Դուրրասի հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուրրասի հնագիտական թանգարան
Muzeum Archeologiczne w Durrës 1.jpg
Տեսակհնաբանական թանգարան և թանգարան
ԵրկիրFlag of Albania.svg Ալբանիա
ՏեղագրությունԴուրրաս
ՎայրԴուրրաս
ՀասցեRruga Taulantia 32
Հիմնադրվել է1951
Կայքdurresmuzeu.tpginc.net
Muzeum Archeologiczne w Durrës 1.jpg

Դուրրասի հնագիտական թանգարան (ալբ․՝ Muzeu Arkeologjik), 1951 թվականին Ալբանիայի Դուրրաս քաղաքում հիմնադրված թանգարան։ Համարվում է երկրի ամենամեծ հնագիտական թանգարանը[1]։ Թանգարանը գտնվում է ծովափին մոտ, նրա հյուսիսային պատը VI դարի բյուզանդական պատ է, որը կառուցվել է վեստգոթերի 481 թվականի արշավանքներից հետո։ 1997 թվականի Ալբանիայի ապստամբության ժամանակ թանգարանը լուրջ վնասներ է կրել[2]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն բաղկացած է Դուրրասի հնագույն վայրերից գտնված իրերից, ինչպես նաև ներառում է Հին Հունաստանի, հելլենականության և հռոմեական ժամանակաշրջանների հավաքածուներ[3][4]։ Հատկանշական են հռոմեական թաղման արարողակարգի իրերը, քարե սարկոֆագները, Դուրրասի գեղեցկուհին խճանկարը, Վեներա աստվածուհու մանրաքանդակ կիսանդրիները[4]։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Դուրրասի հնագիտական թանգարանն ամբողջովին վերակառուցվել է[5]։ Չնայած թանգարանը ներառում է կարևորագույն հնագիտական նմուշներ, այն անկախ կառույց չէ և գործում է Դուրրասի հուշարձանների տարածքաշրջանային տնօրինության ներքո։ Թանգարանին աջակցում են Ալբանիայի հնագիտական ինստիտուտը և Գիտությունների ակադեմիան[5]։

Ալբանիայի տուրիզմի, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության կողմից բացվել է հիմնադրամ՝ թանգարանին նոր գիտական բաժին, անձնակազմ, լաբորատորիա և վարչական կազմ ապահովելու համար[5]։ Վերակառուցման ընցաքում ի հայտ են եկել խնդիրներ. թանգարանը, գտնվելով ծովի մոտ, աղի յոդային պարունակության և խոնավության պատճառով բախվում է էրոզիայի վտանգների[5]։

Թանգարանը վերաբացվել է 2015 թվականի մարտի 20-ին վարչապետ Էդի Ռամայի կողմից[6]։

Գործում է ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, ժամը՝ 9:00-15:00։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Saltzman, Michael (2003)։ The World of Learning 2004 (54 ed.)։ Europa Publications, Routledge։ ISBN 1-85743-182-0 
  2. Knuth, Rebecca (2006)։ Burning books and leveling libraries: extremist violence and cultural destruction։ Greenwood Publishing Group։ էջ 191։ ISBN 0-275-99007-9 
  3. Durrës Guide, Direct Ferries
  4. 4,0 4,1 Garwood, Duncan։ Mediterranean Europe (9 ed.)։ Lonely Planet։ էջ 57։ ISBN 1-74104-856-7 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Një muze kombëtar arkeologjik për Durrësin» (Albanian)։ Lajme Shqiperia։ հուլիսի 16, 2010։ Վերցված է օգոստոսի 9, 2010 
  6. «Durrës, përurohet Muzeu arkeologjik, Rama: Ditë e rëndësishme për trashëgiminë kombëtare» (Albanian)։ Balkanweb։ մարտի 21, 2015։ Վերցված է սեպտեմբերի 3, 2015