Jump to content

Դպրոցական գույներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դպրոցական գույներ
Ենթադասofficial color Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էբրենդ, նույնականություն, school spirit Խմբագրել Wikidata

Դպրոցական գույներ, հայտնի են որպես համալսարանի կամ քոլեջի գույներ, դրանք այն գույներն են, որոնք ընտրում են դպրոցը, ակադեմիան, քոլեջը, համալսարանը կամ ինստիտուտը՝ որպես իրենց ապրանքանիշի ինքնության մաս, որոնք օգտագործվում են շենքերի ցուցանակների, վեբ էջերի, ապրանքանիշային հագուստի և սպորտային թիմերի համազգեստի վրա: Այս գույները կարող են նպաստել ուսումնական հաստատության հետ կապվածության զգացմանը, որը հայտնի է որպես «դպրոցական ոգի», ինչպես նաև օգնել այն տարբերել այլ հաստատություններից[1]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փրինսթոնի համալսարանի խանութը, որտեղ ներկայացված են դպրոցի նարնջագույն և սև գույները

Դպրոցական գույների ավանդույթը, ըստ երևույթին, սկիզբ է առել Անգլիայում՝ 1830-ական թվականներին։ Քեմբրիջի համալսարանը 1836 թվականին Օքսֆորդի համալսարանի դեմ անցկացվող նավակների մրցավազքի համար ընտրել է քեմբրիջյան կապույտը,[2] Վեստմինստերյան դպրոցը վարդագույնը որպես իր գույն սկսել է օգտագործել 1837 թվականին Իթընի դպրոցի դեմ անցկացված նավակների մրցավազքից ի վեր,[3] իսկ Դարհեմի համալսարանը իր մագիստրոսական թիկնոցի համար ընդունել է պալատինյան մանուշակագույնը դեռևս մինչև 1838 թվականը, երբ առաջին անգամ շնորհվել է այդ աստիճանը[4]։

ԱՄՆ-ի բազմաթիվ քոլեջներ դպրոցական գույներ են ընդունել 1890-1910 թվականներին։ Դրանք հիմնականում ընտրվել են մյուսներից տարբերվելու նպատակով, ինչը գնալով ավելի դժվար է դարձել, քանի որ ավելի ու ավելի շատ գույներ և գունային համադրություններ էին արդեն օգտագործվում։ Այնուամենայնիվ, պրեսբիտերական բազմաթիվ քոլեջներ ընտրել են ընդօրինակել Փրինսթոնի համալսարանի սև և նարնջագույն գույները[5]։ Ամերիկյան որոշ ուսումնական հաստատություններ որպես իրենց գույներ ընդունել են ազգային դրոշի կարմիր, սպիտակ կամ կապույտ գույներից մեկը կամ մի քանիսը[6]։

2012 թվականի «Forbes»-ի լավագույն 50 համալսարանների ցանկում կամ 2012-2013 թվականների NCAA-ի բասկետբոլի կամ կրոսավազքի վարկանիշներում ընդգրկված ԱՄՆ-ի քոլեջների շրջանում ամենատարածված գույներն են եղել սպիտակը, կապույտը, կարմիրը, սևը և ոսկեգույնը։ Այս նույն հինգ գույները երեք վարկանիշներից յուրաքանչյուրում առանձին վերցրած նույնպես եղել են ամենատարածված հնգյակը[7]։

Նիպոն սպորտային գիտությունների համալսարանի ռեգբիի ակումբի խաղացողները՝ համալսարանի բաց և մուգ կապույտ գույներով

Համալսարանական մարզական թիմերը տարբերակելու համար գույների օգտագործումը սկիզբ է առել առնվազն 1836 թվականից, երբ Օքսֆորդի և Քեմբրիջի միջև անցկացվել է երկրորդ նավակների մրցավազքը[2]։ Թեև համալսարանների մեծ մասն իր մարզական թիմերի և համալսարանական բրենդավորման այլ տարրերի համար օգտագործել է նույն գույնը կամ գույները, քեմբրիջյան կապույտը համալսարանի հիմնական վեց գույներից չէ և ընդգրկված է միայն օժանդակ գունապնակի տասներկու գույների շարքում[8]։ Նոթինգհեմի համալսարանն իր մարզական թիմերի համար օգտագործել է կանաչ և ոսկեգույն գույները, մինչդեռ համալսարանի մնացած բրենդավորման համար օգտագործվել է կապույտը[9][10]։ Ռոջեր Ուիլյամսի համալսարանը 2018 թվականին փոխել է իր մարզական թիմերի գույները՝ դրանք համապատասխանեցնելով համալսարանի գույներին՝ նպատակ ունենալով «ձևավորել RWU-ի մարզական թիմերի միասնական և ուժեղ տեսողական ինքնություն, որն ավելի ներդաշնակ է լինելու համալսարանի ընդհանուր ինքնությանը»։ Համալսարանը նշել է, որ «այս համադրությունը կարևոր դեր է ունենալու RWU-ի բրենդային ինքնության և ճանաչելիության ամրապնդման գործում»[11]։

