ (ուկր.՝ Драгобра́т (Перший Жандарм[1][2][3]), լեռ՝ Ուկրաինական Կարպատների Սվիդովեց լեռնազանգվածի արևելյան մասում ընկած Ուրդու-Ֆլավանտուչ լեռնաշղթայում։ Գտնվում է Անդրկարպատյան մարզի Ռախովի շրջանում՝ Սև Տիսա (ուկրաիներեն՝ Чо́рна Ти́са) և Կոսովսկայա (Косівська) գետերի միջև[4]։

Սարի անվանումը նշանակում է «հատում», այսինքն՝ տեղամաս, որտեղ անտառը հատված է[5][6]։

Բարձրությունը ծովի մակերևույթից 1763 մետր է[7][8]։ Արևելյան ու արևմտյան լանջերը կտրուկ թեքություն ունեն, հյուսիսային ու հարավային լանջերը՝ համեմատաբար տափարակ[4]։ Մինչև 1400 մետր բարձրության վրա հանդիպում են փշատերև ծառերի ու հաճարենու անտառներ, մարգագետնային ու անտառային բույսեր, որոնց մի մասը գրանցված է Կարմիր գրքում։ 1400 մետրից վեր ընկած են այսպես կոչված՝ պոլոնինաները՝ անտառազուրկ մարգագետինները։ Արևելյան լանջին սկիզբ են առնում մի քանի առվակներ, որոնք միանալով՝ կազմում են Սև Տիսայի Սվիդովեց վտակը։

Սարի գագաթներից գլխավորը հարավայինն է՝ Բլիզնիցան, որն ունի 1883 մետր բարձրություն։ Դեպի հյուսիս՝ 2 կիլոմետր հեռավորության վրա, ընկած է Դեզ (Стог) սարը (1704 մ), իսկ 22 կիլոմետր դեպի հարավ-արևելք՝ Հովեռլա լեռը։

Դրագոբրատը մտնում է Սվիդովեցյան արգելոցի բնապահպանական տարածքի մեջ, որն իր հերթին հանդիսանում է Կարպատյան կենսոլորտային արգելոցի մի մասը։ Սարի հյուսիսարևելյան լանջին գործում է Դրագոբրատ լեռնադահուկային առողջարանը։

Ժողովրդականություն վայելող զբոսաշրջային մի քանի երթուղիներ են անցնում այս լեռան վրայով, մասնավորապես՝ «Սվիդովեցի գագաթներով» անվանումը կրող երթուղին, որը ձգվում է Յասինյա ավանից մինչև Ռախով քաղաք՝ անցնելով Օսմոլոդա գյուղով, Գորգանի և Սվիդովեց սարերով[9]։

Դրագոբրատ լեռան մերձակա բնակավայրերն են Յասինյա ավանը, Տրոստյանեց և Կվասի գյուղերը, որոնք ընկած են սարից 9-11 կիլոմետր հեռավորության վրա, առաջինը՝ դեպի հյուսիս-արևելք, մյուսները՝ դեպի հարավ ուղղությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочно-информационная система «Блуд». Карта: M-35-133-Рахов. Karpaty.com.ua
  2. Второй Жандарм — если следовать от Близница. Если считать от курорта Драгобрат и по ходу большинстве маршрутов — Первый Жандарм.
  3. «Украинское / походы-в-горы / Свидовец-между-двумя-хребтами / Свидовец между двумя хребтами. маршрут похода». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 «Карта Генштаба М-35-133 (13-35-133) 1978 год». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Квадрат 48-94
  5. «Словарь карпатских названий».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում). Mandrivka.te.ua
  6. «вырубка Словарь ABBYY Lingvo». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին.
  7. Украинские Карпаты. Карта М-35-133.а 500-метровке
  8. «GPS навигация». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին.. «Карта M-35-133-(а, б, в, г) Ясиня, Рахов. Генштаб M 1:50000».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  9. Карпатські маршрути: Осмолода — Горганы — Свидовец — Рахов. Drymba.net

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագոբրատ (լեռ)» հոդվածին։