Դոքս
Դոքս | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հունվարի 13, 1913 |
| Ծննդավայր | Manakavaly, Tsarahonenana, Befandriana-Nord, Sofia, Մադագասկար[1] |
| Վախճանվել է | հունիսի 14, 1978 (65 տարեկան) |
| Վախճանի վայր | Անտանանարիվու, Մադագասկար[2] |
| Գրական անուն | Dox[1] |
| Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ և դրամատուրգ |
| Լեզու | Malagasy?[1] |
| Քաղաքացիություն | |
Ժան Վերդի Սալոմոն Ռազականդրայնա (անգլ.՝ Jean Verdi Salomon Razakandrainaհունվարի 13, 1913, Manakavaly, Tsarahonenana, Befandriana-Nord, Sofia, Մադագասկար[1] - հունիսի 14, 1978, Անտանանարիվու, Մադագասկար[2]), հայտնի է որպես Դոքս, մադագասկարցի գրող և բանաստեղծ, ով համարվել է երկրի ամենակարևոր գրական գործիչներից մեկը: Նա առավել հայտնի է իր բանաստեղծություններով և պիեսներով, բայց նաև զբաղվել է նկարչությամբ, գրել և կատարել է երաժշտական ստեղծագործություններ, ինչպես նաև ֆրանսերեն ու անգլերեն լեզուներից մադագասկարերեն թարգմանություններ է կատարել: Նրա ստեղծագործությունները ներառված են Մադագասկարի լեզվական արվեստների դպրոցների բոլոր դասարանների ուսումնական ծրագրերում 1960 թվականից՝ երկրի անկախացումից, ի վեր:
Սկսել է գրել 1930 թվականին՝ Անտանանարիվուի գեղարվեստի դպրոցում սովորելու ժամանակ, որտեղ էլ ընկերներն իրեն կոչել են «Դոքս»: 1932 թվականին, հոր ցանկությամբ կարճ ժամանակով բժշկություն սովորելուց հետո, լիովին նվիրվել է արվեստին և միացել Մադագասկարի այլ նշանավոր բանաստեղծների՝ «Կորցրած արժեքների որոնում» (անգլ.՝ Mitady ny very) շարժմանը, որը նախաձեռնել էին Ժան-Ժոզեֆ Ռաբեարիվելոն, Շառլ Ռաժոելիսոլոն և Նի Ավանա Ռամանանտոանինան: Այդ ժամանակաշրջանում նրա ստեղծագործությունները արտացոլում էին շարժման նպատակը՝ վերաարժևորել Մադագասկարի ինքնությունը, որը խաթարվել էր ֆրանսիական գաղութատիրական վարչակազմի ազդեցության տակ: 1941 թվականին նա տպագրեց իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Ny Hirako»-ն, որը գրված էր մադագասկարերենով:
Երբ 1947 թվականին երկրում սկսվել է խոշոր ազգային ապստամբություն, Դոքսը աջակցել է Մադագասկարի ժողովրդավարական շարժմանը (Mouvement démocratique de la rénovation malgache) և վիրավորվել բողոքի ցույցի ժամանակ: Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել 1972 թվականի ուսանողական բողոքի ցույցերին, որոնք վերացրել են Ցիրանանայի վարչակազմը: 1971 թվականին նա հրապարակել է իր միակ ֆրանսերեն բանաստեղծական ժողովածուն՝ «Chants Capricorniens»-ը:
Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա ստեղծել է թվով 9 բանաստեղծական ժողովածու, բազմաթիվ արձակ ստեղծագործություններ և տասնվեց պիես, ներառյալ՝ ժողովրդական հեքիաթներ, բիբլիական պատմություններ և Մադագասկարի պատմական թեմաներ, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր պատվերով աշխատանքներ:
