Դուրմիտոր լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դուրմիտոր լեռ
Durmitor national park montenegro.jpg
Տեսակլեռնաշղթա և ազգային պարկ
ԵրկիրFlag of Montenegro.svg Չեռնոգորիա
Նյութնստվածքային ապար
ԼեռնաշղթաԴինարյան բարձրավանդակ
Բարձրություն (ԲԾՄ)2,523 մետր
Մակերես350 կմ²
Մեծագույն գագաթBobotov Kuk?
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 100
ռուս..անգլ..ֆր.

Դուրմիտոր լեռ (չեռնոգոր.՝ Durmitor), գտնվում է Չեռնոգորիայի ազգային պարկում։ Ամենաբարձր կետը Բոբոտով-Կուկն է, որի բարձրությունը հասնում է 2523[1] մետրի։

Ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրմիտոր ազգային պարկը ստեղծվել է 1952 թվականին։ ներառում է Դուրմիտոր լեռնային զանգվածը, ձորեր, գետեր, Տարան, Սուշիցան և Դրագան, ինչպես նաև Կորմանիցա բարձրավանդակի վերին մասը։ Ընդհանուր տարածքը 390.000 կմ² է։ 1980 թվականին այն հատարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Ազգային պարկը ներառում է Թարա կիրճը, որի երկարությունը հասնում է 80 կիլոմետրի, իսկ խորությունը՝ 1300 մետրի։ Այս կիրճը առաջին ամենախոշոր կիրճն է Եվրոպայում և երկրորդն է աշխարհում ԱՄՆ-ի Գրանդ-Կանոնոմի Արիզոնա կիրճից հետո[2]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրմիտոր լեռնային զանգվածը Չեռնոգորիայի լեռնային տուրիզմի կենտրոնն է։ Տուրիստական ենթակառուցվածքը հիմնականում կենտրոնացված է Ժաբլյակ քաղաքում։ Ձմռանը հիմնական մարզաձևերից են՝ դահուկային սպորտը և սնոուբորդը։ Իսկ ամռանը կարելի է զբաղվել ալպինիզմով և հետիոտնային զբոսաշրջությամբ։ Նշանավոր վայրերի շարքում առավել շատ ուշադրության են մտանվում 18 սառցադաշտային լճերը։ Առավել հայտնի է Ցրնո-Էզերոն (սերբերեն Ցրնո-Էզերո նշանակում է «Սև լիճ»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]