Դորոթի Ուիր Յանգ
Դորոթի Ուիր Յանգ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1890 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | մայիսի 28, 1947 (56 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դիզայնի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | կենսագիր, նկարչուհի և գրող |
Հայր | Ջուլիան Օլդեն Վեյր |
Ամուսին | Mahonri Young?[1] |
Dorothy Weir Young Վիքիպահեստում |
Դորոթի Ուիր Յանգ (անգլ.՝ Dorothy Weir Young, հունիսի 18, 1890, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 28, 1947), ամերիկացի նկարչուհի։
Իմպրեսիոնիստ նկարիչ Ջուլիան Օլդեն Ուիրի դուստրը և քանդակագործ Մահոնի Յանգի կինը։ Նա իր մահից հետո հրատարակված Ջուլիան Օլդեն Ուիրի կյանքը և գրականությունը (անգլ.՝ The Life and Letters of J. Alden Weir) գրքի գլխավոր հեղինակն է։
Վաղ կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորոթի Ուիր Յանգը ծնվել է 1890 թվականի հունիսի 18-ին Նյու Յորքում՝ Ջուլիան Օլդենի և Աննա Բեյքեր Ուիրի ընտանիքում[2]։ Դորոթին նրանց երկրորդ դուստրն էր[3]։ Հայրը հայտնի իմպրեսիոնիստ նկարիչ էր[2]։ Փոքր հասակից նա իր ընտանիքի հետ այցելել է նկարիչ Ջեյմս Ուիստլերի արվեստանոց[4]։ Այնտեղ սովորել է, այնուհետև դարձել պրոֆեսիոնալ նկարիչ։ Արվեստն ուսումնասիրել է Բրուքլինի թանգարանի կին արվեստագետների և քանդակագործների ազգային ասոցիացիայում[2]։ Դորոթի Ուիրը մասնակցել է նաև «Brooklyn Daily Eagle» թերթի գլուխկոտրուկների լուծման մրցույթներին և բազմիցս հաղթող ճանաչվել[5][6]։
1911 թվականին սկսել է ուսումը Դիզայնի ազգային ակադեմիայում։ Նա տիրապետել է տարբեր նկարչական տեխնիկաների, այդ թվում՝ յուղաներկերով և ջրաներկով գեղանկարչության, ինչպես նաև փայտի վրա փորագրության։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ուիրը ֆինանսական օգնություն է ցուցաբերել Բելգիայի երեխաներին։ Նա ամերիկյան Կարմիր Խաչի կողմից ստացել է առաջին օգնության և վիրաբուժության հավաստագիր[7]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորոթիի հայրը մեծապես ազդել է նկարչուհի դառնալու նրա որոշման վրա։ Չնայած 1919 թվականին հայրը մահացել է, նա շարունակել է զբաղվել արվեստով։ Իր կյանքի ընթացքում Դորոթի Ուիր Յանգը ստեղծել է ավելի քան 400 արվեստի գործ[7]։ 1922 թվականին նա եղել է Վաշինգտոնում Դունկան Ֆիլիպսի անվան գեղարվեստի պատկերասրահի բացման կոմիտեի անդամ[8]։ Նրա որոշ աշխատանքներ ցուցադրվել են 1935 թվականին Կանանց ամերիկյան ասոցիացիայի ծաղկային գեղանկարչության ցուցահանդեսի ժամանակ[9]։ Նրա աշխատանքները նաև ցուցադրվել են Բրուքլինի թանգարանում, Դիզայնի ազգային ակադեմիայում, Փենսիլվանիա գեղարվեստի ակադեմիայում և Սթոքբրիջի արվեստի ասոցիացիայում[3]։ Նրա նկարների մեծ մասը նվիրված է բնության պատկերմանը[3]։
Դորոթի Յանգի աշխատանքների զգալի մասն այժմ ներկայացված է Բրիգամ Յանգի համալսարանի արվեստի թանգարանում[7]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայտի վրա փորագրությունների և յուղանկարչության համար Դորոթի Ուիր Յանգն իր կյանքի ընթացքում ստացել է բազմաթիվ պարգևներ[7]։ 1928 թվականին Կին նկարիչների և քանդակագործների ազգային ասոցիացիայի կողմից արժանացել է Ժաննա դ'Արկի բրոնզե մեդալի։
