Դուկրեյի հեմոֆիլ
| Դուկրեյի հեմոֆիլ | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||||
| Haemophilus ducreyi
|
Haemophilus ducreyi, պահանջկոտ գրամ բացասական կոկոբացիլ բակտերիա[1]:
Այս տեսակը հարուցում է սեռական ճանապարհով փոխանցվող փափուկ շանկր հիվանդությունը, որը զարգացող երկրներում սեռական օրգանների խոցոտման գլխավոր պատճառ է: Այն բնութագրվում է սեռական օրգանների վրա ցավոտ խոցերի առաջացմամբ[2]: Առաջին Haemophilus ducreyi-ն այս հիվանդության հետ կապող հետազոտությունները հրապարկել է Ավգուստ Դուկրեյը 1889 թվականին: Ամեն տարի ԱՄՆ-ում փափուկ շանկրի շուրջ 2000 դեպք է գրանցվում[1]: Փափուկ շանկրը սկսվում է որպես էրիթեմատոզ պապուլար ախտահարում, որը հարաճում է՝ դառնալով ցավոտ արյունահոսող խոց՝ մեռուկային հատակով և կտրտված եզրերով: Այն նաև կարող է հարուցել մաշկի քրոնիկական խոցոտում սեռական օրգաններից հեռու շրջաններում, վարակել երեխաներին ու մեծահասակներին և միմիկել ֆրամբեզիային[3]:
H. ducreyi-ն կարող է կուլտուրացվել շոկոլադային ագարի վրա[4] և ինկուբացվել բարձր խոնավությամբ և CO2-ով հարստացված միջավայրում 33-35 °C ջերմաստիճանում[5]: Այն լավ բուժվում է մակրոլիդներով (օր.` ազիթրոմիցին) և երրորդ սերնդի ցեֆալոսպորիններով (օր.` ցեֆտրիաքսոն):
Մորֆոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Haemophilus ducreyi-ն գրամ բացասական կոկոբացիլ է[6]: Բակտերիայի այս տեսակը ունի պիլիններ, որը հնարավորություն է տալիս բակտերիային ամրանալու մակերեսներին, այդ թվում բջջի[7]:
Գաղութներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Haenophilus ducreyi-ի գաղութները դեղնամոխրագույն են, փոքր, կիսաթափանցիկ, ինչպես նաև ոչ լորձային: Սկանավորող էլեկտրոնային մանրադիտակով երևում է, որ մանրէն կարող է առաջացնել շատ բջիջներից կազմված գաղութ. բջիջները միմյանց ամրանում են միջբջջային մատրիքսի շնորհիվ[1]:
Նյութափոխանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Haemophilus ducreyi-ն ունի բարձր ֆոսֆատազային ակտիվություն (թթու ֆոսֆատազ, հիմնային ֆոսֆատազ և ֆոսֆոամիդազ)[1]: Հարուցիչի աճեցման համար հատուկ ջերմաստիճան և սննդանյութռր են անհրաժեշտ՝ պահանջելով առաջադեմ լաբորատոր սարքավորումներ բակտերիան ուսումնասիրելու համար[8]: Բարձր CO2-ի մակարդակով հարստացված մթնոլորտը համարվում է բարենպաստ շտամների մեծ մասի համար և ամենացանկալի աճը դիտվում է միկրոաէրոֆիլ պայմաններով, որը այլ կերպ կոչվում է կամպիլոբակտերային աճի պայմաններ[1]:
Պաթոգենեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Haemophilus ducreyi-ն մարդու համար ախտածին է և հայտնի կենդանի կամ միջավայրային ռեզեվուար չկան[8]: H. ducreyi-ն օպորտունիստական միկրոօրգազնիզմ է, որը վարակում է իր տիրոջը մաշկի վնասվածքների միջոցով: Բորբոքվում է վարակված հատվածը, որը ներսփռվում է լիմֆոցիտներով, մակրոֆագերով և գրանուլոցիտներով: Այս թարախային բորբոքումը հանգեցնում է ռեգիոնալ լիմֆադենիտի փափուկ շանկրի ժամանակ[9]:
Տոքսիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]H. ducreyi-ն կարողանում է ինքն իրեն պաշտպանել T-բջջային իմուն պատասխանից երկու տոքսիններով՝ հեմոլիզինով և ցիտոլետալ ուռչեցնող գործոնով (ՑՈւԳ): ՑՈւԳ-ը կարողանում է կանգնեցնել էպիթելային բջիջների կյանքի ցիկլը G2 փուլում և պայքարել T բջիջների դեմ՝ խթանելով ապոպտոզը[10]: Միասին այս տոքսինները օգնում են, որպեսզի H. ducreyi-ն մանիպուլացնի տիրոջ իմունային համակարգը:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած հակածնի հայտնաբերումը, շճաբանությունը և գենետիկ ամպլիֆիկացիայի մեթոդները երբեմն կիրառվում են, որպեսզի ախտորոշվեն Դուկրեյի հեմոֆիլով հարուցված վարակները, և գենետիկ հետազոտությունները ամենամեծ զգայունությունը ունեն, սակայն լայնորեն հասանելի չեն, ուստի կուլտուրաները համարվում են «ոսկե ստանդարտ» մեթոդը, որը ունի մոտ 