Կյանքի ընթացքում Դոքսը մեծ ճանաչում է վայելել իր գործերի համար, որոնք համատեղում էին ռոմանտիզմի տարրերը և Մադագասկարի ավանդական բանաստեղծությունների ու ասացվածքների զգայունությունը: Նա իր տեղն է հաստատել Մադագասկարի գրական արվեստների առաջխաղացման գործում՝ համահիմնադրելով Մադագասկարի բանաստեղծների և գրողների միությունը և «Ցիրի» (անգլ.՝ Tsiry) երիտասարդական ստեղծագործությունների հրատարակման միությունը: Դոքսը նաև ծառայել է որպես Մադագասկարի Միացյալ Արվեստագետների Կոմիտեի նախագահ, Անդրիանամպուինիմերինա ակադեմիայի փոխնախագահ և Մադագասկարի Ակադեմիայի անդամ: Mահացել է 1978 թվականի հունիսի 14-ին՝ Անտանանարիվուում:
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցում սովորելու տարիներին ստացել է երկու մականուն՝ Սորաջավոնա («ամպերի գույներ», իր անվան սկզբնատառերից կազմված հապավում) և Դոքս՝ անգլերեն «ox» և «paradox» բառերից[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Վերդի Սալոմոն Ռազականդրայնա ծնվել է 1913 թվականի հունվարի 13-ին Մանակավալիում, Մադագասկար, քրիստոնեական ավանդույթները պահպանող, ազնվական ընտանիքում։ Նրա հայրը՝ Սամուել Սալոմոնը, եղել է բժիշկ և հաճախ ճամփորդել է՝ հիվանդներին բուժելու համար։ Մայրը՝ Ռաոլինան, տեղափոխվել է մոտակա Անցիրաբե քաղաք իր փոքրիկ որդու՝ Ժան Վերդիի հետ, որը մանկության տարիներին հաճախ հիվանդացել է։ Այնտեղ Ռաոլինան իր որդու կրթությունը վստահել է իր ֆերմեր և ուսուցիչ հորը[4], որը նրան տրամադրել է տարրական կրթություն, սովորեցրել է մալգաշական ասացվածքներ և պատմություններ, ներկայացրել է քրիստոնեությունը, ինչպես նաև սովորեցրել է նկարչություն և երաժշտություն[3]։
Դոքսի պապը նրան պատմել է իրենց թագավորական գերդաստանի և հարավային Իմերինայի Անջանապարա հովտի ժողովրդի պատմությունը։ Այս կրթությունը փոքրիկ Դոքսի մեջ ձևավորել է հայրենիքի հանդեպ ավանդական սեր, նախնիների ավանդույթների հանդեպ հարգանք և մադագասկարական բնության գեղեցկության գնահատանք[4]։
1930 թվականին նա ընդունվել է Անտանանարիվուի Գեղարվեստի դպրոց։ Հաջորդ տարի տեղափոխվել է Փոլ Մինոյի հեղինակավոր միջնակարգ դպրոց, որը մասնավոր պրոտեստանտական հաստատություն է եղել[3]։ Դպրոցն ունեցել է մեծ հեղինակություն որպես ինտելեկտուալ և ստեղծագործական կենտրոն, մասնավորապես այն պատճառով, որ այնտեղ դասավանդում էին հայտնի մտածողներ, ինչպիսիք են ազգային բանաստեղծ Հովիվ Ռավելոժաոնան։ Դպրոցը կիրառել է նորարարական մեթոդներ՝ հիմնված ընթերցանության, հետազոտության և ուսուցչի կողմից ուղղորդվող բանավեճերի վրա։
Այս մոտեցման շնորհիվ Դոքսը բացահայտել է ֆրանսիացի վիպասաններին, որոնցից նրա սիրելիները եղել են Վիկտոր Հյուգոն, Ալֆրեդ դը Մյուսեն, Շառլ Բոդլերը և Ալբեր Սաման[5]։
Դպրոցն ունեցել է ուսանողական ամսագիր՝ ուսանողական աշխատանքները հրատարակելու համար, և շաբաթական հանդիպումներ՝ ստեղծագործական տաղանդներ ցուցադրելու նպատակով[5]։ Այս հնարավորությունները թույլ են տվել Ռազականդրայնային հրատարակել իր առաջին բանաստեղծությունները, որոնք հիմնականում եղել են ռոմանտիկ ժանրի[4]։ Նա նաև գրել և կազմակերպել է իր առաջին թատերական պիեսների ներկայացումները[5]։
