Դու մի անհայտ բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր
Արտաքին տեսք
Դու մի անհայտ բանաստեղծ ես, չըտեսնըված իմն էսօր | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քառյակ |
Ձև | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1919 |
Վիքիդարան | Դու մի անհայտ բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր |
Վիքիքաղվածք | Դու մի անհայտ բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր |
«Դու մի անհայտ բանաստեղծ ես, չըտեսնըված իմն էսօր», Հովհաննես Թումանյանի քառյակներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1919 թվականի նոյեմբերին։ Այս քառյակը նվիրված է տիկին Թամամշևային։ Այդ մասին Թումանյանի ընտանիքի արխիվում կա Թումանյանի վկայությունը «Ինչու սկսեցի քառյակներ գրել» գրառման մեջ[1]։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 26֊րդ էջում, այնուհետև Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 56֊րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 211֊րդ էջում։ Քառյակն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։