Դորոթիա Քլամփքի
Դորոթիա Քլամփքի ֆրանսերեն՝ Dorothea Klumpke | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 9, 1861[1] Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
| Մահացել է | հոկտեմբերի 5, 1942[2][1] (81 տարեկան) Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
| Գերեզման | San Francisco Columbarium[3] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ |
| Հաստատություն(ներ) | Փարիզյան աստղադիտարան[2] |
| Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
| Անդամակցություն | Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն, British Astronomical Association? և Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերություն |
| Ալմա մատեր | Փարիզի գիտությունների ֆակուլտետ[4] |
| Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր[5] (1893) |
| Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն և անգլերեն[6] |
| Գիտական ղեկավար | Félix Tisserand?[7] |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Isaac Roberts?[2] |
| Հայր | John Gerard Klumpke?[2] |
| Մայր | Dorothea Mathilda Tolle?[2] |
| Ստորագրություն | |
Դորոթիա Քլամփքի Ռոբերթս (անգլ.՝ Dorothea Klumpke Roberts, օգոստոսի 9, 1861[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 5, 1942[2][1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի աստղագետ։ 1893 թվականին դարձել է առաջին կինը, որ ստացել է դոկտորի գիտական աստիճան Սորբոնի համալսարանում։ Եղել է Փարիզի աստղադիտարանի չափումների բյուրոյի տնօրենը։ Արժանացել է նաև Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կոչմանը[9][10][11][12][13][14]։
Կենսագրություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորոթիա Քլամփքին ծնվել է 1861 թվականի օգոստոսի 9-ին Սան Ֆրանցիսկոյում՝ Դորոթիա Մաթիլդայի և Ջոն Ջորարդ Կլամփքիի(1825-1917) ընտանիքում։ Նրա հայրը գերմանացի ներգաղթյալ էր, ով 1850 թվականին՝ Ոսկու տենդի ժամանակ, եկել էր Կալիֆոռնիա և ավելի ուշ դարձել հաջողակ անշարժ գույքի գործակալ Սան Ֆրանցիսկոյում։ Նրա ծնողներն ամուսնացել են 1855 թվականին՝ ունենալով հինգ դուստր ու երկու որդի[15]։ Քլամփքի քույրերն էին՝ Աննա Էլիզաբեթը՝ նկարչուհի և ֆրանսիացի անիմալիստ Ռոզա Բոնյորի ուղեկիցը, Ջուլիան՝ ջութակահար և կոմպոզիտոր, Մաթիլդան՝ տաղանդաշատ դաշնակահար և Անտուան Ֆրանսուա Մարմոնտելի աշակերտը, և նյարդաբան Օգյուստան, ով իր բժիշկ ամուսնու՝ Ժոզեֆ Ժյուլ Դեժերինի հետ հիմնադրել էր կլինիկա և բազմաթիվ գիտական հոդվածներ գրել։ Քլամփքի ամուսինները բաժանվեցին, երբ Դորոթիան դեռ պատանի էր։ Այդ ժամանակ մայրը նրան ու քույր-եղբայրներին տարավ Եվրոպա՝ ապրելու և սովորելու[16]։
1877 թվականին Դորոթիան տեղափոխվել է Փարիզ, մինչդեռ նրա չորս քույրերը դպրոց էին հաճախում Գերմանիայիում և Շվեյցարիայում։ Նա սովորել է Փարիզի համալսարանում։ Սկզբում ուսումնասիրել է երաժշտություն, սակայն հետագայում անցում կատարել աստղագիտության։ Բակալավրի աստիճան է ստացել 1886 թվականին, իսկ դոկտորի աստիճան՝ 1893 թվականին՝ Սատուրնի օղակներին նվիրված իր ատենախոսությամբ[15]։ 1887 թվականին նա սկսել է աշխատել Փարիզի աստղադիտարանում՝ Գիյոմ Բիգուրդանի և Լիպոտ Շուլհոֆի, իսկ ավելի ուշ՝ աստղալուսանկարիչներ Փոլ և Փրոսփեր Անրի եղբայրների հետ։ Նրա աշխատանքը ներառում էր աստղերի դիրքերի չափումը, աստղալուսանկարների մշակումը, ինչպես նաև աստղային սպեկտրների ու երկնաքարերի ուսումնասիրությունը[10]։
