Jump to content

Դուգլաս Մյուրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուգլաս Մյուրեյ
Ծննդյան անուն
Ծնվել էհուլիսի 16, 1979(1979-07-16)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, լրագրող, կենսագիր, քաղաքական ակտիվիստ, political analyst, հեռուստամեկնաբան և cultural critic
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄագդալեն քոլիջ, Իթըն քոլեջ, Սուրբ Բենեդիկտոսի դպրոց և West Bridgford School?
Ուշագրավ աշխատանքներNeoconservatism: Why We Need It?, The Strange Death of Europe: Immigration, Identity, Islam?, The Madness of Crowds: Gender, Race and Identity? և Centre for Social Cohesion?
Անդամակցությունintellectual dark web?[2][3]
ԱշխատավայրThe Spectator?
Պարգևներ
Կայքdouglasmurray.net
 Douglas Murray (author, 1979) Վիքիպահեստում

Դուգլաս Մյուրեյ (անգլ.՝ Douglas Kear Murray, հուլիսի 16, 1979(1979-07-16)[1], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի նեոպահպանողական քաղաքական մեկնաբան, մշակութային քննադատ և լրագրող է։ Ներկայումս հանդիսանում է բրիտանական պահպանողական քաղաքական և մշակութային The Spectator ամսագրի փոխխմբագիրը, ինչպես նաև պարբերաբար համագործակցում է The Times, The Daily Telegraph, The Sun, Daily Mail, New York Post, National Review, The Free Press և UnHerd պարբերականների հետ[5]։

Նրա գրքերի թվում են՝ «Նեոպահպանողականություն. ինչու է այն մեզ անհրաժեշտ» (2006), «Եվրոպայի տարօրինակ մահը. ներգաղթ, ինքնություն, իսլամ» (2017), «Ամբոխի խելահեղությունը. սեռ, ռասա և ինքնություն» (2019), «Պատերազմը Արևմուտքի դեմ» (2022) և «Ժողովրդավարությունների ու մահվան պաշտամունքների մասին. Իսրայել, Համաս և Արևմուտքի ապագան» (2025)[6]։

2011 – 2018 թվականներին Մյուրեյը եղել է նեոպահպանողական ուղղվածությամբ Հենրի Ջեքսոնի հասարակության փոխտնօրեն[7]։

Կրիտիկայի է ենթարկել Եվրոպա կատարվող արդի ներգաղթը և իսլամը[8]։ Միջազգային ճանաչման է արժանացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումներից հետո Իսրայելին իր ցուցաբերած աջակցությամբ[9][10][11]։

Ստացել է գովասանք պահպանողական շրջանակներից և քննադատություն՝ այլ կողմերից[12][13][14]։ Ակադեմիական Ethnic and Racial Studies և National Identities ամսագրերում հրապարակված հոդվածները Մյուրեյի տեսակետները կապել են իսլամաֆոբիայի հետ[8][15]։ Նա նկարագրվել է որպես աջակողմյան գաղափարների՝ ներառյալ «Եվրաբիա», «Մեծ փոխարինում» և «Մշակութային մարքսիզմ» դավադրության տեսությունների գաղափարախոս[16][17][18][19][20]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուրեյը ծնվել է Լոնդոնի Համերսմիթ թաղամասում՝ անգլերեն լեզվի ուսուցչուհի մոր և շոտլանդախոս, Լյուիս կղզում ծնված ու պետական ծառայող եղած հոր ընտանիքում։ Ունի մեկ ավագ եղբայր[21][22]։ The Herald պարբերականին տված հարցազրույցում Մյուրեյը նշել է, որ հայրը ի սկզբանե նախատեսել է ժամանակավորապես մնալ Լոնդոնում, սակայն մնացել է այնտեղ մոր հետ ծանոթանալուց հետո։ Նա նշել է նաև, որ ընտանիքում «հովանավորվում էին բովանդակային քննարկումները ճաշի սեղանի շուրջ», թեև «որևէ մեկը քաղաքականությամբ չէր զբաղվում»[23]։

