Jump to content

Դռան բռնակի նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դռան բռնակի նշան
Ենթակատեգորիաphysical sign, գործիք Խմբագրել Wikidata
Նյութպլաստմասսա, ստվարաթուղթ Խմբագրել Wikidata
Ձևըrectangular cuboid Խմբագրել Wikidata

Դռան բռնակի նշան, պլաստիկից կամ ստվարաթղթից պատրաստված ցուցանակ, սովորաբար ուղղանկյունաձև, որը կախվում է դռան բռնակից։ Դրանք երբեմն օգտագործվում են տպագիր գովազդ տարածելու համար, տան մուտքի մոտ կախելով։ Դռան բռնակի նշանները հաճախ հանդիպում են հյուրանոցներում և այլ կացարաններում, որպես միջոց, որով հյուրերը հաղորդակցվում են սպասարկող կամ մաքրող անձնակազմի հետ։

Թելոնիուս Մոնկը «Խնդրում ենք առանց հյուրերի» նշանով՝ Village Gate ջազ ակումբում, Նյու Յորք, 1968 թվական։

«Չխանգարել» նշանները սովորաբար օգտագործվում են հյուրանոցներում կամ այլ կացարաններում, որտեղ հյուրերը դրանք կախում են դռան վրա, անձնակազմին, հատկապես մաքրող ծառայությանը տեղեկացնելու համար, որ նրանք չեն ցանկանում, որպսզի իրենց անհանգստացնեն[1]: Որոշ հյուրանոցներ հակառակը, տրամադրում են նաև «Խնդրում ենք մաքրել սենյակը» նշաններ։

«Չխանգարել» նշանները կարող են օգտագործվել նաև այն մարդկանց կողմից, ովքեր սենյակում պահում են թանկարժեք իրեր, գողերի հնարավոր մուտքն կանխելու նպատակով[2]։ Նման նշաններ օգտագործվում են նաև դպրոցներում, այլ աշխատակիցներին ու աշակերտներին տեղեկացնելու համար, որ տվյալ դասարանում քննություն է ընթանում։

Ստերեոտիպային պատճառներից մեկը, թե ինչու են կախվում «Չխանգարել» նշանները, հյուրանոցի սենյակում ընթացող սեռական ակտիվությունը խոչընդոտելուց խուսափելն է։

Բազմաթիվ դեպքերում հյուրանոցի սենյակի դռան վրա կախված «Չխանգարել» նշանը համարվել է սպանություն, կասկածելի մահ կամ այլ հանցագործություն թաքցնելու պատճառ[3][4][5]։

2009 թվականին, երբ զբոսանավում անհետացել էին տարեց ամուսինները, «Չխանգարել» ցուցանակի առկայությունը դիտարկվել է որպես անհետացման, բուն պատճառը թաքցնելու գործիք[6]:

2017 թվականին զանգվածային սպանություն իրականացրած Սթիվեն Փադդոկը հյուրանոցի իր սենյակի դռանը պահում էր «Չխանգարել» նշանը, թաքցնելով այնտեղ գտնվող տասը ճամպրուկները, որոնց մեջ պահվում էին հրազեններ և զինամթերք․ հենց այդ զենքերն էլ նա օգտագործեց Լաս Վեգասում իրականացված զանգվածային հրաձգության ժամանակ։

Այլ տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
A Electronic Do Not Disturb
Էլեկտրոնային «Չխանգարել» ցուցիչ (կարմիր լուսավորված լույսը ազդանշան է հյուրանոցի անձնակազմին):

Որոշ հյուրանոցներ դռան վրա կախվող թղթե «Չխանգարել» ցուցանակների փոխարեն սկսել են կիրառել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։ Օրինակ՝ սենյակի ներսում տեղադրված գաղտնիության կոճակ, որը սեղմելով, ակտիվանում է դրսի ազդանշանը՝ ցույց տալով, որ սենյակում չեն ցանկանում խանգարել[7]։

Վերջին տարիներին հյուրանոցները սկսել են օգտագործել «Չխանգարել» ցուցանակները նաև որպես բրենդավորման միջոց և մատչելի գովազդի ձև[8][9]։

