Jump to content

Դուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին դուռ Բամբերգում

Դուռ, կառուցվածքային տարր՝ տեղադրված բացվածքի վրա։ Այն ապահովում է մուտք ու ելք որևէ փակ տարածք, օրինակ՝ բնակարան, սենյակ, պահարան, տրանսպորտային միջոց և այլն[1]։ Ծառայում է տարածքը պաշտպանելու, մեկուսացնելու, անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև արտաքին ազդեցությունները՝ / ջերմաստիճան, հոտ, քամի, ձայնը և այլն/, վերահսկելու ու մեկուսացնելու նպատակով։ Այն դիտարկվում է որպես շարժական միջնորմ, որը բաժանում է տարածքը այս կամ այն կողմից:

Ձևաբանական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին սլավոնների համար դուռը համարվում էր տարանջատման ու սահմանի սիմվոլ և ուներ մուտքի և ելքի իմաստ: Ի տարբերություն դարպասի, դուռը ներկայացնում էր կենդանի տարածքի սահման և իրականացնում էր կապն արտաքին աշխարհի հետ (երբ այն բաց էր), ինչպես նաև պաշտպանում էր դրանից (երբ այն փակ էր):

Դուռն իր մի շարք հատկանիշներով հակադրվում է պատուհանին, և դա դրսևորվում է «մեղքեր ունեցող» մահացածներին պատուհանից կամ պատի հատուկ բացվածքից դուրս հանելու սովորույթով։

Ինչպես հնում, այնպես էլ այսօր տան դռները բաց են թողնում միայն հատուկ դեպքերում, օրինակ, եթե տանը մահացող կամ մահացած մարդ կա, որպեսզի հոգին ազատորեն հեռանա մահկանացուի կամ հանգուցյալի մարմնից։ Միաժամանակ դռները պետք է բաց մնան այնքան ժամանակ, քանի դեռ հարազատները չեն վերադարձել հուղարկավորությունից։

Դռները հաճախ դառնում էին պաշտպանիչ մոգության առարկա ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին տարրերի տեսքով՝ մուտք, շեմ, դռան շրջանակ, ծխնիներ, բանալու անցք կամ դռան բռնակ: Ժամանակին դռների վրա զանգեր չկային և դուռը թակելու նպատակով օգտագործվում էին թակող բռնակները։

Գեղարվեստական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թակոց Ադել եկեղեցու դռան վրա

Դռները ինտերիերի մի մասն են։ Նրանց հետ են կապված շատ ռուսական ժողովրդական արվեստներ և արհեստներ: Հայ նկարիչներն իրենց ստեղծագործություններում ևս անդրադարձել են դռներ պատկերող նկարներին։ Դրանցից է 1894 թվականինին Սուրենյանցի «Լքյալը» կտավը[2]: Ջարդերից, կոտորածից մազապուրծ աղջնակը պաշտպանություն է փնտրում եկեղեցու բակում, նա միայնակ է, ոտաբոբիկ, ուժասպառ և հուսահատ: Որբուկի տանջահար կերպարին կարծես թե հակադրվում է տաճարի հարուստ զարդանախշված դուռը՝ եկեղեցու երբեմնի շքեղությունն ու պերճանքը անհամեմատելի են ժողովրդի տվյալ պահի թշվառությանն ու տառապանքներին:

Շատ հաճախ տներն ու դռները ունեցել են ընտանիքի դիրքը հասարակության մեջ ընդգծող խորհրդանշական պատկերներ: Պատմական տների անբաժան մասն են կազմել նույնքան ինքնատիպ, փայտյա դռները, որոնք իրենց նրբաոճությամբ ամբողջացրել են բնակատեղիի ճարտարապետությունը:Օրինակ, Գյումրու ֆենոմենն են հանդիսացել երկփեղկ, յուրօրինակ շքեղությամբ ու տեսքով դռները: Դրանք համարվել են տան ու դրսի միջև բաժանարար սահմագիծ: Մարդիկ դռան տեսքից առաջին տպավորությունն են կազմել տանտերերի մասին, դռները բնորոշիչ են եղել նաև մարդկանց հյուրընկալության ու սրտաբացության։ Մեկը մեկից շքեղ ու տարբերվող դռները ալեքպոլցի վարպետները պատրաստել են սոճու փայտից, որը բերվել է Սարիղամիշից: Քաղաքի բնավորությունն ընդգծող թաղամասերում պահպանված դռների երկարակեցության համար փայտագործ վարպետներն օգտագործել են հատուկ նյութեր[3]:

Էսթետիկական տեսանկյունից ամենագրավիչ դռները վիտրաժներով՝ ապակեպատ ճակատներով զարդարված դռներն են։ Վիտրաժ դռները (կամ ապակու վրա նկարազարդված դռները) դեկորատիվ դռներ են, որոնց հիմնական առանձնահատկությունն ապակին է՝ գունավոր, մոնոխրոմ կամ նկարազարդված տարբերակով։ Դրանք դռանը հաղորդում են յուրահատուկ գեղեցկություն, լուսային գունագեղություն և մշակութային արժեք։

Աստվածաշնչում հետաքրքիր փոխաբերական իմաստ արտահայտող տողերն կան դռների մասին, որոնք այսօր էլ օգտագործվում են խոսակցականում[4]։

Մի՛ վստահիր քո բարեկամին, մի՛ ապավինիր քո մտերիմին. այն կնոջից էլ, որ քո գիրկն է ընկած, պահիր քո բերանի դռները։

Կամ՝

Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։

Հին Կտակարանի ավանդույթի համաձայն՝ դռան գեղարվեստական պատկերը հաճախ օգտագործվում է արվեստի տարբեր գործերում և գիտական աշխատանքներում։ Չեխ հումանիստ մտածող և դիդակտիկայի հիմնադիր Յան Ամոս Կոմենսկին 1631 թվականին կազմեց մի ուսումնական գիրք, որ կոչվում էր «Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ»: Այս գիրքն առաջարկում էր լեզուների հետ մեկտեղ ուսումնասիրել աշխարհիկ գիտություններ:

Դռների պատկերը հատուկ նշանակություն է ունեցել նաև Գուստավ Ֆլոբերի «Սալամբո» (1863) վեպում։ «Համիլկար Բարկա» գլխում՝ պալատի նկարագրության մեջ, աչքի են ընկնում սև խաչով և պղնձե ձողերով նշված դռները, որոնք ներկայացվում են մանրակրկիտ, գեղարվեստորեն և խորհրդանշական ձևերով՝ ընդգծելու համար Բարկայի հարստությունը, հեղինակությունը և տան հինավուրց տեսքը։

Դռների նկարագրությունը հատկապես արտահայտիչ է․

Նա անցավ պալատի մեծ դռներով, որոնք ծածկված էին սև փայտով ու պղնձե գամերով։ Դռների վրա փորագրված էին հսկա առյուծներ, որոնց աչքերը փայլում էին ինչպես կենդանի շունչ։ Դռներն այնպես էին հաստ, որ թվում էր՝ դրանք մի ողջ ամրոցի դարպասներ են։

Այսինքն՝ վիպասանի համար դռները պարտադիր և դրամատիկ տարրեր են՝ կերպարների հոգեբանական դիմանկարը Ներկայացնելիս։ Հայտնի է Վալենտին Կատաևի «Երկաթե դռնակ պատի մեջ» 1964 թվականին գրված պատմվածքը, ռուս դրամատուրգ Ալեքսանդր Վոլոդինի «Զանգում են, բացեք դուռը» (1965) ֆիլմի սցենարը, ինչպես նաև՝ 1971 թվականին նրա նկարահանած «Երկաթե դռան գաղտնիքը» ֆիլմը, որտեղ հետաքրքիր կերպով նկարագրվում է դռների պատկերները։

Ուշադրության է արժանի նաև Ամերիկյան "Doors" ռոք խմբի աշխատանքը և Ջիմ Մորիսոնի անձը, որը դարձել են ռեժիսոր Օլիվեր Սթոունի "Doors" գեղարվեստական ֆիլմի ուսումնասիրության առարկան։ Կինոէսթետներից հատկապես աչքի է ընկնում «Սահող դռներ» (1998 թ.) ֆիլմը, որի ռեժիսորը Փիթեր Հովիտն է, գլխավոր դերում նկարահանվել է Գվինեթ Փելթրոուն։

1999 թվականին նկարահանված «Մատրիցա» կուլտային ֆիլմում գլխավոր հերոսը բազմիցս հայտնվում է դռան առջև, որը խորհրդանշում է կյանքի ընտրության իրավիճակ։