Ուիր Յանգը Շթոքինբրիջի արվեստի ասոցիացիայի նկարների և քանդակի ամենամյա ցուցահանդեսում դարձել է Քրաունշիլդի մրցանակի դափնեկիր[2]։ 1940 թվականին դարձել է Կին արվեստագետների ազգային ասոցիացիայի անդամ և ընդգրկված է Ով ով է ամերիկյան արվեստում կենսագրական տեղեկատուի մեջ (անգլ.՝ Who's Who in American Art)[3]:
Ուշ կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականի փետրվարին Դորոթի Ուիրն ամուսնացել է ամերիկացի քանդակագործ Մահոնրի Յանգի հետ։ Նրանք միասին շատ ժամանակ են անցկացրել Կոնեկտիկուտ նահանգի Բրենչվիլում[2], որտեղ 1932 թվականին կառուցել են արվեստանոց[7]։ Զույգը բազմիցս մեկնել է Յուտա, որտեղ ամուսինն աշխատել է «This is the Place» հուշարձանի վրա[10]։ Տարիքի հետ Դորոթիի առողջությունն սկսել է վատթարանալ[2]։ Մահացել է քաղցկեղից[2] 1947 թվականի մայիսի 28-ին Նյու Յորքում[10]։
Իր կյանքի մեծ մասի ընթացքում Դորոթի Ուիրն աշխատել է հոր կենսագրության՝ Ջուլիան Օլդեն Ուիրի կյանքը և գրականությունը (անգլ.՝ The Life and Letters of J. Alden Weir) գրքի վրա։ Գիրքը հրատարակվել է իր մահից հետո՝ 1960 թվականին[2]։ Նա նաև ջանասիրաբար աշխատել է հոր ագարակի պահպանման ուղղությամբ[7], որը 1990 թվականին ճանաչվել է ԱՄՆ պատմական հուշարձան։ Այն ընդգրկում է ավելի քան 60 ակր (24 հեկտար) տարածք և ներառում է Ուիրի տունը, լճակը և Ուիր արվեստանոցը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.nps.gov/wefa/learn/historyculture/dorothyweiryoung.htm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Dennis Rowley, Loretta Trentman, and Janiece Pompa Dorothy Weir Young papers. — Provo, UT, 2013. — (L. Tom Perry Special Collections).
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Artwork by Dorothy Weir Young on display at Weir Farm». The Hour. 2008 թ․ մարտի 20. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ Wardle, Marian The Weir Family, 1820–1920: Expanding the Traditions of American Art. — University Press of New England, 2011. — С. 134. — ISBN 9781611680218
- ↑ «Lucky Puzzle Winner». The Brooklyn Daily Eagle. 1911 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Lucky Puzzle Solvers». The Brooklyn Daily Eagle. 1910 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Dorothy Weir Young». Weir Farm. National Park Service. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Doors of Unique Gallery Thrown Wide to Visitors». The Washington Herald. 1922 թ․ փետրվարի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Handiwork of the Junior League at the Museum: Other Items». The Brooklyn Daily Eagle. 1935 թ․ ապրիլի 14. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ 10,0 10,1 «Mrs. Mahonri M. Young Dies in New York Hospital». The Salt Lake Tribune. 1947 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Weir Farm National Historic Site». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dorothy Weir Young papers, MSS 1291 at L. Թոմ Փերիի հատուկ հավաքածուները
- Դորոթի Ուիրի նկարները (1890-1919)
- Դորոթի Ուիրի ստեղծագործությունները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Ուիր Յանգ» հոդվածին։ |
|