Մյուրեյը հաճախել է տեղական պետական տարրական և միջնակարգ դպրոցներ, ապա տեղափոխվել է հանրակրթական դպրոց, որը նախկինում եղել է միջնակարգ դպրոց։ 2011 թվականին հիշելով այդ շրջանը՝ գրել է. «Ծնողներիս խոստացել էին, թե միջնակարգ դպրոցի հին չափանիշներն ու ոգին պահպանվել են, սակայն իրականում դա այդպես չէր։ Երբ ես այնտեղ ընդունվեցի, դպրոցն արդեն այն էր, ինչ հիմա կկոչեին 'ներքին քաղաքի աղբանոցային դպրոց', մի մարտադաշտ, որից շատ ծնողներ փորձում էին փախցնել իրենց երեխաներին»[24]։ Մեկ տարի անց նրա ծնողները դուրս են բերել նրան այդ դպրոցից։ Այնուհետև ստացել է կրթաթոշակ Սուրբ Բենեդիկտի դպրոցում (Իլինգ), ապա՝ Իթոնի քոլեջում[21][22][24]։ Կարճ ժամանակ դասավանդել է Աբերդին քաղաքի մերձակայքում գտնվող դպրոցում, այնուհետև ավարտել է Օքսֆորդի Մագդալեն քոլեջը[25]՝ ստանալով անգլերեն լեզվի բակալավրի աստիճան[21][22]։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուրեյի առաջին գիրքը՝ «Բոսի. Լորդ Ալֆրեդ Դուգլասի կենսագրությունը», հրապարակվել է, երբ նա եղել է 19 տարեկան և սովորել Օքսֆորդի համալսարանի երկրորդ կուրսում[25][26][27]։ Գրականագետ Քրիստոֆեր Հիտչենսը գիրքը որակել է որպես «վարպետորեն գրված»[28]։ «Բոսի» գիրքը 2000 թվականին արժանացել է Lambda Award մրցանակի՝ «գեյ-կենսագրություն» անվանակարգում։ Օքսֆորդը ավարտելուց հետո Մյուրեյը գրել է «Մթնշաղ» վերնագրով պիեսը, որը նվիրված է եղել շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգին[29]։

2006 թվականին Մյուրեյը հրապարակել է գիրք՝ նվիրված նեոպահպանողականության պաշտպանությանը՝ «Նեոպահպանողականությունը. ինչու է այն մեզ պետք» վերնագրով, և հանդես եկել ԱՄՆ-ում գիրքը խթանելու շրջանակներում[29]։ Աշխատանքը հետագայում արձագանք է ստացել արաբական Asharq Al-Awsat թերթում՝ իրանական գրող Ամիր Թահերիի կողմից. «Անկախ նրանից՝ համաձայն ենք նրա հետ, թե ոչ, Մյուրեյը արժեքավոր ներդրում է կատարել գլոբալ գաղափարական պայքարի մեջ»[30]։ 2007 թվականին նա մասնակցել է Միջազգային և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի զեկույցի մշակմանը՝ «Դեպի մեծ ռազմավարություն անկայուն աշխարհի համար. տրանսատլանտյան գործընկերության վերակենդանացում» վերնագրով։ Զեկույցի հեղինակների թվում են եղել Կլաուս Նաումանը, Ջոն Շալիքաշվիլին, լորդ Ինջը, Ժակ Լանքսադը և Հենկ վան դեն Բրեմենը[31]։ Մյուրեյի «Արյունալի կիրակի. Սավիլի հետաքննության ճշմարտություններն ու ստերը» գիրքը (համատեղ) արժանացել է 2011–12 թվականների Քրիստոֆեր Էվարտ-Բիգսի հիշատակի մրցանակին և ընդգրկվել է 2012 թվականի Օրուելի մրցանակի երկար ցանկում[32]։ 2013 թվականի հունիսին նա ինքնահրատարակել է «Իսլամոֆիլիա. չափազանց մայրաքաղաքային հիվանդություն» էլեկտրոնային գիրքը[33]։

