Դումիտրու Մուրուզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դումիտրու Մուրուզի
D. C. Moruzi.jpg
Ծնվել էհուլիսի 1, 1850(1850-07-01)
ԾննդավայրՅասի, Մոլդովական իշխանություն
Մահացել էհոկտեմբերի 9, 1914(1914-10-09) (64 տարեկանում)
Մահվան վայրՅասի, Ռումինիա
ՔաղաքացիությունՄոլդովական իշխանություն
Ռուսական կայսրություն
Ռումինիայի թագավորություն
Մասնագիտությունպետական ծառայող, գրող, կոմպոզիտոր, բանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքական կուսակցությունԺողովրդական ազգայնական կուսակցություն
Dumitru C. Moruzi Վիքիպահեստում

Դումիտրու Մուրուզի (ռում.՝ Dumitru Moruzi, հուլիսի 1, 1850(1850-07-01), Յասի, Մոլդովական իշխանություն - հոկտեմբերի 9, 1914(1914-10-09), Յասի, Ռումինիա), գրող, երգահան, պետական ծառայող

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դումիտրու Կոնստանտինի Մուրուզին ծնվել է 1850 թվականի հուլիսի 1-ին կամ 2-ին, Մոլդովայի իշխանության մայրաքաղաք Յասսիում: Սերում էր արիստոկրատական ֆանարական տոհմից, որն այդպես է անվանվել Կոստանդնուպոլիսի եվրոպական մասի Ֆանար թաղամասում հաստատված լինելու համար: Բացի այդ, ռուսական ցարը Կոնստանտինին իշխանի տիտղոս էր շնորհել; Մայրը՝ Եկատերինա Ստուրզան, նույնպես սերում էր ազնվականական տոհմից, որը խնամիական կապեր ուներ սերբական արքայատոհմի հետ: Հենց մայրն էլ տղային տառաճանաչ է դարձրել, սեր ներարկել հատկապես ֆրանսիական գրականության նկատմամբ:

1863 թվականին Դումիտրուն մեկնել է Փարիզ, սովորել Սենտ Լուիս լիցեյում, այնուհետև՝ Սորբոնում (ըստ այլ վկայությունների՝ ռազմական ակադեմիայում)[1]: 1869 թվականին վերադարձել է Բեսարաբիա:

1873 թվականից անցել է պետական ծառայության. աշխատել է Սորոկա գավառի վարչակազմում[1]: 1877 թվականին դարձել է Ռուսական կայսրության դիվանագիտական ծառայության թարգմանիչ, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, որպես թարգմանիչ, Ռումելիայում ուղեկցել է ռուսական զորքերին[1][2]: Այնուհետև դիվանագիտական ծառայության է ուղարկվել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ: Այստեղ նա հարել է ռումին ազգայնականներին, հրաժարվել ռուսական դիվանագիտական ծառայությունից և ընդհանրապես ռուսական քաղաքացիությունից, դարձել է ռումինահպատակ, աշխատանքի նշանակվել Կոնստանցայում՝ որպես գավառի վարչակազմի ղեկավար: 1887 թվականին նշանակվել է Դանուբ գետի դելտայում գտնվող Սուլինա նվահանգստային քաղաքի վարչակազմի ղեկավար և պրեֆեկտի տեղակալ[3]:

1890-ական թվականների վերջին թողել է պետական ծառայությունը, սկսել է իր ուժերը փորձել երաժշտության ասպարեզում: Գրել է «Սուլինայի ձկնորսները» («Pescarii din Sulina») երեք գործողությամբ կոմիկական օպերան, որը 1902 թվականի փետրվարին բեմադրվել է Բուխարեստի Ազգային թատրոնում:

Ստեղծագործական իր ունակությունները, տաղանդը Դումիտրու Մուրուզին դրսևորել է նաև ժուռնալիստիկայի և գեղարվեստական գրականության բնագավառներում; Նրա լավագույն գրական երկերն են համարվում «Ínstrǎinații. Studiu social in formǎ de roman», «Pribegi in țarǎ rapită. Roman social besarabean» վեպերը, «Pe viscol» երգիծական վիպակը[1]: Գրել է նաև բանաստեղծություններ, երեք գործողությամբ մի կատակերգություն, պատմվածքներ: Նրա ստեղծագործությունները, սոցիալական անարդարության, անհավասարության պատկերներ ներկայացնելով հանդերձ, տոգորված են պահպանողականության, ազգայնականության ոգով, կրում են նաև հակասեմիտիզմի, հակամասոնականության դրսևորումեր (այս առումով արժե նշել, որ նա 1910 թվականին անդամագրվել էր Ռումինիայի ժողովրդավարական ազգայնական կուսակցությանը): Նշված պատճառներով էլ նրա ստեղծագործությունների տպագրությունը արգելված էր Սոցիալիստական Ռումինիայում ու Խորհրդային Մոլդովայում և միայն այս երկրների անկախացումից հետո՝ 1990-ական թվականներից սկսեցին վերահրատարակվել:

Դումիտրու Մուրուզին մահացել է 1914 թվականի հոկտեմբերի 9-ին, Յասսիում, աղքատության մեջ, սակայն, չնայած դրան, հուղարկավորվել է մեծ պատիվներով[1][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Florin Marinescu, «Un basarabean înflăcărat. Scriitorul Dumitru C. Moruzi», in Revista Limba Română, Nr. 5-6/2012 (ռում.)
  2. Bezviconi, Profiluri…, pp. 242—243
  3. Bezviconi, Profiluri…, p. 243; Moruzi (1914), p. 2
  4. Bezviconi, Profiluri…, p. 245

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gheorghe G. Bezviconi,
    • Boierimea Moldovei dintre Prut și Nistru, Vol. II. Bucharest: National Institute of History, 1943.
    • Profiluri de ieri și de azi. Articole. Bucharest: Editura Librăriei Universitare I. Carabaș, 1943.
  • Corneliu Carp, «Cronica literară. Scriitorul basarabean Dumitru C. Moruzi și aniversarea luărei Basarabiei. — O scriere festivă: Pribegi în țara răpită», in Tribuna, Nr. 168/1911, pp. 5-6.
  • Ion Constantin, Ion Negrei, Gheorghe Negru,
    • Ion Pelivan, părinte al mișcării naționale din Basarabia. Bucharest: Editura Biblioteca Bucureștilor, 2011. ISBN 978-606-8337-04-3
    • Ioan Pelivan: istoric al mișcării naționale din Basarabia. Bucharest: Editura Biblioteca Bucureștilor, 2012. ISBN 978-606-8337-39-5
  • Haralambie Corbu, «Dumitru C. Moruzi (1850—1914), distins scriitor basarabean, rătăcit în suburbiile istoriei», in Philologia, Nr. 5-6, September-December 2013, pp. 75-90.
  • Anton Coșa, «Stemele familiei Moruzi și paharele armoriate de la Bacău», in Carpica, Vol. XLII, 2013, pp. 399—432.
  • Radu Dragnea, «Ultimul scriitor basarabean: Dl Dumitru C. Moruzi», in Tribuna, Nr. 31/1912, pp. 1-3.
  • Nicolae Iorga,
    • Istoria literaturii românești contemporane. II: În căutarea fondului (1890—1934). Bucharest: Editura Adevĕrul, 1934.
    • Oameni cari au fost, Vol. II. Bucharest: Editura Fundațiilor Regale, 1935.
  • Eugen Lovinescu, Istoria literaturii române contemporane. Chișinău: Editura Litera, 1998. ISBN 9975740502
  • Dumitru C. Moruzi,
    • «Din amintirile unuĭ bătrîn. Întâmplare petrecută înainte de desrobirea țiganilor», in Neamul Românesc Literar, Nr. 1/1909, pp. 520—526.
    • «Problema jidovească și poporul român», in Românul (Arad), Nr. 87/1914, pp. 2-3.
  • Radu Rosetti, «Revista revistelor. Unirea femeilor romîne», in Viața Romînească, Nr. 6/1914, pp. 385-389.
  • Nicolae Scurtu, «Câteva precizări la biografia lui Dumitru C. Moruzi», in Litere, Nr. 5/2011, pp. 73-75.
  • A. D. Xenopol, Istoria partidelor politice în România. Bucharest: Albert Baer, 1910.
  • Ala Zavadschi, «Istoriografie și ficțiune în opera lui Dumitru C. Moruzi (în baza romanului Pribegi în țara răpită, Iași, 1912)», in Philologia, Nr. 3-4, May-August 2010, pp. 9-18.