1893 թվականի դեկտեմբերի 14-ին նա Սորբոնում ակադեմիկոսների մեծ լսարանի առջև ընթերցել է իր դոկտորական ատենախոսությունը՝ «Սատուրնի օղակների ուսումնասիրությունը», և արժանացել գիտությունների դոկտորի աստիճանի՝ դառնալով առաջին կինը, ով հասել է դրան[9]։ Նրա հիմնական առարկաներն էին մաթեմատիկան և մաթեմատիկական աստղագիտությունը։ Քննական հանձնաժողովը, որի կազմում էին Ժան Գաստոն Դարբուն, Ֆելիքս Տիսերանը և Մարի Անրի Անդուայեն, միահամուռ կերպով գովասանքի է արժանացրել աշխատանքը։
Համեմատության համար նշենք, որ Հարվարդի համալսարանը աստղագիտության ոլորտում դոկտորի իր առաջին աստիճանը շնորհել է Սեսիլիա Փեյն-Գապոշկինին միայն 1925 թվականին։

Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1886 թվականին սըր Դևիդ Գիլը առաջարկել է ստեղծել երկնքի ատլաս։ Գաղափարը մեծ խանդավառություն է առաջացրել ու աջակցության արժանացել հատկապես Փարիզի աստղադիտարանի տնօրեն, ծովակալ Ամեդեյ Մուշեի կողմից, ով առաջարկեց միջազգային հանդիպում անցկացնել Փարիզում։ Սա հանգեցրել է «Երկնքի քարտեզ» նախագծին, ըստ որի նախատեսվում էր լուսանկարել ամբողջ երկինքը և ցույց տալ աստղերը ընդհուպ մինչև 14-րդ աստղային մեծություն։ Փարիզի աստղադիտարանը՝ որպես սեփական ներդրում, պետք է լուսանկարեր երկնքի զգալի մասը։ Նախատեսվում էր նաև կազմել մինչև 11-րդ աստղային մեծության բոլոր աստղերը ընդգրկող կատալոգ։
Քլամփքին 1887-ին նշանակվել է Փարիզի աստղադիտարանի Չափումների բյուրոյի տնօրեն՝ այս նախագծի վրա աշխատելու նպատակով։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է տասը տարի[13]՝ ղեկավարելով մի շարք այլ կին գիտնականների[17]։
1896 թվականին նա նորվեգական «Norse King» նավով մեկնել է Նորվեգիա՝ դիտելու 1896 թվականի օգոստոսի 9-ի արևի խավարումը։ Այնտեղ նա ծանոթացել է 67-ամյա ուելսցի դոկտոր Իսահակ Ռոբերթսի հետ։ Նա ձեռնարկատեր և աստղագետ էր, ով դարձել էր աստղալուսանկարչության ռահվիրա[18]։ Իսահակ Ռոբերթսը նույնպես մասնակցել էր Փարիզում կայացած «Երկնքի քարտեզ»-ի կոնգրեսին։
1899 թվականին աստղագետները կանխատեսել էին մեծ ասուպային անձրև (աստղաթափ), որն այժմ հայտնի է որպես «Լեոնիդներ» կամ «Առյուծային ասուպային հոսք»: Ֆրանսիացիներն ընտրել էին Քլամփքիին, որպեսզի նա օդապարիկով բարձրանար և դիտեր աստղաթափը։ Սակայն սպասվող Լեոնիդները չեն հայտնվել, որովհետև Յուպիտերի ձգողականության ազդեցությունը զգալիորեն հեռացրել էր գիսաստղի բեկորների հոսքը Երկրի ուղեծրից: Ակնկալվող տպավորիչ ասուպային անձրևի փոխարեն տեսանելի են եղել ընդամենը մի քանի ցրված ընկնող աստղեր[17]:

1901 թվականին Դորոթիա Քլամփքին և Իսահակ Ռոբերթսը ամուսնացել և տեղափոխվել են Իսահակի Սթարֆիլդի տուն՝ Քրոուբորոյում (Սասեքս, Անգլիա): Դորոթիան թողել է աշխատանքը Փարիզի աստղադիտարանում՝ ամուսնու կողքին լինելու համար։ Նա օգնել է ամուսնուն լուսանկարել Հերշելի բոլոր 52 «միգամածության շրջանները»: Նրանց ամուսնությունը տևել է մինչև Իսահակի մահը՝ 1904 թվականը։ Դորոթիան ժառանգել է նրա ողջ աստղագիտական գույքն ու մեծ կարողությունը[18] Նա իր ամուսնու համար պատվիրել է տապանաքար, որի վրա պատկերված էին ամուսնու աստղագիտական աշխատանքները:
Ամուսնու մահից հետո Դորոթիան մնացել է Սասեքսի տանը և ավարտին հասցրել «52 շրջանների» լուսանկարահանումը, որից հետո մեկնել է մոր և քրոջ՝ Աննա Էլիզաբեթի մոտ՝ «Շատո Ռոզա Բոնյոր»՝ իր հետ տանելով լուսանկարչական ապակե թիթեղների (պլաստինաների) ամբողջ հավաքածուն: Նա վերադարձել է Փարիզի աստղադիտարան և 25 տարի անցկացրել լուսանկարչական թիթեղներն ու ամուսնու նշումները մշակելով։ Նա պարբերաբար հոդվածներ է հրապարակել արդյունքների վերաբերյալ: 1929 թվականին նա հրապարակել է հետազոտության ամբողջական կատալոգը՝ «Իսահակ Ռոբերտսի 52 շրջանների ատլասը․ Ուղեցույց Ուիլյամ Հերշելի միգամածության դաշտերի համար»[19]:
Ի հիշատակ իր հանգուցյալ ամուսնու՝ Դորոթիան մեծ նվիրատվություն է կատարել Ֆրանսիայի աստղագիտական ընկերությանը։ Շնորհիվ այս ներդրման՝ ընկերությունը սկսել է շնորհել Քլամփքի-Ռոբերթսի մրցանակը ՝ խրախուսելու Ուիլյամ Հերշելի լայն ու ցրված միգամածություններին, Էդվարդ Էմերսոն Բարնարդի մութ օբյեկտներին կամ Յոհան Գեորգ Հագենի տիեզերական ամպերին նվիրված ուսումնասիրությունները: Այս երկամյա մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1931 թվականին և շարունակում է տրվել մինչ օրս[20][21]։
1934 թվականին՝ Պատվո լեգեոնի շքանշանով պարգևատրվելուց կարճ ժամանակ անց, նա և քույրը՝ Աննա Էլիզաբեթը, տեղափոխվել են Սան Ֆրանցիսկո, որտեղ նա անցկացրել է իր կյանքի մնացած մասը: Նա ֆինանսական մեծ նվիրատվություններ է կատարել Փարիզի աստղադիտարանին, Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերությանը և Կալիֆոռնիայի համալսարանին՝ ապագա շնորհաշատ աստղագետներին դրամաշնորհներ տրամադրելու համար:
Դորոթիա Քլամփքի Ռոբերթսը մահացել է 1942 թվականի հոկտեմբերի 5-ին՝ մի քանի տարի վատառողջ լինելուց հետո[9][10][11]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականին Դորոթիա Քլամփքի Ռոբերթսը դարձել է Ֆրանսիայի աստղագիտական ընկերության «Prix des Dames» (Կանանց մրցանակ) մրցանակի առաջին դափնեկիրը, իսկ 1893 թվականին Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի կողմից ստացել է Ակադեմիական սպայի կոչում[9]։ Մինչ այդ այս պատվավոր մրցանակները երբեք չէին շնորհվել որևէ կնոջ:
1932 թվականին Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի կողմից նրան շնորհվել է Էլեն-Պոլ Հելբրոնների մրցանակը (անվանված՝ ի պատիվ Պոլ Էլբրոնների և նրա կնոջ)՝ 1929 թվականին հրապարակած իր «Իսահակ Ռոբերտսի 52 շրջանների ատլասը․ Ուղեցույց Ուիլյամ Հերշելի միգամածության դաշտերի համար» աշխատության համար[9]։
1934 թվականի փետրվարի 22-ին նրան շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ պատվավոր կոչումը, իսկ Խաչը նրան հանձնել է անձամբ Ֆրանսիայի նախագահը:
339 Դորոթիա և 1040 Քլամփքի աստերոիդները[22],ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերության Քլամփքի-Ռոբերթսի մրցանակը անվանակոչվել են նրա պատվին։
2026 թվականին Դորոթիա Քլամփքին և նրա քույրը՝ Աուգուստան, ընդգրկվել են STEM (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի պատմական 72 կանանց ցանկում, որոնց անուններն առաջարկվել էր ավելացնել Էյֆելյան աշտարակի 72 տղամարդկանց անունների կողքին: Այս նախագիծն առաջարկել էր Բեռնար Ռիգո անունով մի ուսանող և զբոսավար[23], իսկ այդ մասին հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ «Femmes et Sciences» կազմակերպությունից Իզաբել Վոգլենի գլխավորած հանձնաժողովի և Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերությունը ներկայացնող Ժան-Ֆրանսուա Մարտենսի հանձնարարականներից հետո[24][25][26][27]։
Տեսակետեր Մարսի վերաբերյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլամփքին թերթին է հայտնել Մարսից ստացված առեղծվածային ազդանշանի մասին.