Մրցակցային թիմերի մեծ մասը պահպանել է տարբեր գույների համազգեստների երկու հավաքածու, որպեսզի հանդիպման ընթացքում հնարավոր լինի տարբերակել երկու թիմերին։ Որոշ մարզաձևերում, օրինակ՝ ամերիկյան ֆուտբոլում, տնային հանդիպումների համազգեստում շեշտադրվել է ավելի մուգ գույնը, որը հաճախ դպրոցի հիմնական գույնն է, իսկ հյուր թիմը հանդես է եկել ավելի բաց գույնի կամ սպիտակ համազգեստով[12]։ Այլ մարզաձևերում, օրինակ՝ բասկետբոլում, տնային թիմը կրել է ավելի բաց, իսկ հյուր թիմը՝ ավելի մուգ գույնի համազգեստ[13]։ Որոշ մարզաձևերում, օրինակ՝ ֆուտբոլում, կիրառվել է նաև երրորդ տարբերակը․ տնային թիմն ընտրել է իր համազգեստի գույնը, իսկ հյուր թիմը հանդես է եկել դրան հակադրվող գույնի համազգեստով[14]։

Բացի այդ, մարզական թիմերին աջակցող տարբեր խմբերը, այդ թվում՝ չերլիդերները և շքերթային նվագախմբերը, կրել են իրենց ուսումնական հաստատության գույներով համազգեստներ։ Շատ մասնավոր դպրոցներում կամ առավել ավանդական պետական ուսումնական հաստատություններում «գույները» եղել են մարզական նվաճումների համար տրվող պարգևներ[15]։

Համալսարանի գույնը երբեմն դարձել է նաև մարզական ծրագրի մականունը։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում՝ «Պալատինյան» (Դարհեմ) և «Աֆրիկյան մանուշակ» (Լաֆբորո),[16][17] իսկ ԱՄՆ-ում՝ «Հարվարդ Քրիմսոն» և «Քորնել Բիգ Ռեդ»[18]։

Ակադեմիական հանդերձանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էջ Հիլ համալսարանի ակադեմիական գույները՝ հելիոտրոպագույնը (մանուշակագույն), ոսկեգույնը և կանաչը՝ պատվավոր շրջանավարտ Սյու Սմիթի ակադեմիական գլխարկի վրա

Դպրոցական գույներն օգտագործվել են նաև բազմաթիվ ուսումնական հաստատությունների ակադեմիական հանդերձանքում։ Համալսարանի ակադեմիական հանդերձանքի համար ընդունված առաջին դպրոցական գույնը եղել է պալատինյան մանուշակագույնը՝ Անգլիայի Դարհեմի համալսարանում, 1835-1838 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[19][4]։ ԱՄՆ-ի այն ուսումնական հաստատությունները, որոնք իրենց ուսանողներին շնորհել են ակադեմիական թիկնոցների գլխարկներ և հետևել են Կրթության ամերիկյան խորհրդի ուղեցույցներին, օգտագործել են իրենց հաստատության գույներով աստառով գլխարկներ, որոնց թավշյա եզրաշերտի գույնը ցույց է տվել շնորհվող աստիճանի մասնագիտական ուղղությունը[20]։ ԱՄՆ-ում որոշ դոկտորական հանդերձանքներ նույնպես պատրաստվել են աստիճանը շնորհած համալսարանի գույներով՝ շեղվելով Ակադեմիական հանդերձանքի կանոնագրքով սահմանված սև գույնից[21]։

