Դուռան (սարավանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուռան
Աշխարհագրական
տեղադրություն
Հայկական լեռնաշխարհ

Դուռան, սարավանդ (դաշտ) Հայկական լեռնաշխարհում, Արաքսի հովտում, Ներքին Բասենի շրջանում։ Փռված է 5֊6 կմ երկարությամբ՝ Արեգի սարի արևելյան փեշերից մինչև Ղոյթուղներ կոչվող գյուղը։ Արմդլու գյուղի անասնապահների արոտավայրն էր։ Այստեղ ապրում էին բազմաթիվ բոշաներ։ Աղբյուրներով ու ջրերով աղքատ է։ Այստեղ էր գտնվում նաև հայաբնակ Դուրնիկ գյուղը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 164 — 992 էջ։