Հիմնական աշխատություններ և ատլասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bureau of Measurements of the Paris Observatory[28]
- Contribution à l'étude des anneaux de Saturne[29]
- Les catalogues stellaires[30]
- Eléments définitifs de la comète 1885 III[31]
- Notes du voyage relatif à l'éclipse totale de soleil (9 août 1896)[32]
- La femme dans l´astronomie[33]
- Adieux de Mlle Klumpke: membre du consel de la Société astronomique de France[34]
- Nouvelles mesures de la distance de la Terre au Soleil[35]
- La Nébuleuse spirale Messier 51 Canum Venaticorum[36]
- The H.V. 16 Andromedæ and the stars and nebulous knots in its vicinity[37]
- Notes on the nebula H.I.159 Cassiopeiæ[38]
- On suspected faint nebulosities in the outer regions of M. 57 Lyrae[39]
- The nebula H.IV. 69 Tauri, N.G.C. 1514, and the fainter nebulæ, N.G.C. 821–2655–2782–2787–2830–2859–2880[40]
- The region of H I 79 Ursae majoris[41]
- The Nebula H.V. 25 CETI[42]
- The nebula H II. 78 Leonis[43]
- Woman's work in Astronomy[44]
- Observations d'étoiles variables à longues périodes[45]
- Isaac Robert's Atlas of 52 regions, a guide to Herschel's fields[46]
- Sir William Herschel's 52 extensive diffused nebulosities[47]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 2. — P. 1106. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ various authors Dictionary of National Biography / L. Stephen, S. Lee — London: 1885.
- ↑ https://patrimoine.sorbonne-universite.fr/fonds/item/3238-contribution-a-l-etude-des-anneaux-de-saturne
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.cieletespace.fr/article/dorothea-klumpke-pionniere-de-l-astronomie-au-feminin
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k235202v/f3
- 1 2 3 4 5 Bracher, Katherine (2007). «Klumpke Roberts, Dorothea». In Hockey, Thomas; Trimble, Virginia; Williams, Thomas R. (eds.). Biographical Encyclopedia of Astronomers. New York: Springer Publishing. ISBN 978-0-387-31022-0. Արխիվացված է օրիգինալից 2014-10-28-ին. Վերցված է 2026-07-22-ին.
- 1 2 3 Reynolds, John Henry (1944). «Dorothea Klumpke Roberts». Monthly Notices of the Royal Astronomical Society. 104 (2): 92–93. Bibcode:1944MNRAS.104Q..92.. doi:10.1093/mnras/104.2.92b.
- 1 2 Aitken, Robert G. (1942). «Dorothea Klumpke Roberts-An Appreciation». Publications of the Astronomical Society of the Pacific. 54 (321): 217–222. Bibcode:1942PASP...54..217A. doi:10.1086/125452.
- ↑ Bracher, Katherine (1981). «Dorothea Klumpke Roberts: A Forgotten Astronomer». Mercury. 10: 139–140. Bibcode:1981Mercu..10..139B.
- 1 2 Weitzenhoffer, Kenneth (1986 թ․ օգոստոս). «The Triumph of Dorothea Klumpke». Sky and Telescope. 72: 109–110. Bibcode:1986S&T....72..109W.
- ↑ Moylan, Nora (1937). «Berkeley Meeting of the Astronomical Society of the Pacific, February 20, 1937». Publications of the Astronomical Society of the Pacific. 49 (288): 106–117. Bibcode:1937PASP...49..106M. doi:10.1086/124778. See pages 115–117.
- 1 2 «Dorothea Klumpke Roberts». The Linda Hall Library (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-10-08-ին.
- ↑ Kaufholz-Soldat, Eva (2023). «"All manner of gymnastic evolutions" for science: Dorothea Klumpke (1861–1942) and a life in astronomical research». Endeavour (անգլերեն). 47 (4) 100888. doi:10.1016/j.endeavour.2023.100888.
- 1 2 Creese, Mary R. S. (2004). Ladies in the Laboratory: West European Women in Science, 1800-1900, A Survey of Their Contributions to Research. The Scarecrow Press, inc. էջեր 80.
- 1 2 Proceedings of the Royal Society of London (անգլերեն). Vol. 75 (1904-1905). 1905 թ․ հունիս.
- ↑ Klumpke, D.; Wolf, M. (1929). «Isaac Roberts'Atlas of 52 regions: a guide to William Herschel's fields of nebulosity. Supplement to the edition commemorating Isaac Roberts'centenary (1829-1904) / by Mrs. Isaac Roberts,... [Prefatorial letter by Max Wolf]». SUDOC. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին.(չաշխատող հղում) Alt URL
- ↑ S. A. F. (1979). «Prix et Médailles décernés par la Société depuis sa fondation». L'Astronomie. 93: 543–545.