2007 թվականին Embassy Suites հյուրանոցային ցանցը մրցույթ հայտարարեց, առաջարկելով հանրությանը ստեղծել «Չխանգարել» ցուցանակների ձևավորում։ Հաղթողը հայտարարվեց 2008 թվականին[10]։

Դռան բռնակի նշանները հաճախ օգտագործվում են ուղիղ փոստով գովազդի մրցակից տարբերակով։ Վերջին շրջանում այս տեսակի գովազդ մատուցող ընկերությունները սկսել են կիրառել «Ուղիղ դեպի դուռ» (Direct to Door Advertising) եզրույթը։ Այս գովազդի կարևոր առավելություններից մեկը այն է, որ այն ապահովում է «գործողության երաշխիք»։ Դռան բռնակի նշանների վրա սովորաբար լինում է միայն մեկ գովազդային հաղորդագրություն, ինչը թույլ է տալիս գովազդատուին լավ տեսանելիություն և ուշադրություն գրավել[11]:

Այս տեսակի գովազդը կարող է վտանգ ներկայացնել բնակիչների համար, քանի որ ցույց է տալիս, որ տվյալ դուռը երկար ժամանակ չի բացվել։ Արդյունքում՝ նման գովազդը հակասում է շատ քաղաքների տեղական կանոնադրություններին, իսկ այնտեղ, որտեղ այն օրինական է, կարող է վնասել գովազդատուի հեղինակությունը։

Այս գովազդի տեսակը օգտագործվում է ինչպես ազգային բրենդների, այնպես էլ տեղական ընկերությունների կողմից, իրենց խանութներում հաճախորդների հոսքը մեծացնելու, նմուշներ տրամադրելու միջոցով փորձարկումը խրախուսելու և բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։ Այս առաքման մեթոդը հաճախ ավելի արդյունավետ է նաև ցածր արժեքով, և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ առաքման ընթացքը լիովին վերահսկելի է GPS-ի և լուսանկարների միջոցով որպես կատարողականի ապացույց[12]:

Այլ նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Doorhanger ինտերֆեյսի տարր Firefox 85-ում, որը «կախվում է» որոնման տողի պատկերակի վրա։

Համակարգչային օգտագործողի միջերեսի դիզայնում «doorhanger» ծանուցումը առանձին բացվող պատուհան է, որը կախվում է մյուս ինտերֆեյսի տարրի վրա, սովորաբար գործիքագոտում գտնվող պատկերակի վրա[13]։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Elliott, Christopher (2008 թ․ հունիսի 29). «As hotels squeeze cleaning staff, guests get caught in the middle. How to make sure your housekeeping needs get met». San Francisco Chronicle. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Edward G. Hinkelman; Myron Manley; James L. Nolan; Karla C. Shippey; Wendy Bidwell; Alexandra Woznick (2003 թ․ օգոստոս). Importers manual USA. Vol. 4. World Trade Press. էջ 46. ISBN 9781885073938. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. Maurer, Kevin (2008 թ․ հունիսի 26). «Warrant: Body of pregnant soldier found in tub». USA Today. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «Hotel 'Do not Disturb' sign hid murder». Express.co.uk. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Riches, Chris (2009 թ․ մայիսի 30). «Hotel 'do not disturb' sign hid murder». Star Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «Elderly Couple Disappears On Cruise Ship». CBS News. 2009 թ․ հունվարի 17. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «From hotel rooms to hi-tech havens». The Sydney Morning Herald. 2008 թ․ մայիսի 9. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. «Catching ZZZZZZZZs a sign of the times». tvnz.co.nz. 2005 թ․ փետրվարի 26. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  9. Kingsbury, Amanda (2005 թ․ փետրվարի 27). «Genius works behind 'do not disturb' sign». projo.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 2-ին.
  10. «The disturbin results of Embassy Suites 'Do Not Disturb' sign». hotelchatter.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
  11. «Door Hanger Infographic». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  12. «Doorhangers Are Simply Better - Association of Alternate Postal Systems». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  13. See here Արխիվացված 2016-01-26 Wayback Machine for an example.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]