Jump to content

Դորոթեա Հոխլայթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորոթեա Հոխլայթներ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումլեռնադահուկորդ
Երկիր Ավստրիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 10, 1925(1925-07-10)[1]
ԾննդավայրԲադ Գաշտայն, St. Johann im Pongau District, Զալցբուրգ, Ավստրիա
Մահվան ամսաթիվմայիսի 11, 2012(2012-05-11)[2][1] (86 տարեկան)
Մահվան վայրԿուֆշտայն, Տիրոլ, Ավստրիա

Դորոթեա Հոխլայթներ (գերմաներեն՝ Dorothea Hochleitner, առավել հայտնի է Թեա Հոխլայթներ անունով. հուլիսի 10, 1925(1925-07-10)[1], Բադ Գաշտայն, St. Johann im Pongau District, Զալցբուրգ, Ավստրիա - մայիսի 11, 2012(2012-05-11)[2][1], Կուֆշտայն, Տիրոլ, Ավստրիա), ավստրիացի լեռնադահուկորդուհի: Մասնակցել է 1956 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին, բրոնզե մեդալ նվաճել հսկա սլալոմ մրցաձևում[3]: Այդ նույն մրցաձևում բրոնզե պարգևի է արժանացել լեռնադահուկային սպորտի 1956 թվականի աշխարհի առաջնությունում[4][5]: Թե՛ օլիմպիդայում և թե՛ աշխարհի առաջնությունում արագընթաց վայրէջքի մրցումներում գրավել է յոթերորդ, սլալոմի մրցումներում՝ տասներկուերորդ տեղը:

Հայրենի երկրի կառավարությունը 1996 թվականին Դորոթեա Հոխլայթներին պարգևատրել է Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պատվո ոսկե նշանով:

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոթեան մարզական հաջողություններ է ձեռք բերել դեռ պատանեկան տարիքում։ 1950-ականների սկզբին նա դարձել էր Ավստրիայի լավագույն լեռնադահուկորդուհիներից մեկը։ 1951 թվականին հաղթել է Բադ Գաշտայնում կայացած ձմեռային սպորտի միջազգային շաբաթվա շրջանակում անցկացված արագընթաց վայրէջքի մրցումներում, իսկ 1952 թվականին՝ Ցել ամ Զեում և Հոխքյոնիգում բոլոր մրցակցուհիներին գերազանցել է հսկա սլալոմում և ընդգրկվել ազգային հավաքականում։ 1954 թվականին իր հայրենի Բադ Գաշտայնում կայացած ազգային առաջնությունում չեմպիոնական տիտղոսներ է նվաճել սլալոմում, հսկա սլալոմում և համակցված մրցաձևում։ 1955/1956 մրցաշրջաններում ևս երեք ոսկե մեդալ նվաճելով՝ դարձել է Ավստրիայի վեցակի չեմպիոնուհի տարբեր մրցաձևերում։

1956 թվականի Կորտինա դ'Ամպեցոյում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում, որոնք լեռնադահուկորդների համար միաժամանակ հանդիսացել են աշխարհի առաջնության մրցումներ, Դորոթեան բրոնզե մեդալ է նվաճել հսկա սլալոմում, յոթերորդ տեղը զբաղեցրել արագընթաց վայրէջում և տասներկուերորդը՝ սլալոմում։ Հաջորդ երկու մրցաշրջանների ընթացքում նա հաջողությամբ մասնակցել է մի շարք միջազգային մրցումների (Կրանս-Իոնտանայում, Էտնայում, Կիցբյուելում), սակայն 1958 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվեց հայրենի քաղաքում, անհաջողության է մատնվել և որոշել է հրաժեշտ տալ մրցակցային սպորտին։

Հետագայում նա աշխատել է Kneissl ընկերությունում, որը մասնագիտացած էր լեռնադահուկային պարագաների արտադրության մեջ։

Միջազգային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
1956 Կորտինա դ’Ամպեցո Իտալիա Իտալիա 3rd Հսկա սլալոմ
Աշխարհի առաջնություն
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
1956 Կորտինա դ’Ամպեցո Իտալիա Իտալիա 3rd Հսկա սլալոմ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Salzburgwiki(ավստր․)
  2. 1 2 Verstorbene(r) Frau Dorothea Hochleitner Trauerhilfe Bestattungs GesmbH (գերմ.)
  3. «Dorothea Hochleitner». olympedia.org (en inglés). Consultado el 16 de septiembre de 2025.
  4. «Dorothea Hochleitner». Federación Internacional de Esquí (en inglés). Consultado el 16 de septiembre de 2025
  5. «Dorothea Hochleitner». ski-db.com (en inglés). Consultado el 16 de septiembre de 2025.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]