Դրագանա Կրշենկովիչ Բրկովիչ
Դրագանա Կրշենկովիչ Բրկովիչ | |
|---|---|
| Ծնվել է | 1956[1] |
| Մասնագիտություն | մանկագիր, գրող և սցենարիստ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բելգրադի համալսարան |
| Կայք | draganakb.me |
Դրագանա Կրշենկովիչ Բրկովիչ (չեռնոգորերեն՝ Dragana Kršenković Brković, սերբական կիրիլիցա՝ Драгана Кршенковић Брковић. 1956[1][2]), չեռնոգորիացի արձակագիր, թատերագիր, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1956 թվականին։ Ավարտել է Բելգրադի համալսարանի քաղաքագիտության և դրամատիկական արվեստների ֆակուլտետները։ 1981 թվականին նրա «Vrele kapi» պիեսը, որը գրել էր համալսարանի դրամատիկական արվեստների ֆակուլտետի ընդունելության քննության համար, ներկայացվել է Բելգրադի հեռուստատեսությամբ[3]։ Հարավսլավական պատերազմների սկզբում ամուսնու՝ Տոմիսլավ Բերկովիչի հետ Բելգրադից տեղափոխվել է Պոդգորիցա, որտեղ հիմնել է «Կապույտ ծովախորշ» տիկնիկային թատրոնը։ Ֆուլբրայթի հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու շնորհիվ 2005-2006 թվականերն անց է կացրել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ Վաշինգտոնում[4]։ 2008 թվականին էլ ստացել է Ավստրիայի կառավարության դրամաշնորհը՝ Գրացի համալսարանում գիտահետազոտական աշխատանք կատարելու համար[5]։
Դրագանան հրավիրյալ հեղինակի կարգավիճակով զանազան ծրագրերի է մասնակցել Նյու Յորքում, Վիեննայում, հունգարական Պեչում... Նա մասնակցել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ Հունաստանի Հռոդոս քաղաքում անցկացված միջերկրածովյան երկրների կին արվեստագետների առաջին միջազգային ֆորումին[6], Բոլոնիայի 2011 թ. գրքի տոնավաճառին, Բրատիսլավայի պատկերազարդման 23-րդ բիենալեին...
Դրագանայի թատերգությունները բեմադրվել և բեմադրվում են բալկանյան գրեթե բոլոր երկրներում։ Նրա պիեսներից չորսը երաշխավորվել են Չեռնոգորիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դպրոցական ծրագրերում ներառվելու համար։ Կին գրողի երկերը հրատարակվել են հեղինակավոր ամսագրերում։ 2008-2018 թվականներին նա տասն անգամ առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակի[7]։ Նրա Մանիտո լճի ջինը գիրքը ներկայացվել է «Սպիտակ ագռավ» մրցանակի[8][9]։ Դրագանա Կրշենկովիչ Բրկովիչի հեքիաթների հիման վրա են նկարահանվել Hozentarus (2018)[10] և Կախարդական բանալին (2020) գեղարվեստական ֆիլմերը[11]։
Կրշենկովիչ Բրկովիչն արդեն հրատարակել է երեք վեպ, պատմվածքների երկու ժողովածու[12], թատերգությունների մեկ ժողովածու, երկու մենագրություն, մանկական մի շարք գրքեր[13]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Atelanska igra
- Izgubljeni pečat
- Vatra u Aleksandriji
- Iza nevidljivog zida
- Gospodarska palata
Մանկական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tajna jedne Tajne
- Modra planina
- Muzičar s cilindrom i cvetom na reveru
- Tajna jedne Tajne
- Duh Manitog jezera
- Tajna plavog kristala
Ոչ գեղարվեստական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Poetika prolaznosti: Organizacija vremena u „Ranim jadima“ Danila Kiša
- Onirizam Edgara Alana Poa i egzistencijalni nemir Alise Ostrajker
- Feministička revizija mitologije: Razbijanje patrijarhalnih obrazaca identifikacije žene u klasičnim bajkama
- Zaboravljeno putovanje – tragovi utisnuti u bajkama
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Biogram pisarki.
- ↑ www.imdb.com
- ↑ eca.state.gov
- ↑ «OeAD, Agency for Education and Internationalisation».
- ↑ www.unesco.org
- ↑ «alma.se». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «The white ravens». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «List of Languages / White Ravens 2006». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Hozentarus». IMDb.
- ↑ MAGICNI KLJUČ Forspan. YouTube. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ http://www.fcjk.me/wp-content/uploads/2015/12/LM16.pdf Արխիվացված 2022-04-02 Wayback Machine Կաղապար:Bare URL PDF
- ↑ http://www.maticacrnogorska.me/files/80/08%20sofija%20kalezic%20djurickovic%2080.pdf Արխիվացված 2023-05-05 Wayback Machine Կաղապար:Bare URL PDF
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջը(չաշխատող հղում)
| ||||||||||||