Jump to content

Դուգլաս Ֆերբենքս Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուգլաս Ֆերբենքս Կրտսեր
անգլ.՝ Douglas Fairbanks, Jr.
Ծնվել էդեկտեմբերի 9, 1909(1909-12-09)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք[4]
Մահացել էմայիսի 7, 2000(2000-05-07)[1][2][3][…] (90 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
ԿրթությունԲարձրագույն դպրոց և Հարվարդ-Ուեստլեյք դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սպա, սցենարիստ, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան
ԱշխատավայրWarner Bros.
Ծնողներհայր՝ Դուգլաս Ֆերբենքս, մայր՝ Anna Beth Sully?[1]
Ամուսին(ներ)Ջոան Քրոուֆորդ և Mary Lee Epling?
Երեխա(ներ)Daphne Nancy Beth Fairbanks?[1], Victoria Susan Fairbanks?[1] և Melissa Louise Fairbanks?[1]
Պարգևներ և մրցանակներ

Դուգլաս Ֆերբենքս կրտսեր (անգլ.՝ Douglas Fairbanks, Jr., դեկտեմբերի 9, 1909(1909-12-09)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4] - մայիսի 7, 2000(2000-05-07)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կինոպրոդյուսեր, ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան, Երկրորդ Համաշխարհային պատերազմի հերոս, մի քանի շքանշանների ու տարբեր երկների մեդալների դափնեկիր, «Ծովափնա թռչկոտաններ» հատուկ նշանակության զորքերի հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլաս Էլթոն Վիլման Ֆերբենքս կրտսերը ծնվել է 1909 թվականի դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում հայտնի դերասան Դուգլաս Ֆերբենքս-ավագի և Աննա Բեթ Սալլիի ընտանիքում․ երբ տղան 9 տարեկան էր նրանք բաժանվել են։

Շնորհիվ հոր հայտնիության՝ զարմանալի չէր, որ Ֆերբենքս կրտսերը սկսեց դերասանի կարիերան արդեն յոթ տարեկանում՝ հայտնվելով «Ամերիկյան ազնվականություն» ֆիլմի էպիզոդիկ դերում (տիտրերում չի նշվում)։ 12 տարեկանում խաղացել է իր երկրորդ դերը (այստեղ ևս տիտրերում չի նշվում) «Երեք հրացանակիրները» ֆիլմում, երկու տարի անց հաջորդեց արդեն ավելի նշանակալի դերը Stephen Steps Out ֆիլմում, իսկ 1925 թվականից Ֆերբենքս կրտսերն սկսեց պարբերաբար նկարահանվել։ Ավարտել է Փասադենայի Ճարտարապետական համալսարանը և Հարվարդի ռազմական ակադեմիան։ 1936 թվականին իրեն առաջին անգամ փորձեց որպես պրոդյուսեր «Ջենտլմեն-դիլետանտ» ֆիլմում, և 16 տարվա ընթացքում (բացառության բանակում ծառայելու վեց տարիները, իսկ դրանից հետո 1958 թվականին որպես պրոդյուսեր չի աշխատել) դարձավ 15 ֆիլմերի ու երկու սերիալների 72 դրվագների պրոդյուսերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1948 թվականին

Թեպետ պատերազմի սկզբին Ֆերբենքսն արդեն հայտնի դերասան էր՝ 1941 թվականի ապրիլի 17-ին նա զորակոչվեց ԱՄՆ բանակ՝ Ռազմածովային ուժեր։ 1942 թվականի հունիսի 15-ին ստացել է լեյտենանտի կոչում, ծառայել է Հարավային Ամերիկայում, ապա Մեծ Բրիտանիայում Լուիս Մաունթբետենի, որից հետո ԱՄՆ-ում՝ Հենրի Հյուիթի հրամանատարությամբ։ Այստեղ՝ Վիրջինիայում, Ֆերբենքսը զեկուցեց ծովակալ Հյուիթին «Ծովափնա թռչկոտաններ» հատուկ նշանակության զորքեր ստեղծելու մասին։ Գաղափարը հաստատվեց և «Թռչկոտանները» գործեցին 1943-1946 թվականներին և 1951-1972 թվականներին։

Ֆերբենքսը մասնակցել է այնպիսի խոշոր ճակատամարտերին, ինչպիսին են Սիցիալիական և Հարավ-ֆրանսիական գործողությունները։

Վերադարձել է կինոյի իր աշխատանքին պատերազմի ավարտից հետո, բայց դասվում էր Ռազմածովային ուժերի շարքին մինչև 1954 թվականը, երբ ազատվեց 1-ին դասի կապիտանի պաշտոնից։

Պատերազմի ավարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականից Ֆերբենքսը վերադարձել է կինոյում իր աշխատանքին ինչպես դերասան, այնպես էլ պրոդյուսեր։ Այդ ընթացքում նա շատ սիրեց Անգլիան, իսկ այնտեղ էլ նրան ճանաչում էին բարձր հասարակական խավերում․ 1961 թվականին նա անգամ հրավիրվել է Կատարինա Ուորսլիի և Անգլիայի արքայազն Էդավրդի հարսանիքին[5]։ Լոնդոնյան Զինանշանների քոլեջը Ֆերբենքսին իր սեփական զինանշանը դարձրեց, որտեղ պատկերված էին ԱՄՆ և Մեծ Բրիտանիան՝ կապված ընկերության մետաքսե կապով։ Արդյունքով պարզ դարձավ, որ նա համարվում է Վաշինգտոնի տեղեկատուն[6]։ 1969 թվականին ներառվեց «Ամենալավ հագնվող մարդկանց» Փառքի դահլիճում[7]։ 1981 թվականին վերջին անգամ հայտնվեց մեծ էկրաններին։ 1988 թվականին լույս տեսավ Ֆրեբենքսի «The Salad Days» ինքնակենսագրությունը[8]։ 1989 թվականին վերջին անգամ հայտնվեց հեռուստաէկրաններին՝ ավարտելով իր կարիերան 80 տարեկանում։