2017 թվականին Bloomsbury հրատարակչությունը հրատարակել է Մյուրեյի «Եվրոպայի տարօրինակ մահը. ներգաղթ, ինքնություն, իսլամ» գիրքը։ Այն մոտ 20 շաբաթ մնացել է The Sunday Times-ի բեսթսելլերների ցանկում և առաջին հորիզոնականն է զբաղեցրել գիտահանրամատչելի գրականության ոլորտում։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 20 լեզվով[34]։ Մյուրեյը այդ գրքում պնդել է, որ Եվրոպան կատարում է «ինքնասպանություն»՝ թույլ տալով ոչ եվրոպական ներգաղթ և կորցնելով իր «հավատը սեփական արժեքների հանդեպ»։ Գիրքն առաջացրել է հակասական արձագանքներ։ The Daily Telegraph-ի Ջուլիետ Սամուելը գովեստով է խոսել Մյուրեյի մասին՝ նշելով. «Նրա հիմնական թեզը, որ մեղքի զգացումով և ուժասպառ Եվրոպան թեթևամտորեն է վերաբերվում իր թանկարժեք արժեքներին նմանածավալ ներգաղթի պայմաններում, դժվար է հերքել»[35]։ Israel Journal of Foreign Affairs-ում տպագրված ակադեմիական ակնարկը գիրքը որակել է որպես «պայթյունավտանգ» և «ճաշակով ու փաստերով հագեցած մերկացում՝ Եվրոպայի ինքնակործան կեղծավորության վերաբերյալ»[36]։ The Sunday Times-ի Ռոդ Լիդլը գիրքը բնութագրել է որպես «փայլուն, կարևոր և խորը ընկճող»[37]։

Այլ արձագանքները գրքի վերաբերյալ եղել են ծայրահեղ բացասական։ The Guardian պարբերականում քաղաքական լրագրող Գաբի Հինսլիֆը «Եվրոպայի տարօրինակ մահը» գիրքը բնութագրել է որպես «զտված քսենոֆոբիա»՝ նշելով, որ այն «գլուխ առ գլուխ պտտվում է միևնույն կրկնվող թեմաների շուրջ՝ ներգաղթյալները բռնաբարում են, սպանում և ահաբեկում», և հավելել է, որ Մյուրեյը շատ քիչ է սահմանում այն եվրոպական մշակույթը, որը, իր խոսքով, գտնվում է սպառնալիքի տակ[38]։ Գրող Պանկաջ Միշրան The New York Times-ում գիրքը կոչել է «ծայրահեղ աջակողմյան կլիշեների հարմար հանույթ»[39]։ Միշրան Մյուրեյին մեղադրել է «Պեգիդա»-ն պաշտպանելու, «Անգլիական պաշտպանական լիգան» ողջամիտ նկարագրելու և Հունգարիայի քաղաքական գործիչ Վիկտոր Օրբանին Ջորջ Սորոսից ավելի արժանի համարելու՝ որպես «եվրոպական արժեքների պահապան»[39]։ The Intercept պարբերականում Մուրտազա Հուսեյնը քննադատել է գրքի «անհանգիստ պարանոյալ տոնը» և «Եվրոպայի ապոկալիպսային պատկերը», վիճարկելով այն կապը, որ Մյուրեյը հաստատում է ոչ եվրոպական ներգաղթի և հանցագործությունների աճի միջև[40]։ Middle East Eye-ում Քաթարի Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Յան Ալմոնդը գիրքը բնութագրել է որպես «շեշտված միակողմանի վիճակագրությունների, հարցազրույցների և օրինակների շարան, որը նպաստում է գրքի՝ որպես հռետորական հայտարարության ձևավորմանը այն մասին, որ Եվրոպան դատապարտված է ինքնակործանման»[41]։

Մյուրեյը գրել է սոցիալական արդարության և ինքնության քաղաքականության մասին իր 2019 թվականի «Զանգվածի խելահեղությունը․ Սեռ, ռասա և ինքնություն» գրքում, որը դարձել է Sunday Times-ի բեսթսելլեր[42][43]։ Գրքի աուդիոտարբերակի համար նրա կատարումը առաջադրվել է British Book Awards մրցանակի՝ որպես տարվա աուդիոգիրք[44]։ Գրքում Մյուրեյը նկարագրում է մշակութային տեղաշարժ՝ հեռանալով ավանդական կրոնական և քաղաքական գաղափարախոսություններից՝ այն ուղղությամբ, որտեղ տարբեր ինքնություններ կարող են հանդես գալ որպես սոցիալական կարգավիճակի ցուցիչներ[45]։ Նա գիրքը բաժանում է գլուխների՝ նվիրված ինքնության չորս խմբերի՝ «Գեյեր», «Կանայք», «Ռասա» և «Տրանս»[43]։ Մյուրեյը քննադատում է ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոյի աշխատանքը՝ այն մեկնաբանելով որպես հասարակության՝ իշխանական հարաբերությունների համակարգի վերածում[46]։ Գիրքն առաջացրել է հակասական արձագանքներ։ Պատմաբան Թիմ Սթենլին The Daily Telegraph-ում գովեստով է անդրադարձել գրքին՝ կոչելով Մյուրեյին «սոցիալական արդարության մարտիկների դարաշրջանի փայլուն ու խորաթափանց ուղեկից»[47]։ Evening Standard-ում Քեյթի Լոուն գրել է, որ Մյուրեյը «մեկ այլ անհրաժեշտ և սադրիչ թեմա ուսումնասիրել է խիզախությամբ և հումորով»[48]։ Ի հակադրություն՝ Ուիլյամ Դևիսը The Guardian-ում տվել է խիստ բացասական գնահատական՝ գրքին բնութագրելով որպես «աջակողմյան սադրիչի տարօրինակ ֆանտազիաներ, որոնք կույր են ճնշումների նկատմամբ»[49]։

