Դորոթի Արզներ
Դորոթի Արզներ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունվարի 3, 1897[1] կամ հունվարի 3, 1900[2][2] |
Ծննդավայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][2] |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 1, 1979[2][2] |
Վախճանի վայր՝ | Լա Կինտա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, մոնտաժող, սցենարիստ, թատերական պրոդյուսեր, ռադիո պրոդյուսեր, advertising person և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0002188 |
Դորոթի Էմմա Արզներ (անգլ.՝ Dorothy Emma Arzner, հունվարի 3, 1897[1] կամ հունվարի 3, 1900[2][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][2] - հոկտեմբերի 1, 1979[2][2], Լա Կինտա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր։ Նրա ռեժիսորական կարիերան գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերում ընդգրկում է 1921-ական թվականների վերջից 1940-ական թվականների սկզբի շրջանը։ Այս ամբողջ ընթացքում եղել է միակ կինը, որն աշխատել է այս ոլորտում։
Վաղ կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորոթի Արզները ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, մեծացել Լոս Անջելեսում, որտեղ նրա հայրն ունեցել է ռեստորան, ուր այցելել են բազմաթիվ հոլիվուդյան նշանավոր մարդիկ։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան՝ բժիշկ դառնալու մտադրությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, սահմանագծում բուժքույր աշխատելու համար թողել է ուսումը։ Պատերազմի ավարտից հետո, Դորոթին որոշել է չշարունակել ուսումը, և, կինոստուդիա կատարած այցից հետո որոշել է սկսել ռեժիսորի կարիերա։
Տնօրեն Դեմիլ Վիլյամի հետ կապի միջոցով աշխատանք է ստացել Paramount Pictures կինոընկերությունում։ Սկսել է իր աշխատանքը սղագրուհի աշխատելով։ Հետագայում դաձել է սցենարիստ, դրանից հետո զբաղեցրել է մոնտաժորի պաշտոնը և կես տարվա ընթացքում արագ յուրացրել է աշխատանքը։ Նրա առաջին աշխատանքը, որպես ռեժիսոր և մոնտաժող, դարձել է հայտնի դասական «Արյուն և ավազ» ֆիլմը, որի գլխավոր դերում Ռուդոլֆ Վալենտինոն է։ Շուտով Դորոթին պարգևատրվել է իր որակյալ աշխատանքի համար։ Պրոդյուսեր Ջեյմս Քրուզը ռեժիսորի տաղանդով տպավորված, Դորոթիին առաջարկել է իր մի քանի ֆիլմերում աշխատել որպես սցենարիստ և ռեժիսոր։ Արզները «Paramount»-ի համար ավելի քան 50 ֆիլմերի վրա կատարած աշխատանքի շնորհիվ մեծ հաջողության է հասել։ 1927 թվականին թողարկվել է «Մոդա կանանց համար» ֆիլմը, որը մեծ շահույթ է բերել ստուդիային։
«Paramount»-ում Արզները նկարահանել է իր առաջին ձայնային ֆիլմը՝ «Բուռն երեկույթը», որի գլխավոր դերը կատարել է Կլարա Բոուն։ Որպեսզի Բոուն կարողանա ազատ տեղաշարժվել նկարահանման հրապարակում, Արզները բարձրախոս է դրել գավազանի վրա, ստեղծելով առաջին բարձրախոսային բումը։ «Բուռն երեկույթը» հաջողություն է ունեցել քննադատների շրջանում և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը 1929 թվականի ամենաշահութաբեր ֆիլմերի շարքում։ Ֆիլմը, որի գործողությունը ծավալվում է օրիորդաց քոլեջում, բովանդակել է լեսբիական դրդապատճառներ՝ այս ենթատեքստը հաճախ է օգտագործվել Արզների աշխատանքներում։ Հաջորդ երեք տարիների նրա ֆիլմերը ակնհայտորեն չեն համապատասխանում Հեյսի օրենսգրքի սկզբունքներին։
1932 թվականին Արզները թողել է «Paramount»-ը, որպեսզի սկսի մի քանի ստուդիաների համար աշխատել որպես անկախ պրոդյուսեր։ Այս ժամանակահատվածում նկարահանված ֆիլմերը նրա ամենահայտնի նկարներից են։ Դրանք կարիերայի մեկնարկ են դարձել բազմաթիվ դերասանուհիների, այդ թվում՝ Քեթրին Հեփբըրնի, Ռոզալինդ Ռասելի, Սիլվիա Սիդնիի և Բոլ Լյուսիլի համար։ 1936 թվականին Արզները դարձել է առաջին կինը, որը միացել է Ամերիկայի ռեժիսորների նորաստեղծ գիլդիային։
Անհայտ պատճառով (հնարավոր է՝ հիվանդությունից հետո կազդուրվելու ցանկության պատճառով) Արզները 1943 թվականին դադարել է ֆիլմեր նկարահանել։ Նրա ընկերուհին՝ Ջոան Քրոուֆորդը, որը եղել է Pepsi-ի նախկին դեմքը, Արզներին խնդրել է մոնտաժել մի քանի գովազդային հոլովակներ։ Եվ հետագա տարիներին Դորոթին շարունակել է աշխատել հեռուստատեսությունում՝ որպես գովազդային հոլովակների և բանակային ուսումնական ֆիլմերի ռեժիսոր։ Նաև պիեսներ է բեմադրել, իսկ 60-70-ական թվականներին որպես պրոֆեսոր է աշխատել UCLA կինոդպրոցում, որտեղ սցենարային և ռեժիսորական արհեստ է սովորեցրել մինչև 1979 թվականը՝ իր մահը։
