Դուենդե
Դուենդեի կերպարով տիկնիկ | |
---|---|
![]() առասպելական կերպար |
Դուենդե (իսպ.՝ Duende, պորտ.՝ Duende) — իսպանական և պորտուգալական ֆոլկլորի կերպար: Մեծ մասամբ նմանակերպ են այլ երկրների հեքիաթային կերպարների՝ թզուկների, գոբլինների, տան ոգիների հետ:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուենդեները գերբնական արարածներ են, որոնց, ըստ ավանդույթի չի կարելի վռնդել ոչ աղոթքներով և ոչ սուրբ ջրով: Նրանցից ազատվելու միակ միջոցը բնակության վայրը փոխելն է, վերցնելով միայն ամենաանհրաժեշտ իրերը:
Դուենդեների հասակը «շուրջ երկու ոտնաչափ է» (60 սմ): Նրանք կարող են կերպարանափոխվել, ինչպես նաև դառնալ անտեսանելի: Հագուստից դուենդեները նախընտրում են կանաչ, կարմիր կամ մոխրագույն զգեստներ և պարտադիր կրում են գլխարկներ կամ գդակներ:
Դուենդեները հայտնվում են գիշերը, վախեցնում են մարդկանց թույլ չտալով նրանց քնել, ինչից հետո արևածագից շատ առաջ անհետանում են: Նրանք ունեն իրերը տեղափոխելու հատկություն, երգում են, ինչպես նաև կարող են թամբել մարդկանց և ման գալ սենյակներով նրանց վրա: Սակայն մեկ բաժակ կաթի դիմաց դուենդեները կարող են և աշխատել հօգուտ մարդկանց՝ նորոգել կոտրված իրերը, հավաքել տունը:
Արարածն ունի որոշ նմանություն Նիսսեների, Դետրոյտի Կարմիր Թզուկի, Կլուրիկոնի և այլ կերպարների հետ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիրիլ Կորոլյով. Գերբնական արարածների հանրագիտարան. — Էջ 136-137:
- Hirsch, Edward (2003) The Demon and the Angel: Searching for the Source of Artistic Inspiration. Harcourt Brace International. ISBN 0-15-602744-5
- Nick Cave's Love Song Lecture, October 21, 2000
- García Lorca, Federico; Maurer, Christopher (Ed.) (1998) In Search of Duende. New Directions ISBN 0-8112-1376-5