Այս շրջանում նրա բանաստեղծություններն անդրադարձել են զգացմունքներին, ցանկությանը և սիրուն։ Չնայած նրան, որ դրանք արժանացել են իր հասակակիցների և ժամանակի բանաստեղծների գովասանքին, նրա ուսուցիչը՝ հարգված բանաստեղծ Հովիվ Ռավելոժաոնան[4], նախատել է նրան՝ ասելով. «Քրիստոնյաների համար անպատշաճ է սիրո գովերգումը իրենց բանաստեղծություններում»[6]։
Չնայած իր թատերախմբի հաջողությանը, այն կարճ ժամանակ անց լուծարվել է իր հոր պահանջով, որը ցանկացել է, որ որդին զբաղվի բժշկությամբ[3]։
Վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոքսը թողել է բժշկության ուսումնառությունը՝ գյուղատնտեսություն սովորելու համար, ինչը նրան հնարավորություն է տվել կենտրոնանալ իր բանաստեղծությունների վրա։ Նա տեղափոխվել է Մանդոտո, որտեղ աշխատել է որպես ֆերմեր և շարունակել է ստեղծագործել։ Այնտեղ նա հանդիպել է Պերլ Ռազանաբոլոլոնային, և զույգը ամուսնացել է ու կազմել ընտանիք։
1932 թվականին նա միացել է «Կորցրած արժեքների որոնում» շարժմանը (անգլ.՝ Mitady ny very), որը նախաձեռնել էին Ժան-Ժոզեֆ Ռաբեարիվելոն, Շառլ Ռաժոելիսոլոն և Նյ Ավանա Ռամանանթոանինան։ Այս շարժումը նպատակ ուներ վերաարժեվորել գաղութացումից առաջ մադագասկարական ինքնությունը և մշակույթը[3]։
Դոքսի բանաստեղծություններից շատերը տպագրվել են Անտանանարիվուի տարբեր գրական ամսագրերում, ինչպիսիք են` Ny Mpandinika, Ny Tantsinanana, Ny Fandrosoam-Baovao, Ny Kintan'ny Maraina և Lakolosy Volamena: 1941 թվականին նա տպագրել է իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ Ny Hirako:
1947 թվականի ազգային ապստամբության ժամանակ Դոքսը միացել է ժողովրդավարական շարժմանը (Mouvement démocratique de la rénovation malgache), որի ընթացքում վիրավորվել է[3]։
Ուշ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ականներին Դոքսը կորցրել է իր ընտանիքի մի քանի անդամներին։ 1954 թվականին նա կորցրել է երկու երեխաներին, հորը և կնոջը։ Դրանից հետո նա թողել է ֆերմերային աշխատանքը և ամբողջությամբ նվիրվել է ստեղծագործական գործունեությանը[3]։ Դոքսը հաճախ ընտանիքի կարիքները հոգալու համար թերթեր է վաճառել։ Նա ստեղծել է իր թերթը՝ Sakaizan'ny Mpianatra, սակայն այն կարճ ժամանակ է գործել։
1952 թվականին համահիմնադրել է Մադագասկարցի բանաստեղծների և գրողների միությունը (Union des Poètes et Écrivains Malgaches - UPEM)[3]: 1955 թվականին հիմնել է հրատարակչություն՝ Imprimerie Mazava, որը նույնպես երկար չի գործել[5]։
1960-ականների սկզբին Դոքսը ֆրանսերենից մալգաշերեն է թարգմանել երեք հայտնի վեպեր՝ El Cid (1961), Horace (1962) և Andromaque (1964)[7]:
1971 թվականին նա հրապարակել է իր միակ ֆրանսերեն բանաստեղծական ժողովածուն՝ Chants Capricorniens, որը ներառում էր նաև մալգաշական hainteny-ների թարգմանությունները։
1978 թվականի հունիսի 14-ին, անհայտ անձի հետ բախումից հետո, Դոքսը կորցրել է հավասարակշռությունը և աստիճաններից ընկել՝ ստանալով մահացու վնասվածքներ։ Նա թաղվել է իր ընտանիքի տոհմական դամբարանում՝ Անջանապարայում[5]։