80% զգայունություն:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միանվագ մակրոլիդներով, երրորդ սերնդի ցեֆալոսպորիններով կամ ֆտորքվինոլոններով հակաբիոտիկային բուժումը էֆեկտիվ փափուկ շանկրը բուժելու համար: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները որպես առաջին գծի դեղամիջոցներ խորհուրդ են տալիս այս չորս տարբերակներից մեկը. միանվագ ազիթրոմիցին մեկ գրամ ներքին ընդունման, ցիպրոֆլոքսացին 500 մգ ներքին ընդունման օրը երկու անգամ երեք օր շարունակ, ցեֆտրիաքսոն 250 մգ ներմկանային միանվագ կամ էրիթրոմիցինի հիմք 500 մգ ներքին ընդունման օրը երեք անգամ յոթ օր շարունակ[11][12]: Որոշ հակամարմիններ սպեցիֆիկ են բոլոր շտամների նկատմամբ, մինչդեռ մյուսները թիրախավորում են միայն որոշակի շտամներ՝ ցույց տալով, որ H. ducreyi-ի արտաքին թաղանթի սպիտակուցները կարող են տարբերվել իմունային համակարգի կողմից ճանաչմամբ[1]: Վարակված անձինք կարող են կրկին վարակվել, քանի որ կայուն իմունիտետ չի առաջանում:
H. ducreyi շտամներում աճող հակաբիոտիկակայունության հետևանքով բենզիլպենիցիլինը նույնպես սկսվել են դիտարկվել որպես նախընտրելի բուժում[8]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Albritton, W L (1989). «Biology of Haemophilus ducreyi». Microbiological Reviews (անգլերեն). 53 (4): 377–389. doi:10.1128/mr.53.4.377-389.1989. PMC 372746. PMID 2687678.
- ↑ «Chancroid - STI Treatment Guidelines». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հուլիսի 13. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Lewis, DA; Mitjà, O (2016 թ․ փետրվար). «Haemophilus ducreyi: from sexually transmitted infection to skin ulcer pathogen». Current Opinion in Infectious Diseases. 29 (1): 52–7. doi:10.1097/QCO.0000000000000226. PMID 26658654.
- ↑ Pillay, A.; Hoosen, A. A.; Loykissoonlal, D.; Glock, C.; Odhav, B.; Sturm, A. W. (1998 թ․ նոյեմբեր). «Comparison of culture media for the laboratory diagnosis of chancroid». Journal of Medical Microbiology. 47 (11): 1023–1026. doi:10.1099/00222615-47-11-1023. PMID 9822303.
- ↑ «UpToDate». www.uptodate.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Haemophilus ducreyi (Chancroid): Video & Anatomy». Osmosis (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Brentjens RJ, Ketterer M, Apicella MA, Spinola SM (1996 թ․ փետրվար). «Fine tangled pili expressed by Haemophilus ducreyi are a novel class of pili». Journal of Bacteriology. 178 (3): 808–16. doi:10.1128/jb.178.3.808-816.1996. PMC 177729. PMID 8550517.
- ↑ 8,0 8,1 8,2 Roberts, Sally A; Taylor, Susan L (2014 թ․ ապրիլ). «Haemophilus ducreyi: a newly recognised cause of chronic skin ulceration». The Lancet Global Health. 2 (4): e187–e188. doi:10.1016/s2214-109x(14)70197-4. PMID 25103048.
- ↑ Rapini, Ronald P.; Bolognia, Jean L.; Jorizzo, Joseph L. (2007). Dermatology: 2-Volume Set. St. Louis: Mosby. էջ 1256. ISBN 978-1-4160-2999-1.
- ↑ Gelfanova, Valentina; Hansen, Eric J.; Spinola, Stanley M. (1999 թ․ դեկտեմբեր). «Cytolethal Distending Toxin of Haemophilus ducreyi Induces Apoptotic Death of Jurkat T Cells». Infection and Immunity. 67 (12): 6394–6402. doi:10.1128/IAI.67.12.6394-6402.1999. PMC 97047. PMID 10569755.
- ↑ «Haemophilus ducreyi (Chancroid) - Infectious Disease and Antimicrobial Agents». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Division of STD Prevention, National Center for HIV, Viral Hepatitis, STD, and TB Prevention, Centers for Disease Control and Prevention (2021 թ․ հուլիսի 22). «Chancroid». Sexually Transmitted Infections Treatment Guidelines, 2021. U.S. Centers for Disease Control and Prevention. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 30-ին.
| ||||||||||||||||||||||