Մյուրեյի «Պատերազմը Արևմուտքի դեմ․ ինչպես հաղթել խելահեղության դարում» գիրքը հրատարակվել է 2022 թվականին և իր առաջին շաբաթում վաճառվել է 11 673 օրինակով՝ դեբյուտ անելով որպես բեսթսելլեր՝ The Bookseller-ի գիտահանրամատչելի գրականության ցուցակում Մեծ Բրիտանիայում[50]։ Այն ընդգրկվել է նաև ԱՄՆNew York Times-ի բեսթսելլերների ցուցակում[51]։ Գիրքը Ջերարդ Բեյքերը բնութագրել է որպես ուսումնասիրություն՝ ուղղված արևմտյան քաղաքակրթության՝ ներքին աղբյուրներից կործանման փորձերին[52]։ Ռոբերտ Քոլվիլը Sunday Times-ում այն անվանել է «համոզիչ և հաճախ սարսափեցնող վերլուծություն այն մասին, որ վանդալները արդեն դռների մոտ են», նշելով, որ Մյուրեյը գրքում պնդում է, թե «մշակութային պատերազմը… անընդհատ ուղղված է արևմտյան ավանդույթի բոլոր արմատների դեմ և արևմտյան ավանդույթի ստեղծած ամեն բարի բանի դեմ»[53]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուրեյը 2007 թվականին հիմնադրել է Սոցիալական համախմբման կենտրոնը, որը հետագայում միավորվել է Հենրի Ջեքսոնի Ընկերության հետ, որտեղ նա զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը 2011-ից մինչև 2018 թվականը։ Մյուրեյի գործունեության ընթացքում Հենրի Ջեքսոնի Ընկերությունը մեղադրվել է հակամահմեդական և հակաիմիգրանտական օրակարգի առաջխաղացման մեջ։ Ընկերությունը հրաժարվել է ներկայացնել իր հովանավորների տվյալները Համայնքների պալատի ստանդարտների վերահսկող մարմնին[54]։

Մեդիա-գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականին Մյուրեյը հարցազրույց է տալիս Մարկ Սթեյնի հաղորդման ժամանակ

Մյուրեյը հանդիսանում է The Spectator ամսագրի փոխխմբագիր[55][56]։ Նա հաճախ ճանապարհորդում է իր ռեպորտաժների նպատակով՝ նշելով, որ ունի անձնական կանոն․ «միշտ ընդունել հրավեր՝ ելույթ ունենալու կամ մեկնելու այն վայր, որտեղ երբեք չեմ եղել»[57]։

2016 թվականին Մյուրեյը The Spectator-ի միջոցով կազմակերպել է մրցույթ, որի շրջանակում մասնակիցներին առաջարկվել էր ուղարկել վիրավորական բանաստեղծություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին[58]։ Հիմնական մրցանակը՝ 1000 ֆունտ ստերլինգ, տրամադրվել էր ամսագրի ընթերցողի կողմից։ Մրցույթը պատասխան էր Բյոմերմանի գործին, որի ընթացքում գերմանացի երգիծաբան Յան Բյոմերմանը քրեական հետապնդման էր ենթարկվել Գերմանիայի քրեական օրենսգրքով՝ նմանատիպ բանաստեղծության համար[59]։ Մյուրեյը մրցույթի հաղթող էր հայտարարել Պահպանողական կուսակցության խորհրդարանի պատգամավոր Բորիս Ջոնսոնին (նախկինում՝ ամսագրի խմբագիր, Լոնդոնի նախկին քաղաքապետ, հետագայում՝ Միացյալ Թագավորության վարչապետ[58]

