Դուլսե դե լեչե
![]() Դուլսե դե լեչեի բաղադրիչները | |
Chilean cuisine?, Argentine cuisine?, Ուրուգվայական խոհանոց և Պերուական խոհանոց | |
Ենթատեսակ | milk jam? |
Հիմնական | կաթ |
![]() |
Դուլսե դե լեչե, իսպանական, պորտուգալական (դուսե դե լեյտե) և լատինոամերիկյան խոհանոցի աղանդեր, օգտագործվում է նաև որպես սոուս և որպես միջուկ հրուշակեղենի արտադրության մեջ։ Այն նաև հայտնի է «Մանհա դե լեչե» կամ պարզապես «Մանհա» անվամբ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղանդերն իրենից ներկայացնում է ռուսական խտացրած կաթի նմանօրինակը, սակայն ունի ավելի նոսր խտություն։ Դուլսե դե լեչեի պատրաստման ժամանակ թարմ կաթն ու շաքարավազը եփում են այնքան, որ ստանա որոշակի խտություն և կարամելային գույն։ Լավագույն համ և հոտ ստանալու համար հաճախ ավելացնում են վանիլ, երբեմն նաև դարչին։
Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում առկա են աղանդերի ավելի էկզոտիկ տարբերակներ, այսպես` Մեքսիկայում օգտագործում են այծի կաթ, Կուբայում` թթվակաթնային հիմք, Պուերտո Ռիկոյում` կոկոսի կաթ։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուլսե դե լեչեն ուտում են բլինիների և չորացրած հացի հետ, քսում են վաֆլիի, կեքսերի (մաֆին) և պաղպաղակի վրա, օգտագործում են որպես միջուկ տորթերի և թխվածքաբլիթների համար։ Կան հատուկ աղանդերներ, օրինակ ալֆախոր թխվածքաբլիթը, որոնք պատրաստվում են հենց դուլսե դե լեչեով։ Դուլսե դե լեչեն օգտագործում են նաև փքաբլիթների (չուրո) և կարամելային պուդինգների պատրաստման ժամանակ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագելով Պիրենեյան թերակղզում` դուլսե դե լեչեն տարածվել է Իսպանիայի և Պորտուգալիայի նախկին գաղութներում, ոչ միայն Ամերիկայում, այլև Ասիայում (Ֆիլիպիններ)։ Ֆրանսիայում այս աղանդերը հայտնի է որպես Confiture de lait, սակայն այդքան մեծ ճանաչում չունի։
Դուլսե դե լեչեի օգտագործման օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալֆախոր թխվածքաբլիթի միջուկ
-
Ռուլետի միջուկ
-
Որպես նախաճաշ
-
Ֆրանսիական փափուկ պանրի հետ
-
Բլինիի հետ
-
Ընկույզ՝ dulce de leche միջուկով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Origen mítico del dulce de leche» [The Mythical Origin of Dulce de Leche] (Spanish). Clarín. 2003 թ․ ապրիլի 6. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)