Դուռը կտրուկ բացելով կամ փակելով, մարդը կարող է ցույց տալ իր վերաբերմունքը դրա հետևում գտնվողների նկատմամբ։ «Դուռը շրխկացնել» արտահայտությունը, ինչպես նաև դրա ֆիզիկական իրականացումը, ինչպես նաև «Ոտքով դուռը բացելը» կարող է լինել դռան հետևում գտնվողների նկատմամբ վերաբերմունքի որոշակի դրսևորման ձև:

Կառուցվածքային մասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուրանոցի դուռ

Կարևոր բաղադրամասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վահանակ, որը ծածկում է համապատասխան չափի բացվածք
  • Կախովի սարք, որը թույլ է տալիս վահանակին շարժվել՝ բացվածքն ազատելու համար
  • Դռան անշարժացումն ապահովող սարք, որն ապահովում է վահանակի կայունությունը, երբ փակ է
  • Բռնակ կամ այլ սարք՝ դուռը բաց կամ փակ դիրքի տանելու համար
  • Դեկորատիվ տարրեր — դռների շրջանակներ, պատյաններ դեկորներ և այլն։

Լրացուցիչ կառուցվածքային մասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դռան շրջանակը կարևոր բաղկացուցիչ մաս է, որն օգտագործվում է դրա վրա դուռը կախելու և դրա մեջ փակող սարքի զուգակցող մասը տեղադրելու համար։ Դռան շրջանակը հերմետիկ գրկում է, դրա հետ մեկ ամբողջություն կազմելով։
  • Շեմը դռան շրջանակի ստորին լայնակի հատվածն է, որը չի կարող ներառված լինել շրջանակի հավաքածուում։
  • Շրջանակները հատուկ դեկորատիվ շերտեր են, ու ծածկում են դռան շեմն ու շրջանակը միացնող կարը։ Պողպատե դռներում դրանք կարող են անբաժանելի լինել շրջանակի հետ՝ բարձրացնելով պաշտպանիչ հատկությունները:
  • Ծխնիները հիմնական հարմարանքներ են, որոնք օգտագործվում է դուռը պահելու և այն բացելու և փակելու համար:

Աքսեսուարներ և կցամասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դռների կցամասեր

  • Կողպեք — ապահովում և վերահսկում է փակվող օբյեկտների բացումը
  • Դռան աչք - դռան ներսից իրավիճակը վերահսկելու օպտիկական սարք
  • Դռան պատասխան-փակիչ - սարք, որն ավտոմատ կերպով հերմետիկ և անձայն փակում է դուռը
  • Զրահապատ թիթեղ — գաղտնի մեխանիզմի լրացուցիչ պաշտպանություն անցանկալի բացումից խուսափելու համար
  • Դռների սահմանափակիչ — նախատեսված է դուռը բացելիս պատի վնասումը կանխելու համար
  • Դռան բռնակ կամ այլ սարք՝ դուռը բաց կամ փակ դիրքի տանելու համար։

Սրանք դռների կարևորի պարագաների միայն մի մասն է, որոնց ցանկը շատ լայն է։

Դռների բռնակների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դռան բռնակը մարդկության հնագույն գյուտերից է և ունի առնվազն երեք հազար տարվա պատմություն[5]։ Ենթադրվում է, որ բռնակի անվանումն առաջին անգամ հայտնվել է Հին Հռոմում, որտեղ դրանք պատրաստում էին մարդու ձեռքի տեսքով[6]։ Սա կարևոր խորհրդանշական նշանակություն ուներ մտնելով շենք, հարգանք դրսևորելով սեփականատիրոջ նկատմամբ՝ պետք է սեղմել այդպես կոչված «տան ձեռքը»: Շատ ճարտարապետներ որպես ինքնագիր օգտագործել են բռնակները։ Օրինակ, ռուս հայտնի ճարտարապետ Ստաքենշնայդերը «ստորագրություն» ուներ թաթի տեսքով, որը սեղմում էր ապակե կամ քարե գունդը։ Դռների բռնակները հաճախ զարդարում էին խորհրդանիշներով և հմայիլներով՝ իրենց տունը պաշտպանելու համար:

Դռների բռնակների 2 հիմնական տեսակ կա.