Ռոջեր Սկրուտոնի ժապավեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլին New Statesman-ի լրագրող Ջորջ Իթոնը հրապարակեց հոդված, որը հիմնված էր Ռոջեր Սքրութոնի հետ վերցված հարցազրույցի վրա։ Հոդվածում Սքրութոնին վերագրվում էին մի շարք վիճահարույց և ռասիստական արտահայտություններ։ Դրա արդյունքում Սքրութոնը հասարակական պարսավանքի արժանացավ մի շարք պատգամավորների կողմից և հեռացվեց Մեծ Բրիտանիայի կառավարության՝ բնակարանային հարցերով խորհրդականի պաշտոնից։

Մյուրեյը քննադատեց Իթոնին և New Statesman-ին՝ «լրագրողական անբարեխղճության» համար[60] և պահանջեց Իթոնից ու ամսագրի խմբագիր Ջեյսոն Քոուլից հրապարակել հարցազրույցի բնօրինակ ձայնագրությունը[61]։ Երբ New Statesman-ը նախնական փուլում հրաժարվեց դա անել, Մյուրեյը ձայնագրությունը ստացավ անհայտ աղբյուրներից։ Դրանից ծնվեց նրա հոդվածը The Spectator-ում՝ «Սքրութոնի ժապավենները․ ժամանակակից պատվերով արշավի անատոմիան» վերնագրով, որում ցույց էր տրվում, որ Սքրութոնի արտահայտությունները կտրված էին համատեքստից և խեղաթյուրված Իթոնի կողմից[61][62]։

Հետագայում New Statesman-ը հրապարակեց ներողություն Սքրութոնի հասցեին՝ Իթոնի կողմից նրա խոսքերի խեղաթյուրման համար, իսկ բնակարանային հարցերով նախարար Ջեյմս Բրոքենշիրը ներողություն խնդրեց Սքրութոնից նրա պաշտոնանկության համար[63]։ Մահվանից առաջ՝ 2020 թվականի հունվարին, Սքրութոնը The Spectator-ում հրապարակված հոդվածում Մյուրեյին անվանեց «խիզախ» և շնորհակալություն հայտնեց նրան իր հեղինակությունը «մեծահոգաբար պաշտպանելու» համար[64]։