Ակադեմիական շարֆեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական, իռլանդական և համագործակցության երկրների բազմաթիվ համալսարաններ, ինչպես նաև ամերիկյան որոշ համալսարաններ ունեցել են համալսարանի գույներով ակադեմիական շարֆեր, որոնք սովորաբար երկար և բրդյա են եղել ու ձևավորվել են միայն տարբեր լայնությունների երկայնական շերտերով։ Քոլեջային կառուցվածք ունեցող համալսարաններում, ինչպիսիք են Օքսֆորդի, Քեմբրիջի, Դարհեմի և Լանքասթերի համալսարանները, յուրաքանչյուր քոլեջ ունեցել է իր գույներն ու շարֆը։ Քոլեջային կառուցվածք չունեցող այլ համալսարաններում, օրինակ՝ Գլազգոյի և Նյուքասլի համալսարաններում, յուրաքանչյուր ֆակուլտետ ունեցել է շարֆի իր գույները[22]։

Դպրոցական նշանակալի գույներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1907 թվականի բացիկ, որը ներկայացնում է Կոլումբիայի համալսարանը՝ կոլումբիական կապույտ հագուստով՝ կնոջ պատկերով

Ծանոթագրություներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Hilda R. Glazer; Constance E. Wanstreet (31 August 2011). «Building a Brand in Virtual Learning Spaces: Why Student Connections Matter». In Victor C. X. Wang (ed.). Encyclopedia of E-Leadership, Counseling and Training. ICI Global. էջեր 835–836. ISBN 9781613500699.
  2. 1 2 «Oxbridge Blue. How to win the varsity match». The Field. 2015-04-07. Վերցված է 2019-06-11-ին.
  3. ↑ John Sargeaunt (1898). Annals of Westminster School. Methuen & Company. էջ 238.
  4. 1 2 C. E. Whiting (1932). The University of Durham 1832-1932'. Sheldon Press. էջ 141.
  5. ↑ John R. Thelin (2019). A History of American Higher Education. Johns Hopkins University Press. էջեր 158–159. ISBN 978-1-4214-2883-3.
  6. ↑ «History of Penn Colors, University of Pennsylvania University Archives». www.archives.upenn.edu. Արխիվացված է օրիգինալից 5 June 2016-ին. Վերցված է 2016-05-11-ին.
  7. ↑ Haley Omasta; Stacey Hills (2015). «Official College and University Colors: Student Perception vs. Performance» (PDF). Proceedings of the National Conference on Undergraduate Research (NCUR).
  8. ↑ «Colour palette». University of Cambridge. February 28, 2014. Վերցված է 14 December 2022-ին.
  9. ↑ «University of Nottingham Sport Brand». University of Nottingham. Վերցված է 14 December 2022-ին.
  10. ↑ «Colour». University of Nottingham. Վերցված է 14 December 2022-ին.
  11. ↑ Edward Fitzpatrick (25 July 2019). «RWU Releases New Hawks Logo». UWIRE Text. Gale Academic OneFile: 1.
  12. ↑ «SECTION 4. Players and Playing Equipment». San Diego County Football Officials Association. Վերցված է 13 December 2024-ին.
  13. ↑ «A Comprehensive Guide to the NCAA Men's Basketball Uniform Rules». Cisco Athletic. 28 May 2024. Վերցված է 13 December 2024-ին.
  14. ↑ «NCAA uniform rules soccer». CSUSB Athletics Styleguide. 2018. Արխիվացված է օրիգինալից 13 December 2024-ին. Վերցված է 13 December 2024-ին – via Issuu.
  15. ↑ Cambridge English Dictionary. colours (plural) https://dictionary.cambridge.org/dictionary/english/colour. Վերցված է 13 December 2024-ին. «(at school, college, or university) an honour given to people who have been chosen for a sports team, often represented by a special symbol on a shirt or tie» {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  16. ↑ Ben King (27 September 2023). «University Rugby: League champions Loughborough off the mark with battling win over Nottingham». Talking Rugby Union.
  17. ↑ «Women's National League 2023-24 - Fixtures Released!». British Universities and Colleges Sport. 21 July 2023. Վերցված է 15 October 2023-ին.
  18. ↑ Dennis J. Zheng (4 February 2010). «Big Red Contains Crimson». The Harvard Crimson.
  19. ↑ Groves, Nicholas (2003). «Did you know that ...?». Transactions of the Burgon Society. Burgon Society. 3: 63. doi:10.4148/2475-7799.1022.
  20. ↑ «Academic Regalia». American Council on Education. Վերցված է 8 December 2022-ին.
  21. ↑ Boven, David T. (2009). «American Universities' Departure from the Academic Costume Code». Transactions of the Burgon Society. 9. doi:10.4148/2475-7799.1075.
  22. ↑ «A brief history of academic scarves». Study.EU. Վերցված է 2017-08-03-ին.