Ձգող բռնակներ, որոնք դիզայնով չափազանց պարզ են, չունեն շարժական մասեր[7]: Այդ բռնակները ուղղակիորեն ամրացված են դռանը և որևէ կերպ կապված չեն կողպեքի մեխանիզմին: Նրանք պետք չէ սեղմել կամ պտտել, անհրաժեշտ է միայն քաշել դուռը բռնակով կամ հրել այն: Դիզայնի պարզությունը ապահովում է տեղադրման հեշտությունը և օգտագործման երկարակեցությունը: Ձգող բռնակները հաճախ կոչվում են նաև «բռնակ-ճարմանդներ»:

Անշարժ բռնակ տեղադրելիս կարևոր է հասկանալ, որ այն չպետք է խանգարի կողպեքի օգտագործմանը (եթե բանալու անցքը բռնակի տակ է, բանալին օգտագործելը չափազանց անհարմար կլինի, եթե ոչ անհնար): Բացի այդ, բռնակի բռնող մակերեսը պետք է լինի բավականաչափ հեռավորության վրա դռան եզրից, որպեսզի ձեռք աշխատանքը հարմար լինի բռնակի և դռան շրջանակի միջև: Գոյություն ունեն անշարժ բռնակների բազմաթիվ ձևեր, որոնցից ամենատարածվածներն են երկար ուղիղ, C-աձև, U-աձև, գնդաձև ոճի բռնակները։

Լեզվակավոր բռնակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կարգի բռնակներն ունեն լեզվակի նման փոքր մետաղական թեք մաս, որը սեղմելու կամ պտտելու միջոցով մտնում է դռան շրջանակի մեջ և պահում դուռը փակված վիճակում[8]։

Սուրբ Լոուրենս եկեղեցու աշտարակի դուռը՝ Ուիթվել, Դերբիշիր

Դռները դասակարգվում են ըստ.

Նյութի տեսակի- պողպատյա, փայտյա, ապակե, պլաստիկե, ապակեպլաստե, ալյումինե և այլն:

Օգտագործման նպատակի - մուտքի, ելքի, սանհանգույցի, հրդեհակայուն, միջսենյակային, ծխակայուն, հողմակայուն, ջրակայուն, զրահապատ և այլն։

Դիզայնի

  • Դասական, /զուսպ, համեստ ձևավորում, հաճախ նաև փայտային փորագրություններով, սիմետրիկ գծերով ու թեթև դեկորներով։ Լավ համապատասխանում է ավանդական ինտերիերների/։
  • Մոդեռն, /Ժամանակակից հարթ մակերեսով, մաքուր գծեր, մինիմալիստական ոճով դռներ են։ Ձևավորման նպատակով օգտագործվում են փայլուն նյութեր՝ ապակի, մետաղ, լամինատ/։
  • Հայելապատ, /Ապակեպատ դռան զգալի մասը կամ ինչ որ հատվածը կազմված է հայելային է կամ կազմված է ապակուց/։
  • Վիտրաժային, /Ապակու գունավոր հատվածներ կամ նկարազարդ ապակիներ։ Հաճախ հանդիպում է եկեղեցիներում կամ արվեստային դիզայն ունեցող տներում/։
  • Գյուղական, /Կոպիտ փայտից՝ բնական երանգներով ու աղյուսապատման հետ համադրությամբ։ Տիպիկ են ամառանոցային կամ ավանդական գյուղական ոճին/։
  • Արվեստաոճային, /Դռներ, որոնք ունեն ոչ միայն գործառնական, այլ նաև արվեստի գործի դեր։ Կարող են ներառել փորագրություններ, մետաղային մանրուքներ, ձեռքի աշխատանք/։
  • Լոֆթ ոճի, /Միացվում են մետաղ, հում փայտ, մուգ երանգներ։ Տրամադրում են գործարանային, բաց տարածքի զգացողություն/։

Ըստ բացման

  • Թեքվող, /Դուռը բացվում է մի ուղղությամբ՝ դեպի ներս կամ դուրս/։
  • Սահող, /Դուռը սահում է մի կողմ՝ ուղահայաց կամ հորիզոնական ուղղությամբ/։
  • Բազմաթև, /Բաղկացած է մի քանի հատվածից, որոնք ծալվում են բացվելիս (ակորդեոնի պես)/։
  • Պտտվող, /Շրջանաձև պտտվող դուռ, տեղադևված սովորաբար առևտրային տարածքներում, աշխատավայրերի անցակետերում, հյուրանոցահին համալիրերում/։
  • Ուղղահայաց շարժվող, /բարձրացող և իջնող դռներ, որոնք հիմնականում օգտագործվում է ավտոտնակներում
Լիդսի ամրոցի դռան թակոցը