Մյուրեյը Սքրութոնին համարում է իր խրատտու[57]։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մանհեթենի ինստիտուտ՝ 2024 թվականին Ալեքսանդր Համիլթոնի մրցանակ[65]
  • Հատուկ ճանաչում Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի կողմից 2024 թվականին[66]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Opinion | Meet the Renegades of the Intellectual Dark Web - The New York Times
  3. Dori R. Douglas Murray: 'What I mind is the lie that a man can become a woman'
  4. https://www.trykkefrihed.dk/the-sappho-prize-2018.htm
  5. Несколько источников:
    • «Douglas Murray». Henry Jackson Society. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
    • «24/8/2016». BBC Newsnight. 2016 թ․ օգոստոսի 24. BBC. BBC Two. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին. «And from our Oxford studio, Douglas Murray, Associate Editor of The Spectator»
    • «Douglas Murray | The Free Press». The Free Press (անգլերեն). 2024 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
    • «Douglas Murray». The Sun (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
    • «Douglas Murray | The Times & The Sunday Times». The Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
    • «Bill Maher and Guests Talk Tough About the Decline of Western Civilization in 'Real Time' Debate». 2022 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 16-ին.
  6. «Trump Backs Conservative Author Who Confronted Joe Rogan to His Face». The Daily Beast (անգլերեն). 2025 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 12-ին.
  7. Чаусов, Александр (2025 թ․ հուլիսի 18). «50 дней Трампа: Как британский колумнист в американском СМИ "разоблачал" "коварного Путина"». Сенсаций.Нет (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 25-ին.
  8. 8,0 8,1 Ekman, Matthias (2015). «Online Islamophobia and the politics of fear: manufacturing the green scare». Ethnic and Racial Studies. 38 (11): 1986–2002. doi:10.1080/01419870.2015.1021264. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին. «Important Islamophobic intellectuals are, among others, Melanie Phillips, Niall Ferguson, Oriana Fallaci (d. 2006), Diana West, Christopher Hitchens (d. 2011), Paul Berman, Frank Gaffney, Nick Cohen, Ayaan Hirsi Ali and Douglas Murray (Kundnani 2012b, 2008; Carr 2006; Gardell 2010)»
  9. Gordon, Dave (2024 թ․ փետրվարի 28). «Fierce Zionism propels Douglas Murray's intellectual celebrity». National Post. Վերցված է 2025 թ․ հունվարի 5-ին.
  10. «Douglas Murray, Ben Shapiro tell thousands in Jerusalem: You are the 'tip of the spear in a civilizational battle'». JNS. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 5-ին.
  11. «How Douglas Murray Became The Most Persuasive Pro-Israel Voice On The Planet». Jewish Press. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 5-ին.
  12. Ahmari, Sohrab (2017 թ․ օգոստոսի 14). «Can Europe be Saved?». Commentary. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  13. Dori, Roni (2021 թ․ հուլիսի 29). «Douglas Murray: 'What I Mind Is the Lie That a Man Can Become a Woman'». Haaretz. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  14. Davies, William (2019 թ․ սեպտեմբերի 19). «The Madness of Crowds by Douglas Murray review – a rightwing diatribe». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  15. Allchorn, William (2019 թ․ հոկտեմբերի 20). «Beyond Islamophobia? The role of Englishness and English national identity within English Defence League discourse and politics». National Identities. 21 (5): 527–539. Bibcode:2019NatId..21..527A. doi:10.1080/14608944.2018.1531840. ISSN 1460-8944. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 16-ին.
  16. Несколько источников:
    • Bloomfield, Jon (2020). «Progressive Politics in a Changing World: Challenging the Fallacies of Blue Labour». The Political Quarterly. 91 (1): 89–97. doi:10.1111/1467-923X.12770. «In the post‐Enoch Powell era, the UK has evolved a broad, cross‐party consensus that maintains that British citizenship and identity is not defined ethnically. The white nationalist right like Roger Scruton and Douglas Murray reject that.»
  17. Pertwee, Ed (2020). «Donald Trump, the anti-Muslim far right and the new conservative revolution». Ethnic and Racial Studies. 43 (16): 211–230. doi:10.1080/01419870.2020.1749688. «Ye'Or's Eurabia: the Euro-Arab Axis (2005) is the canonical work of the genre (Bangstad 2013; Larsson 2012), but extemporizations on her basic theme can be found in the work of many conservative writers during the late 2000s and 2010s, such as Melanie Phillips, Mark Steyn, Bruce Bawer, Christopher Caldwell, Douglas Murray and, more recently, Alt-Right-linked figures such as Lauren Southern and Raheem Kassam. The conclusive differentiator between counter-jihadist and more mainstream conservative laments about Western decline is the former's decidedly conspiratorial framing...»
  18. Yörükoğlu, Ilgın (2020). «We Have Never Been Coherent: Integration, Sexual Tolerance, Security» (E-Book). Acts of Belonging in Modern Societies. Cham: Palgrave Macmillan. էջեր 27–51. doi:10.1007/978-3-030-45172-1_2. ISBN 978-3-030-45172-1. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին. «It is not only far-right political parties and 'alt-right' blogs that are fueling the fire of xenophobia. In our century, be it the Financial Times columnist Christopher Caldwell's Reflections on a Revolution in Europe (2009) that recapitulates the idea of a slow-moving Muslim barbarian invasion, along with the Muslim 'disorder, penury and crime', or the works by Douglas Murray and Thilo Sarrazin ..., a number of European and American best sellers have supplied the emotional force to the Eurabia conspiracy in particular and the alt-right in general.»