Անձնական կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արզները ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել մի քանի դերասանուհիների հետ։ Բայց իր կյանքի մեծ մասը՝ սկսած 1930 թվականից մինչև իր մահը ապրել է պարուհի և խորիոգրաֆ Մերիոն Մորգանի հետ։
Արզները մահացել է 82 տարեկան հասակում Լա Քուինտայում, Կալիֆորնիա, նրա մարմինը դիակիզել են, իսկ մոխիրը ոչնչացրել։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոարդյունաբերության մեջ ունեցած նվաճումների համար Արզները պարգևատրվել է 1500 համարանիշով «Աստղ»-ի` Հոլիվուդյան փառքի ծառուղիում, որը գտնվում է Վայն փողոցում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծ-դրամատուրգ Ռիչարդ Վոգան Մյուրեյը 2000 թվականին գրել է պատմվածք-ներկայացում Տեսախցիկ, կին ( Camera, Woman), որը նկարագրում է Արզների կարիերայի վերջին օրը։ Այս պատմության մեջ Արզները և Օբերոնը նկարագրվել են որպես սիրահարներ, իսկ Արզները նկարագրվել է նաև որպես «բնորոշ» ռեժիսոր, որը ցանկանում է, որ իր սիրեկանը դառնա առաջատար դերասանուհի։ Ներկայացումը բաղկացած է եղել չորս գործողությունից, իսկ էպիլոգը՝ հարցազրույցի տեսքով, որը պարունակում է Արզների հայտնի հայտարարությունները։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | |||
---|---|---|---|
Տարեթիվ | Հայերեն անվանումը | Բնօրինակը | Ծանոթագրություններ |
1922 | Արյուն և ավազ | Blood and Sand | Նկարահանվել են լրացուցիչ նյութեր, որոնք ներկայացված չեն թիթրերում |
1927 | Նորաձևությունը կանանց համար է | Fashions for Women | |
Տաս ժամանակակից պատվիրաններ | Ten Modern Commandments | ||
Ստացեք ձեր ամուսնուն | Get Your Man | ||
1928 | Մանհեթեն կոկտեյլ | Manhattan Cocktail | Կորած է, բացառությամբ Սլավկո Վորկապիչի մոնտաժը, որը թողարկվել է 2005 թվականին ՝ որպես «Անտեսանելի կինո» |
1929 | Բուռն երեկույթ | The Wild Party | |
1930 | Դիմահարդարումը լվանալով | Behind the Make-Up | Թիթրերում նշված չէ |
Սառան և ոևդին | Sarah and Son | ||
Զինվորական շքերթ | Paramount on Parade | Համահեղինակ | |
Ինչ որ մեկի կինը | Anybody’s Woman | ||
1931 | Սեր և պատիվ | Honor Among Lovers | |
Աշխատող աղջիկներ | Working Girls | ||
1932 | Ուրախ ենք գլորվում դժոխք | Merrily We Go to Hell | |
1933 | Քրիստոֆեր Ստրոնգ | Christopher Strong | |
1934 | Նանա | Nana | |
1936 | Քրեյգի կինը | Craig’s Wife | |
1937 | Միսիս Չեյնիի վերջը | The Last of Mrs. Cheyney | Թիթրերում նշված չէ |
Հրս կարմիր հագուստով էր | The Bride Wore Red | ||
1940 | Պարիր, աղջիկ, պարիր | Dance, Girl, Dance | |
1943 | Սկզբում գալիս է տղամարդկությունը | First Comes Courage |

Մոնտաժոր | |||
---|---|---|---|
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Ծանոթագրություն |
1919 | Չափից ավելի է Ջոնսոն | Too Much Johnson | |
1920 | Վեց լավագույն մառան | The Six Best Cellars | |
1922 | Արյուն և ավազ | Blood and Sand | |
1923 | Փակ ֆուրգոն | The Covered Wagon | |
Ռագգլզը Ռեդ-Գեփից | Ruggles of Red Gap | ||
1924 | Ֆիլմերի Մերթոն | Merton of the Movies | |
Ինեզը Հոլիվուդից | Inez from Hollywood | ||
1926 | Հին զրահակիրներ | Old Ironsides |
Սցենարիստ | |||
---|---|---|---|
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Ծանոթագրություններ |
1924 | Ինեզը Հոլիվուդից | Inez from Hollywood | |
Սահմանի ցեղատեսակը | Breed of the Border | ||
1925 | Կարմիր Կիմոնա | The Red Kimona | Ադապտացիա |
Երբ տղամարդիկ սիրախաղում են | When Husbands Flirt | Սյուժե | |
1926 | Հին զրահակիրներ | Old Ironsides | Թիթրերում նշված չէ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Արզներ» հոդվածին։ |
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 1 մահեր
- 1979 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Լեսբուհի արվեստագետներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- ԼԳԲՏ անձինք
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