- ↑ Flammarion, G. Camille (1933). «Les Progrès de la Société Astronomique de France». L'Astronomie (ֆրանսերեն). 47: 314–321. Bibcode:1933LAstr..47..314F.
- ↑ Schmadel, Lutz D. (2007). «(1040) Klumpkea». Dictionary of Minor Planet Names - (1040) Klumpkea. Springer Berlin Heidelberg. էջ 89. doi:10.1007/978-3-540-29925-7_1041. ISBN 978-3-540-00238-3.
- ↑ «The Hypatia project: engraving the names of 72 women scientists on the Eiffel Tower». Sorbonne Université (անգլերեն). Վերցված է 2026-06-15-ին.
- ↑ «Eiffel Tower: a list of 72 women scientists will soon be inscribed on the Parisian monument», www.sortiraparis.com (անգլերեն), Վերցված է 2026-02-02-ին
- ↑ «Les noms des 72 femmes pour la Tour Eiffel ont été révélés.», Femmes & Sciences (ֆրանսերեն), Վերցված է 2026-02-22-ին
- ↑ 72 femmes de sciences pour la tour Eiffel Femmes & Sciences (in French). Retrieved 2026-02-22
- ↑ Eiffel Tower to honor 72 women scientists for posterity (անգլերեն), 2026-01-26, Վերցված է 2026-02-03-ին
- ↑ Klumpke, D. (1893). «Bureau of Measurements of the Paris Observatory». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1893). «Contribution à l'étude des anneaux de Saturne». Gallica BnF. Արխիվացված օրիգինալից 2026-07-22. Վերցված է 2026 թ․ հունիսի 28-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Klumpke, D. (1895). «Les catalogues stellaires». Sudoc. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին.(չաշխատող հղում) Alt URL
- ↑ Klumpke, D. (1896). «Eléments définitifs de la comète 1885 III». Sudoc. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1897). «Notes du voyage relatif à l'éclipse totale de soleil (9 août 1896)». Sudoc. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին.(չաշխատող հղում) Alt URL
- ↑ Klumpke, D. (1899). «La femme dans l´astronomie». Sudoc. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին.(չաշխատող հղում) Alt URL
- ↑ Klumpke, D. (1901). «Adieux de Mlle Klumpke: membre du consel de la Société astronomique de France». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Hinks, A. R.; Klumpke, D. (1909). «Nouvelles mesures de la distance de la Terre au Soleil». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1910). «La Nébuleuse spirale Messier 51 Canum Venaticorum». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1912). «The H.V. 16 Andromedæ and the stars and nebulous knots in its vicinity». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1913). «Notes on the nebula H.I.159 Cassiopeiæ». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1913). «On suspected faint nebulosities in the outer regions of M. 57 Lyrae». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1914). «The nebula H.IV. 69 Tauri, N.G.C. 1514, and the fainter nebulæ, N.G.C. 821–2655–2782–2787–2830–2859–2880». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1914). «The region of H I 79 Ursae majoris». Sudoc. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին.(չաշխատող հղում) Alt URL
- ↑ Klumpke, D. (1914). «The Nebula H.V. 25 CETI». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1916). «The nebula H II. 78 Leonis». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1919 թ․ օգոստոսի 1). «Woman's work in Astronomy». Internet Archive. Վերցված է 2026 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Klumpke, D. (1926). «Observations d'étoiles variables à longues périodes». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1928). «Isaac Robert's Atlas of 52 regions, a guide to Herschel's fields». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
- ↑ Klumpke, D. (1934). «Sir William Herschel's 52 extensive diffused nebulosities». Sudoc. Արխիվացված օրիգինալից 2026-01-07-ին. Վերցված է 2026 թ․ հուլիսի 1-ին. Alt URL
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- J. H. Reynolds: Obituary Notice: Dorothea Klumpke Roberts. Monthly Notices of the Royal Astronomical Society, Vol. 104 (1944), p. 92.
- R. G. Aitken: Dorothea Klumpke Roberts - An Appreciation. Publications of the Astronomical Society of the Pacific, Vol. 54 (1942), No. 321, p. 217.
- Dorothea Klumpke's virtual exhibition on Paris Observatory digital library [in French]
- E. Kaufholz-Soldat: "“All manner of gymnastic evolutions” for science: Dorothea Klumpke (1861–1942) and a life in astronomical research." Endeavour 47.4 (2023): 100888.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթիա Քլամփքի» հոդվածին։
| ||||||||||||||||