  19. Ramakrishna, Kumar (2020). «The White Supremacist Terrorist Threat to Asia». Counter Terrorist Trends and Analyses. 12 (4): 1–7. JSTOR 26918075. «This Great Replacement motif articulated by Murray, Camus and other prominent conservative intellectuals has been weaponised as a rallying cry for white supremacists around the world, including Robert Bowers, who killed 11 worshippers at a Pittsburgh synagogue in October 2018 and Tarrant, the Christchurch attacker, whose own manifesto posted online is called 'The Great Replacement'.»
  20. Stewart, Blake (2020). «The Rise of Far-Right Civilizationism». Critical Sociology. 46 (7–8): 1207–1220. doi:10.1177/0896920519894051. «Acclaim for Murray's thought has been widespread, and ranges from liberal French public intellectual Bernard Henri-Levy, who claimed him to be 'one of the most important public intellectuals today', to authoritarian anti-immigrant hardliners such as Hungary's Prime Minister Viktor Orbán, who went so far as to promote The Strange Death of Europe on his Facebook page in Spring 2018... Murray's book [The Madness of Crowds] remodels a much older theory of so-called 'cultural Marxism', which has long history in far-right thought.»
  21. 21,0 21,1 21,2 Law, Katie (2017 թ․ մայիսի 4). «Douglas Murray on immigration, Islam and identity». Evening Standard. London. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  22. 22,0 22,1 22,2 Holloway, Richard (2017 թ․ մայիսի 7). «Sunday Morning With...». BBC Radio Scotland. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  23. Beacom, Brian (2019 թ․ դեկտեմբերի 7). «Douglas Murray: 'Relations between men and women cannot be turned into criminal acts in waiting'». The Herald. Glasgow. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  24. 24,0 24,1 Murray, Douglas (2011 թ․ սեպտեմբերի 2). «Education Supplements: Chance of a lifetime». The Spectator. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  25. 25,0 25,1 Smith, Dinitia (2000 թ․ հուլիսի 18). «A Look at the Other Central Figure in the Famous Case of Oscar Wilde». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
  26. «Pass Notes: Douglas Murray; The lowdown on the precocious author of a new Bosie biography». The Guardian. London. 2000 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  27. Hitchens, Christopher (2006 թ․ օգոստոսի 30). «Christopher Hitchens: Young Brit defends American people, politics and policies». Washington Examiner. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  28. Cerna, Antonio Gonzalez (2001 թ․ հուլիսի 10). «13th Annual Lambda Literary Awards». Lambda Literary. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  29. 29,0 29,1 Freedman, Daniel (2006 թ․ օգոստոսի 17). «Mugged by Reality». The New York Sun. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
  30. Taheri, Amir (2006 թ․ հունվարի 20). «Neoconservatism: Why We Need It». Asharq Al-Awsat. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  31. «Report launch for Towards a Grand Strategy for an Uncertain World». Center for Strategic and International Studies. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
  32. «Orwell Prize 2012 Longlists Announced». The Orwell Prize. Institute of Advanced Studies. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  33. Fowler, Jack (2013 թ․ հունիսի 10). «Islamophilia». National Review. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  34. Liddle, Rod (2018 թ․ հունիսի 3). «The Strange Death of Europe». JBW. Jewish Book Week. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 16-ին.
  35. Samuel, Juliet (2017 թ․ մայիսի 6). «Yanis Varoufakis and Douglas Murray: why Europe is weary». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  36. Geron Pilon, Juliana (2017). «The Strange Death of Europe: Immigration, Identity, Islam / The End of Europe: Dictators, Demagogues, and the Coming Dark Age». Israel Journal of Foreign Affairs. 11 (2): 255–260. doi:10.1080/23739770.2017.1375282.
  37. Liddle, Rod (2017 թ․ մայիսի 7). «Books: The Strange Death of Europe by Douglas Murray». The Sunday Times. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  38. Hinsliff, Gaby (2017 թ․ մայիսի 6). «The Strange Death of Europe by Douglas Murray review – gentrified xenophobia». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 16-ին.
  39. 39,0 39,1 Mishra, Pankaj (2017 թ․ սեպտեմբերի 14). «How the New Immigration Is Shaking Old Europe to Its Core». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  40. Hussain, Murtaza (2018 թ․ դեկտեմբերի 25). «The Far Right is obsessed with a book about Muslims destroying Europe. Here's what it gets wrong». The Intercept. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  41. Almond, Ian (2017 թ․ օգոստոսի 11). «Misrecognising the problem: Douglas Murray's The Strange Death of Europe». Middle East Eye. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  42. Murray, Douglas (2019). The Madness of Crowds: Gender, Identity, Morality. London, UK: Bloomsbury Publishing PLC. ISBN 978-1-63557-998-7.