Ոճ և ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիկոս Դոմինիկ Ռանաիվոսոնը Դոքսի բանաստեղծությունները բաժանել է երկու հիմնական կատեգորիայի։ Առաջին կատեգորիան ընդգրկում է բանաստեղծություններ, որոնք հագեցած են առօրյա կյանքի մանրամասն նկարագրություններով, օգտագործելով կարճ տներ և պարզ բառապաշար։ Այս բանաստեղծությունները հիշեցնում են մալգաշական hainteny-ի ավանդույթը՝ իրենց շեշտադրությամբ կարոտի և տենչի վրա։ Երկրորդ կատեգորիան ներառում է բանաստեղծություններ, որոնք ներկայացնում են փիլիսոփայական մտորումներ ինքնության բնույթի շուրջ և հարուստ են մալգաշական ասացվածքներով, ինչպես նաև Մադագասկարը նկարագրող խորհրդանշական վայրերով և առարկաներով[3]։ Երկու տեսակներն էլ արտացոլում են ռոմանտիզմը[4]։ Նրա բանաստեղծական գործերի մեծամասնությունը գրվել է սոնետի ձևով[8]։ Հաճախ անմիջապես բանաստեղծություններ էր ստեղծում և նվիրում ընկերներին կամ անցորդներին։ Նրա աշխատանքներում հաճախ անդրադարձ է կատարվել «մալգաշական սիրո» (amour à la Malgache) թեմային[9]։ Նա առաջին մալգաշ բանաստեղծներից էր, ով գրել է սեռականության և ցանկության թեմաներով։
Բանաստեղծություններում մալգաշական ինքնության թեման և առօրյա գեղեցկությունը նույնպես կարևոր տեղ են գրավում[3]։ Ըստ գրող Ֆրանսուա-Քսավիե Ռազաֆիմահատրատրայի, առաջին թեման բանաստեղծին թույլ է տվել արտահայտել իր անձնական տեսլականը աշխարհի հանդեպ, մինչդեռ երկրորդը նրան հնարավորություն է տվել պոեզիայի միջոցով կրթել մալգաշ հասարակությանը։
Դոքսը իր կարիերայի ընթացքում գրել է մեծաքանակ ստեղծագործություններ՝ ներառյալ ինը բանաստեղծական ժողովածուներ, բազմաթիվ արձակ գրքեր և տասնվեց թատերգություններ, որոնք հիմնված էին աստվածաշնչյան թեմաների, մալգաշական պատմության կամ ժողովրդական հեքիաթների վրա։ Նա նաև գրել է պատվերով պիեսներ տարբեր հաճախորդների համար, որոնցից շատերը պատվիրել էին սկաուտական խմբեր, սակայն այդ պիեսները ժամանակի ընթացքում կորել են[3]։
Նրա կողմից ֆրանսերենից մալգաշերեն թարգմանված երեք արևմտյան հայտնի վեպերը նշանակալի ներդրում են ունեցել մալգաշ գրականության մեջ, քանի որ դրանք ներմուծել են վեպի տարրեր, որոնք երբևէ չէին օգտագործվել մալգաշերենում[7]։ Այս ջանքերը ցույց տվեցին մալգաշ գրողներին, որ մալգաշերենը կարող է օգտագործվել ցանկացած գրական ձևի համար[3]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դժվար է պատկերացնել այն կենտրոնական տեղը, որը Դոքսն ունի մալգաշական հավաքական գիտակցության մեջ… Մալգաշական գրական և արվեստի միջավայրում նրա տեղը մեծ հարգանք վայելող ավագի դիրք է։ Նա այն բանաստեղծների սերնդի մաս է կազմում, որը խորը հետք է թողել Մեծ Կղզու պատմության և գրականության վրա։
Dictionnaire universel des littératures-ը (1994) Դոքսին նկարագրում է որպես «Մադագասկարի Վերլեն կամ Բոդլեր»[4]։ Մադագասկարի անկախության տարեթվից՝ 1960 թվականից նրա ստեղծագործությունները Մադագասկարի պետական դպրոցական ծրագրի մաս են կազմել՝ տարրական դպրոցից մինչև համալսարան։ Դոքսի կողմից ստեղծված և կատարած բազմաթիվ երգեր Մադագասկարում համարվում են դասականներ[3]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ
- Ny Hirako. 1941.
- Hira Va? Antananarivo: Imprimerie Faneva, 1949; Imarivolanitra, 1970.
- Rakimalala. Antananarivo: Imprimerie Mazava, 1955.
- Ny Fitiavany. 1957.
