Դպրոցական ջունգլիներ
Դպրոցական ջունգլիներ անգլ.՝ Blackboard Jungle | |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ |
| Ժանր | ֆիլմ անչափահասների համար, հասունացման պատմություն և դրամա[1][2] |
| Թվական | մարտի 19, 1955, մարտի 25, 1955[3] և մայիսի 14, 1955[3] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ռիչարդ Բրուքս[1][2] |
| Պրոդյուսեր | Պանդրո Ս․ Բերման |
| Սցենարի հեղինակ | Էվան Հանթեր և Ռիչարդ Բրուքս[4] |
| Դերակատարներ | Գլեն Ֆորդ[1][2], Էնն Ֆրենսիս[1], Լուի Քելհերն[1], Սիդնի Պուատյե[1], Ռիչարդ Քայլի[1], Վիկ Մորոու[1], Բազիլ Ռուիսդեյլ[1], Էմիլ Մեյեր[1], Ջոն Հոյթ[1], Մարգարետ Հեյս[1], Մարթա Ուենթուորթ[5], Փոլ Մազուրսկի[1], Ուորներ Անդերսոն[1], Հորաս ՄակՄահոն, Ջեյմի Ֆար[4], Ջոն Էրման[4], Ջեյմս Դրուրի[4], Ռիչարդ Դիքոն[4], Ռոբերտ Ֆուլք[4], Ռաֆայել Կամպոս[4] և Վալենտին դե Վարգաս[4] |
| Օպերատոր | Ռասել Հարլան |
| Երաժշտություն | Մաքս Ս. Ֆրիդման |
| Մոնտաժ | Ֆերիս Ուեբստեր |
| Պատմվածքի վայր | Նյու Յորք |
| Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
| Տևողություն | 101 րոպե |
| Բյուջե | 1 168 000 $ |
| Շահույթ | 8 144 000 $ և 5 292 000 $ |
«Դպրոցական ջունգլիներ» (անգլ.՝ Blackboard Jungle), ռեժիսոր Ռիչարդ Բրուքսի կինոֆիլմը, որն էկրան է բարձրացել 1955 թվականին։ Էվան Հանթերի համանուն վեպի էկրանավորումն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի վետերան Ռիչարդ Դադիեն աշխատանքի է ընդունվում միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում են բազմաթիվ դժվար դեռահասներ, որոնք հակահասարակական վարքագիծ են դրսևորում։ Երեխաների պարագլուխներն են իռլանդացի Արթի Ուեսթը և սևամորթ Գրեգորի Միլլերը։ Դադիեն փորձում է հաշտեցնել աշխատակիցներին և աշակերտներին, բայց հակամարտությունը հանգեցնում է անանուն հեռախոսազանգերի և սպառնալիքների նրա ընտանիքի վերաբերյալ։ Ուսուցիչը կասկածում է, որ սպառնալիքներն ու զանգերը գալիս են Արթիի խմբավորումից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլեն Ֆորդ – Ռիչարդ Դադիե
- Էնն Ֆրենսիս – Էն Դադիե
- Լուի Քելհերն – Ջիմ Մյորդոք
- Մարգարեթ Հեյզ – Լոիս Հեմոնդ
- Ջոն Հոյտ – պարոն Վառնեկե
- Սիդնի Պուատյե – Գրեգորի Միլլեր
- Վիկ Մորրոու – Արթի Ուեսթ
- Պոլ Մազուրսկի – Էմանուել Սթոքեր
- Ջեյմի Ֆարր – Սանտինի (առաջին անգամ էկրանին)
- Էմիլ Սիտկա – աշակերտներից մեկի հայրը (լուսագրերում նշված չէ)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956 - «Օսկար» մրցանակի չորս անվանակարգեր՝ լավագույն ադապտացված սցենար (Ռիչարդ Բրուքս), օպերատորի լավագույն աշխատանք սև-սպիտակ ֆիլմում (Ռասել Հարլան), բեմադրող նկարչի և դեկորատորի լավագույն աշխատանք սև-սպիտակ ֆիլմում (Սեդրիկ Գիբբոնս, Ռենդալ Դյուել, Էդվին Ուիլիս, Հենրի Գրեյս), լավագույն մոնտաժ (Ֆերիս Ուեբստեր)[6],
- 1956 - առաջադրվել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակի գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար (Ռիչարդ Բրուքս),
- 1956 - առաջադրվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակի լավագույն ամերիկյան դրամայի համար (Ռիչարդ Բրուքս)։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի լուսագրերում և մեջտեղում հնչում է Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» ստեղծագործությունը, ինչը նպաստել է 1950-ականներին ռոք-ն-ռոլի ժողովրդականության բուռն աճին։
Սթիվեն Քինգի «Այն» գրքում հիշատակվում է այս ֆիլմը։ Իսկ գրքի գլխավոր հերոսներից մեկը՝ Ռիչի Թոզիերը, Հենրի Բաուերսին համեմատում է ֆիլմի հերոսի հետ։ «Դպրոցական ջունգլիները» հիշատակվում են նաև Քինգի «Քրիստինե» ստեղծագործության մեջ, երբ գլխավոր հերոսը այդ ֆիլմը համեմատում է «Բրիոլինի» հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 http://www.imdb.com/title/tt0047885/
- 1 2 3 http://www.filmaffinity.com/en/film934343.html
- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.imdb.com/title/tt0047885/fullcredits
- ↑ «NY Times: Blackboard Jungle». NY Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դպրոցական ջունգլիներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

- ««Դպրոցական ջունգլիներ»»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:

| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դպրոցական ջունգլիներ» հոդվածին։ |
| ||||||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների անգլերեն ֆիլմեր
- 1955 ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 1950-ականների ամերիկյան ֆիլմեր
- Գրաքննված ֆիլմեր
- 1955 դրամա ֆիլմեր