  43. 43,0 43,1 Shriver, Lionel. «The Madness of Crowds by Douglas Murray review – why identity politics has gone too far». The Times. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  44. Walliams, David; Ross, Tony; Osman, Richard; Rashford, Marcus &; Anka, Carl; Grisham, John; Harris, Robert; Hallett, Janice; Haig, Matt; Swan, Karen (2020 թ․ մարտի 20). «British Book Awards 2020: Books of the Year shortlists revealed». The Bookseller. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  45. Goodwin, Matthew (2019 թ․ սեպտեմբերի 22). «The Madness of Crowds by Douglas Murray review – identity politics attacked». The Sunday Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  46. Kearns, Madeleine (2018 թ․ սեպտեմբերի 6). «Douglas Murray Interview: 'The Madness of Crowds' Author on Gender, Race & Identity». National Review. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  47. Stanley, Tim (2019 թ․ սեպտեմբերի 27). «The Madness of Crowds by Douglas Murray, review: unleashing a liberal dose of outrage». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  48. Law, Katie (2019 թ․ սեպտեմբերի 19). «The Madness of Crowds by Douglas Murray». Evening Standard. London. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  49. Davies, William (2019). «The Madness of Crowds by Douglas Murray review – a rightwing diatribe». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  50. «Non-Fiction: Douglas Murray and Tina Brown ascend to the top». The Bookseller (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 18-ին.
  51. «Hardcover Nonfiction Books - Best Sellers - Books - May 15, 2022 - The New York Times». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 18-ին.
  52. «Douglas Murray and the War on Western Culture». The Wall Street Journal. 2022 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  53. Colvile, Robert (2022 թ․ ապրիլի 23). «The War on the West by Douglas Murray review — fighting back against the woke warriors». www.thetimes.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 18-ին.
  54. Ramesh, Randeep (2014 թ․ դեկտեմբերի 30). «Rightwing thinktank pulls funds for Commons groups after disclosure row». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 16-ին.
  55. «Douglas Murray | The Spectator columnists & writers». The Spectator. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
  56. «Author». HarperCollins Canada. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
  57. 57,0 57,1 «Interview with Douglas Murray». Interviews with Max Raskin (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
  58. 58,0 58,1 Elgot, Jessica (2016 թ․ մայիսի 19). «Boris Johnson wins 'most offensive Erdoğan poem' competition». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  59. «'Insult Turkey's Erdogan' contest set up by Spectator magazine». BBC News. 2016 թ․ ապրիլի 19. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  60. updated, The Week Staff last (2019 թ․ ապրիլի 11). «Sir Roger Scruton: No. 10 adviser sacked over race comments». theweek (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 18-ին.
  61. 61,0 61,1 Wilby, Peter (2019 թ․ մայիսի 2). «The Scruton Affair». New Statesman. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին.
  62. Murray, Douglas (2019 թ․ ապրիլի 25). «The Scruton tapes: an anatomy of a modern hit job». The Spectator World (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 18-ին.
  63. «Minister apologises to academic Sir Roger Scruton over sacking» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 18-ին.
  64. Scruton, Roger (2019 թ․ դեկտեմբերի 18). «Roger Scruton: My 2019». The Spectator (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 18-ին.
  65. «2024 Alexander Hamilton Award Dinner». Manhattan Institute (անգլերեն). 2024 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  66. «Israel honors British journalist Douglas Murray for support post Oct. 7». The Jerusalem Post (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 9. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bosie: A Biography of Lord Alfred Douglas. Sceptre. 2000. ISBN 978-0-340-79380-0.
  • Neoconservatism: Why We Need It. Social Affairs Unit. 2006. ISBN 978-1-59403-344-5.
  • Hate on the State: How British libraries encourage Islamic extremism. Co-authored with Brandon, James. Centre for Social Cohesion. 2007. ISBN 978-1-903386-62-0.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  • Victims of Intimidation: Freedom of Speech Within Europe's Muslim Communities. Co-authored with Verwey, Johan Pieter. Centre for Social Cohesion. 2008. ISBN 978-0-9560013-1-3.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  • Bloody Sunday: Truths, Lies and the Saville Inquiry. Dialogue. 2011. ISBN 978-1-84954-149-7.
  • Islamophilia: A Very Metropolitan Malady. emBooks. 2013. ISBN 978-1-62777-050-7.
  • The Strange Death of Europe: Immigration, Identity, Islam. Bloomsbury. 2017. ISBN 978-1-4729-4224-1.
  • The Madness of Crowds: Gender, Race and Identity. Bloomsbury. 2019. ISBN 978-1-4729-5995-9.
  • The War on the West: How to Prevail in the Age of Unreason. Harper Collins. 2022. ISBN 978-0-06-316202-0.
  • On Democracies and Death Cults: Israel and the Future of Civilization. Broadside Books. 2025. ISBN 978-0063437135.