Jump to content

Դոք պուդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոք պուդինգ
Ենթատեսակպուդինգ
Առաջացման երկիր Անգլիա
ՀիմնականB. officinalis, P. bistorta?, վարսակաձավար, սոխ, nettle leaf? և Բեկոն

Դոք պուդինգ (անգլերեն՝ Dock pudding), արևմտայորքշիրյան ուտեստ[1], որը հիմնականում պատրաստում են Քոլդերի գետահովտի գյուղերում։ Դրա հիմնական բաղադրիչներն են բիստորտի՝ մսագույն մանդիկի տերևները (երբեմն կոչվում է «նուրբ դոք» կամ «կրքոտ դոք / Passion dock», թեև այն Rumex բուսատեսակի ընտանիքի ներկայացուցիչ չէ), վարսակի ալյուրը, բանջարը, սոխը՝ համեմված ըստ ճաշակի[2]: Ավելացվում են նաև այլ բաղադրիչներ: Ընդ որում՝ յուրաքանչյուր ընտանիքի բաղադրատոմսը կարող է տարբերություններ ունենալ մյուսներից: Ավանդաբար «պուդինգը» տապակի մեջ տապակվում է բեկոնի հետ միասին: Սկսած 1971 թվականից՝ Միթհոլմրոյդ գյուղում՝ տեղական համայնքային կենտրոնում անցկացվում է դոք պուդինգի ամենամյա համաշխարհային առաջնություն, որի հաղթողը արծաթե գավաթի է արժանանում[3]:

Այս ուտեստը արդի ժամանակներում ամենից շատ կապված է Քալդերդեյլի հետ, բայց պատմության ընթացքում հանդիպել է նաև այլ տարածաշրջաններում: Խոսքը վերաբերում է մասնավորապես բանջարով կարկանդակներին, որոնք հանրահայտ ուտեստ են համարվում շատ ու շատ վայրերում, այդ թվում՝ Հյուսիսային Անգլիայում: Դոք պուդինգը վաղուց զուգորդվում է Զատիկի հետ և մինչ օրս Հյուսիսային Անգլիայում պատրաստվում է որպես պահքի ուտեստ[4][5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Calderdale online Lifes like that (Retrieved 28 February 2015)
  2. «Cracker of an event as top actor tries his hand at dock pudding». The Yorkshire Post. 2007 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «What's up, dock? Pudding competition's a huge hit». The Halifax Courier. 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Ayto, J. (2012). dock pudding. In The Diner’s Dictionary. : Oxford University Press. Retrieved 14 January 2021, from https://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780199640249.001.0001/acref-9780199640249-e-1714
  5. Davidson, A. (2006). dock pudding. In Jaine, T. (Ed.), The Oxford Companion to Food. : Oxford University Press. Retrieved 14 January 2021, from https://www.oxfordreference.com/view/10.1093/acref/9780192806819.001.0001/acref-9780192806819-e-0787.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]