Դվալենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դվալինքից)
Գյուղ
Դվալենք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽուլփի գավառակ
Այլ անվանումներԴվալին, Դվալինք, Տըվալինկ, Տվալենք, Տվալինգ, Տվալինկ, Տվալինք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Դվալենք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում կամ մեկ այլ բաժանմամբ Տալվորիկի գավառակում։ Գտնվում է Տալվորիկ քաղաքից 2-3 կմ արևելք՝ Բաթման գետի աջ կողմում, ձորալանջին։ Երբեմն համարվել է Տալվորիկի թաղամասը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին և XX դարի սկզբներին ուներ 20-35 տուն բնակիչ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դվալենքն ուներ երկաթի հանք, որն օգտագործել են գործիքներ և զենքեր արտադրելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել է 1895 թ.-ին և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դվալենքն ուներ հայկական եկեղեցի[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 144

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]