Դուվակինայի մասնավոր օրիորդաց վարժարան (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Դուվակինայի մասնավոր օրիորդաց վարժարան
Мариинская гимназия.JPG
Տեսակտեսարժանություն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ճարտարապետական ոճԱմպիր
Հիմնադրված է1880
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

Ա. Դ. Դուվակինայի մասնավոր օրիորդաց վարժարան (ռուս.՝ Частная женская гимназия А. Д. Дувакиной), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Ուսումնական հաստատությունը գտնվում էր Ատամանսկայա փողոց, 42 հասցեի շենքում։ Որոշ աղբյուրներում հիշատակվում է որպես աղջիկների համար Ալեքսեևյան մանկատան շենք[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված աղբյուրից` մասնավոր վարժարանի բացման ամսաթիվը տատանվում է 1880[2] և 1889[3] թվականների միջև։ Վարժարանը դարձել է բաց ուսումնական հաստատություն, որտեղ կարող էին սովորել միջին խավի և այլ դասերի երեխաներ[2]։ 1921 թվականին վարժարանը դարձավ առաջին և երկրորդ աստիճանների երկրորդ մատչելի միավորված խորհրդային դպրոց։ Որոշ ժամանակ անց այստեղ արդեն տեղավորված էր արդյունաբերական-տնտեսական, հատիկաշտեմարանային և անասնաբուժական տեխնիկումը[3]։

XXI դարում նախկին վարժարանի շենքում սովորողներին է ընդունում Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության և պարենի նախարարության Ռոստովի կադրերի վերապատրաստման և ագրոբիզնեսի ինստիտուտը[2]։ 1992 թվականից շենքը համարվում է ճարտարապետության հուշարձան և մշակութային նշանակության օբյեկտ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի շենքի շինարարությունն ավարտվել է քիչ ավելի վաղ, քան կայացել է ուսումնական հաստատության պաշտոնական բացումը։ Տունը կառուցվել է ամպիր ոճով։ Այս մասին են վկայում պատուհանների համաչափ դասավորությունը, պատերի բաժանումը հարթ որմնասյուների օգնությամբ։ Կառուցելիս շքամուտքը տեղափոխվել է կենտրոնական առանցքից։ Նախկինում դուրս բերված առմուտքի տեղում կախովի հովանոց էր։ Տան ճակատն աչքի է ընկել խիստ դեկորով և տարրերի տեղաբաշխման ռացիոնալությամբ։ Տան վերին հարկը զարդարում են շատ ավելի մեծ քանակությամբ դեկորատիվ տարրեր, քան ստորին հարկը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]