Դռների տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան բազմաթիվ տեսակի դռներ՝ տարբեր նպատակներով օգտագործվելու համար։ Ամենատարածված տեսակը՝

1. Միաթև դուռ, որը բաղկացած է միայն մեկ շարժական թևից (փեղկից), որն ամրացված է պատի կամ դռան շրջանակի մի կողմին և բացվում է դեպի ներս կամ դուրս։

2. Պայթյունադիմացկուն դուռ, որն ապահովում է պաշտպանություն պայթյունից:

3. Պտտվող դուռ, որը կազմված է ուղղաձիգ առանցքի շուրջ պտտվող մի քանի թևերից (սովորաբար՝ երեք կամ չորս), և նախատեսված է՝մուտք ու ելք ապահովելու համար։

4. Հոլանդական դուռ, որը հորիզոնական ուղղությամբ բաժանված է երկու առանձին մասի՝ վերին և ստորին թևերի։ Դռան այս կառուցվածքը թույլ է տալիս, որ՝ վերևի մասը բացվի, իսկ ներքևի մասը փակ մնա։ Այդպիսի դռները սովորաբար տեղադրվում են ագարակներում՝ բարձրահասակ կենդանիներին կերակրելու համար, օդափոխություն իրականացնելու համար առանց՝ ամբողջ դուռը բացելու, երեխաների ու կենդանիների անվտանգությունն ապահովելու և այլ նպատակներով։

5. Կենդանիների դուռ - պատի, պատուհանի կամ դռան փոքր անցք, որը թույլ է տալիս ընտանի կենդանիներին մտնել կամ դուրս գալ տուն առանց տիրոջ օգնության:

6. Յուրտայի կցվող դուռ - պատրաստված փայտյա փորագրված ճաղավանդակային կառուցվածքից, որը արտաքինից ծածկվում է ֆետրային (վրանի) ամուր կտորով։ Դռան այս տեսակը տափաստանային քոչվորների՝ հատկապես թուրքական և մոնղոլական յուրտաների անբաժանելի մասն է։

7. Հրդեհակայուն դուռ, նախատեսված է հրդեհի տարածումը կանխելու և կրակից ու ծխից պաշտպանելու համար որոշակի ժամանակահատվածում։

8. Սահող ապակեպատ դուռ, որի թևերը սահում են դեպի կողք՝ հորիզոնական ուղղությամբ՝ բացվելու կամ փակվելու նպատակով։ Այն պատրաստվածված է հիմնականում ապակուց, երբեմն՝ մետաղական կամ ալյումինե շրջանակով։

9. Ճաղավանդակավոր դուռ, որը բաղկացած է ամրացված կամ շարժական փայտյա շերտերից (ժալյուզիներից), որոնք թույլ են տալիս բաց օդափոխություն, միաժամանակ պահպանելով անձնական տարածքի գաղտնիությունը և կանխելով լույսի անցումը դեպի ներսի հատված։ Լինելով համեմատաբար թույլ կառույցներ՝ դրանք առավել հաճախ օգտագործվում են պահարանների և չորանոցների համար, որտեղ անվտանգությունն ավելի քիչ նշանակություն ունի, քան լավ օդափոխությունը։ Նմանատիպ դիզայն սովորաբար օգտագործվում է պատուհանների փեղկերի ձևավորման համար: Կրկնակի շերտավոր դռներն ապահովում էին օդի ցանկալի շրջանառությունը:

10. Սրահի դռները զույգ թեթև կախովի դռներ են, որոնք հաճախ հանդիպում են հասարակական հաստատություններում և հատկապես կապված են ամերիկյան Արևմուտքի հետ: Սրահի դռները տարածվում են ծնկի բարձրությունից մինչև կրծքավանդակի բարձրություն և հաճախ օգտագործում են երկկողմանի ծխնիներ, որոնք փակ են պահում դուռը՝ անկախ այն բանից, թե որ ուղղությամբ է այն բացվում՝ օգտագործելով զսպանակներ:

Հետաքրքիր փաստեր դռների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի ամենահին դուռը հայտնաբերվել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Փայտե դռան տարիքը եղել է մոտ 5 հազար տարեկան։

Անգլիայի տարածքում հայտնաբերվել են 11-րդ դարում կառուցված դռներ, որոնք բավական լավ վիճակով պահպանվել են մինչ մեր օրերը:

Աշխարհի ամենածանր դուռը կշռում է 312 տոննա: Տեղակայված է Կալիֆորնիայի Լոուրենսի անվան ազգային լաբարատորիայում:

Ամենաապահով դուռը կրկին գտնվում է ԱՄՆ-ում: Ֆորտ-Նոկս անվանումով դուռը ունի մեկ մետր լայնություն, իսկ քաշը կազմում է 20 տոննա: Դռան վրա տեղադրված են հատուկ ու տարատեսակ գաղտնաբառեր, որոնք կոտրելը տեսականորեն գրեթե անհնար է[9]:

Հիշատակվող դռների անվանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիների հետաքրքրությունն ու սերը կապված Գյումրու հին Ալեքպոլյան ճարտարապետության ու դռների մշակույթի հետ, գյումրեցի նկարչին ու մանրակերտի վարպետ՝ Աշոտ Հակոբյանին ստիպեց ստեղծել Գյումրվա հին դռների 30 անգամ փոքր մանրակերտ հուշանվերների շարքը: Հուշանվերի մեջ առանձնանում են մոտիվներ՝ Ալեքսանդրապոլի 19-րդ դարի տուֆակերտ ճարտարապետությունից, սոճու փայտից քանդակազարդ հին դռները, որպես խորհրդանիշ Գյումրեցու հյուրընկալության ու հյուրասիրության, նաև շեմքի մաշված քարերը, որոնք պատմում են Գյումրեցու օջախը մտած ու ելած հազարավոր պատվավոր հյուրերի մասին[20]:

Գյումրու այս փոքրիկ կտորները ևս մի միջոց կդառնան Գյումրու կենցաղը ու մշակույթը ավելի շոշափելի ու պատկերավոր աշխարհին ներկայացնելու համար։ Հուշանվեր դռները պատրաստելիս օգտագործվել է բացառապես բնական նյութեր՝ Շիրակ աշխարհի տուֆ՝ սև, կարմիր, սոճենու փայտ, երկաթ, պղինձ, ակրիլ։ Մանրակերտերն ունեն 14 սմ բարձրություն, 500 գրամ միջին կշիռ[21]։

Դրանք ստեղծված են Հայաստանում/Գյումրի։ Մեկ դուռը հավաքվում է 30-40 կտոր դետալներից, ստացվում է 50.000 դետալ ու ամեն դետալ մշակվում է ձեռքով՝ փայտի, երկաթի պղնձի անպետք թվացող կտորներից։ Մոդելները մեկ օրինակից են ու չեն կրկնվում[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://bararan.am/
  2. https://www.dasaran.am/apps/wiki/view/id/4304
  3. https://www.shantnews.am/news/view/1084026.html
  4. https://bible-links.org/
  5. https://nora-m.ru/o-produktsii/stati/istoriia-sozdaniia-dvernyh-ruchek/
  6. https://ellysone-market.com/blogs/blog/lyubopytnye-i-zanimatelnye-fakty-o-dvernyh-ruchkah
  7. https://www.livemaster.ru/topic/3741708-blog-i6teresnye-fakty-o-dvernyh-ruchkah?utm_referrer=https%3a%2f%2fwww.google.com%2f
  8. https://palladium.ru/podderzhka/stati/istoriya-odnoy-veshchi-dvernaya-falevaya-ruchka/?srsltid=AfmBOoqShKP6sLWuv6dWwRZ9vHwGH3oLE3PoKseAD2HJanD4gKYwz1A5
  9. https://www.shahinyans.com/post/
  10. https://movsisyannune.com//
  11. https://hy.wikipedia.org/wiki/
  12. https://hy.wikipedia.org/wiki/
  13. «Մշո Առաքելոց վանքի դուռ». Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  14. https://movsisyannune.com//
  15. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 418 — 992 էջ։
  16. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 418 — 992 էջ։
  17. https://westernarmeniatv.com/hy/history_am/
  18. https://www.aniarc.am/2017/11/04/tsakhkashatkhachi-dur-population-1926-1931-korkotian/
  19. https://www.panorama.am/am/
  20. https://armenpress.am/hy/article/1086383
  21. https://www.shantnews.am/news/view/1084026.html
  22. https://arm.sputniknews.ru/20220227/kdvor-my-gjumri-hushanveri-tesqvov-inchu-arvestagety-vorvoshec-nvor-kjanq-tal-hin-drnerin-39069599.html