Դպրոցական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դպրոցական թատրոն, սկզբնավորվել է 12-րդ դարում, միջնադարյան Եվրոպայի եկեղեցական դպրոցներում։

Հայ իրականության մեջ դպրոցական թատրոնը հիմնվել է Լվովի հայ կաթոլիկական դպրոցում, 1668 թվականին, «Մարատիրոսութիւն սրբոյն Հռիփսիմէի» ողբերգության բեմադրությամբ, որին հետևել ևն «Մահ Կեսարու», «Մահ Հերովդեայ», «Սրբուհի կայսրուհին Պուղխերիայ» և կրոնա-պատմական թեմաներով այլ պիեսներ։

1774 թվականից հայ դպրոցական թատրոնի զարգացումը կապված է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցի հետ, ուր մինչև 1860-ական թվականներին թարգմանվել, գրվել և բեմադրվել են մոտ 250 պիես։

14-րդ դարի առաջին կեսում դպրոցական թատրոնը զարգացել է նաև Կ․ Պոլսի և Զմյուռնիայի հայ կաթոլիկական դպրոցներում։ դպրոցական թատրոնի պատմական դերը հայ իրականության մեջ ավարտվել է 19-րդ դարի 50-ական թվականներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 443 CC-BY-SA-icon-80x15.png