- Fahatsiarovan-tena. 1958.
- Telomiova. 1959.
- Folihala. 1968.
- Dindona Fitia. 1973; 2005.
- Chants Capricorniens. 1975; Éditions du CIDST, 1991; 1995.
Թատերական պիեսներ
- Amboninkazo. 1945.
- Apokalipsy. 1957.
- Amina Batsola, tantara mampangitakitaka nisy marina tokoa taminʹny andron-dRanavalona III. Antananarivo: Imprimerie Mazava, 1957.
- Mavo Handray Fanjakana. 1958.
- Tsimihatsaka. 1960.
- Savik'Ombalahy. 1960.
- Ny Ombalahibemaso. 1960.
- Ny Andron'Andrianampoinimerina. 1961.
- Andriamihaja. 1961.
- Rasalama Martiora. 1961.
- Rainandriamampandry. 1962.
- Ataon-karena inona aho? Bedohoka sy Rondro ary Imalo. 1962.
- Varavaran'ny Fahazavana. 1968.
- Tritriva. (sd).
- Ravahiny Maritiora. (sd).
- Estera. (sd).
Արձակ
- Izy Mirahavavy. 1946; 1967; 2005.
- Solemita, na Tsantan-ny fitia (namboarina tamin-ny tononkiran-i Solomona). Antananarivo: Imprimerie Faneva, 1949.
- Izy Mirahalahy. 1958.
- Mangidy nefa mamy. 1962.
- Iarivo. 1965.
- Voninkazon'ny tanteraka. Antananarivo: Imprimerie Mazava, 1955.
Դիսկոգրաֆիա
- Fo mihira, UPEM-HAVATSA poets reciting the works of Dox. Audio CD. France, 2006.
- Dox, Sorajavona. Audio CD. Label Bleu, Antananarivo.
Դոքսի թարգմանություններ
Ֆրանսերենից մալագասերեն
- El Cid, Pierre Corneille: Ilay Andrianina, performed in 1958, published in 1965.
- Horace, Pierre Corneille.
- Polyeucte, Pierre Corneille.
- Andromaque, Racine: Ny Avelon'ny vady lalaina sa ny Ain'ny menaky ny aina?
Անգլերենից մալագասերեն
- Itomanio, ry fireneko (Cry, the Beloved Country), Alan Paton, (1958).
- Romeo and Juliet, William Shakespeare (sd).
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ranaivoson, Dominique. Dox: écrivain et musicien à Madagascar. Saint-Maur-des-Fossés: Sépia; Antananarivo: Tsipika, 2009.
- Randrianarisoa-Rasendra, Irène. Dox, poésie malgache et dialogue des cultures preface by Elie Rajaonarison; Antananarivo: Tsipika, 2011.
- Takila Voafantina, Florilège. Dox, l'écrivain aux multiples talents. Antananarivo: Tsipika, 2003.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jahn J., Schild U., Nordmann-Seiler A. Who's Who in African Literature : biographies, works, commentaries — (untranslated), 1972. — P. 113.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Riffard, Claire (2013). «Dossier Dox». CUNY. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Razaimiandrisoa, Nirina (2008). «Dox, poète et traducteur?». Études Océan Indien (French). 40–41 (40–41): 187–212. doi:10.4000/oceanindien.1401.
{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ramambazafy, Jeannot (2013). «Madagascar Poésie. DOX : 13.01.1913-13.01.2013» (French). Madagate.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Rakotomalala, 2012, էջ 350
- ↑ 7,0 7,1 Nowotna, 2005, էջ 109
- ↑ Nowotna, 2005, էջ 108
- ↑ Domenichini-Ramiaramanana, 1983, էջ 524
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Domenichini-Ramiaramanana, Bakoly (1983). Du ohabolana au hainteny: langue, littérature et politique à Madagascar (French). Paris: Karthala Editions. ISBN 9782865370634.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Nowotna, Magdalena (2005). D'une langue à l'autre: essai sur la traduction littéraire (French). Paris: Aux lieux d'être. ISBN 9782916063027.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Rakotomalala, Malanjaona (2012). À coeur ouvert sur la sexualité merina, Madagascar: une anthropologie du non-dit (French). Paris: Karthala Editions. ISBN 9782811105990.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
| ||||||||