Դուգլաս Ֆերբենքս կրտսերը վախճանվել է 2000 թվականի մայիսի 7-ին 91 տարեկանում սրտամկանի ինֆարկտից Նյու Յորքում։ Թաղված է Կալիֆոռնիայի «Ընդմիշտ Հոլիվուդ» գերեզմանատանը հոր հետ մեկ դամբարանում։

2011 թվականին Ֆերբենքսի առանձնատունն ու ևս 430 լոտ (նրա հագուստը, լուսանկարները, գրքերը, կահույքը և այլն) աճուրդով վաճառվեցին 513 581 դոլարով[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերբենքսն առաջին անգամ ամուսնացել է 1929 թվականի հունիսի 3-ին հայտնի դերասանուհի Ջոան Քրոուֆորդի հետ, երբ նա ընդհամենը 19 տարեկան էր։ Ջոանի հետ մի քանի ամսով նա մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ սկսել է շփվել իր ժամանակակից այնպիսի հայտնիների հետ, ինչպիսին են Նոել Քաուարդը, Գերտրուդա Լորենսը, Բեատրիս Լիլին, Գեորգ արքայազնը։ Ֆերբենքսն սկսեց ակտիվ հետաքրքրվել հասարակական և քաղաքական կյանքով, մինչդեռ նրա կինը մտածում էր միայն իր կարիերայի մասին․ շուտով նա սիրավեպ սկսեց հայտնի դերասան Քլարկ Գեյբլի հետ, իսկ 1933 թվականի մայիսի 12-ին Ֆերբենքսն ու Քրոուֆորդը բաժանվեցին[10]։ Համենայն դեպս, Դուլգասը չէր չարացել Ջոաննի հանդեպ և ակտիվ պաշտպանում էր նրան, երբ նրա հոգեդուստրը՝ դերասանուհի և գրող Քրիստինա Քրոուֆորդը, 1978 թվականին հրապարակեց իր խորթ մոր «Սիրելի մայրիկ» կենսագրությունը՝ լի անկողմնակալ մանրամասներով Ջոանի կյանքից։

1939 թվականի ապրիլի 22-ին Ֆերբենքսն ամուսնացել է երկրորդ անգամ։ Նրա ընտրյալը Մերի Լի Հարթֆորդն էր (աղջկական անունը՝ Էփլինգ), որը եղել է բիզնեսմեն, կինոպրոդյուսեր, կոլեկցիոներ և բարեգործ Հանթինգթոն Հարթֆորդի նախկին կինը։ Դուգլասն ու Մերին միասին ապրել եմ 49 տարի մինչև 1988 թվականը, երբ մահացավ Մերի Լին։ Այդ ամուսնությունից ունեցան երեք աղջիկներ՝ Դաֆնան, Վիկտորիան և Մելիսան, ինչպես նաև Դուգլասն ունի 8 թոռնիկներ և 10 ծոռնիկներ։

1991 թվականի մայիսի 30-ին 81 տարեկանում նա ամուսնացավ երրորդ անգամ․ կնոջ անունը Վերա Լի Շելթոն էր, նա կաբելային հեռուստատեսությունում աշխատում էր որպես մերչենդայզեր։ Զույգն անցկացրեց 9 տարվա համատեղ կյանք, մինչև Դուգլասի մահը։

Ռազմական

Կինեմատոգրաֆիկական

Ֆիլմերի ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորին Օ’Հարայի հետ «Սինդբադ-ծովագնաց» ֆիլմում (1947 թվական)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118954849 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Wedding At York Wedding Of Prince Edward 1961 Արխիվացված է Հուլիս 7, 2012 Wayback Machine-ի միջոցով: на сайте britishpathe.com
  6. Джейсон Льюис. КГБ прослушивал постельные разговоры британского министра, чтобы украсть ядерные секреты Արխիվացված է Սեպտեմբեր 5, 2014 Wayback Machine-ի միջոցով:(ռուս.) на сайте inopressa.ru, 26 июля 2010
  7. The International Best-Dressed List — The International Hall of Fame: Men Արխիվացված է Նոյեմբեր 5, 2013 Wayback Machine-ի միջոցով: на сайте vanityfair.com, 7 июля 2011
  8. The Salad Days Արխիվացված է Հունվար 13, 2015 Wayback Machine-ի միջոցով: на сайте goodreads.com ISBN 978-0-385-17404-6
  9. Doyle New York’s Auction of the Estate of Douglas Fairbanks, Jr. on September 13, 2011 Tops $500,000 Արխիվացված է Սեպտեմբեր 7, 2013 Wayback Machine-ի միջոցով: на сайте doylenewyork.com
  10. «Легендарная Джоан Кроуфорд» Արխիվացված է Փետրվար 22, 2015 Wayback Machine-ի միջոցով: (անգլ.)