Դորոթեա Բինց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դորոթեա Բինց
գերմ.՝ Dorothea Binz
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1920(1920-03-16)
ԾննդավայրՏեմպլին, Ուկերմարկ, Բրանդենբուրգ, Գերմանիա
Մահացել էմայիսի 2, 1947(1947-05-02) (27 տարեկան)
Մահվան վայրHamelin, Ստորին Սաքսոնիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունտանջող, prison warden և concentration camp guard
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Dorothea Binz Վիքիպահեստում

Դորոթեա Բինց (գերմ.՝ Dorothea Binz, մարտի 16, 1920(1920-03-16), Տեմպլին, Ուկերմարկ, Բրանդենբուրգ, Գերմանիա - մայիսի 2, 1947(1947-05-02), Hamelin, Ստորին Սաքսոնիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա), նացիստական հանցագործ, Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարի վերակացու։

Կյանքը մինչև պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոթեա Բինցը ծնվել է միջին դասի աղքատ ընտանիքում։ Մինչև տասնհինգամյակը սովորել է ազգային դպրոցում։ Դա ավարտելուց հետո Բինցը ընդունվում է աշխատանքի որպես ամանեղեն լվացող[1]։

Աշխատանքը ճամբարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Բինցը մտնում է ՍՍ-ի օժանդակ ծառայության շարքերը։ Նույն թվականի սեպտեմբերի 1-ին Դորոթեային ուղարկում են Ռավենսբրյուկ համակենտրոցման ճամբար։ Սկզբից նա աշխատում էր ճամբարի զանազան մասերում՝ խոհանոց, լվացքատուն, իսկ հետո դարձավ վերակացու։ Բինցն այստեղ աշխատում է Էմմա Ցիմմերի, Մարիա Մանդելի և այլոց ղեկավարության ներքո[2]։ 1940 թվականի սեպտեմբերին դառնում է քրեական դատարանի տնօրենի տեղակալ, իսկ 1942 թվականի ամռանից բանտախցերի բլոկի տնօրեն[3]։ 1943-ից 1945 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ղեկավարել է 100 կին-գվարդիականների ուսուցումը։ Ուսման նպատակն էր կանանց դաժանություն սովորեցնել։ Բինցն առանձնանում էր անասելի դաժանությամբ։ Ըստ ճամբարի կալանավորների վկայության՝ նա դաժանորեն ծեծում էր, ոտքով խփում, աքացի տալիս, մտրակով խարազանում էր կին-կալանավորներին, ինչպես նաև ընտրությամբ գնդակահարում էր ատրճանակով։ Ձեռքին միշտ մտրակ էր պահում, իսկ կողքին՝ գերմանական հովվաշուն։ Քայլելով ճամբարում, Դորոթեան յուրաքանչյուր վայրկյանին կարող էր սպանել ցանկացած կնոջ, կամ էլ ուղարկել դեպի մահ։ Մինչև 1944 թվականը Բինցն ապրում էր Ռավենսբրյուկի պարիսպներից դուրս՝ ՍՍ-ի սպա Էդմունդ Բրաունինգի հետ, մինչև վերջինիս չտեղափոխեցին Բուխենվալդ մահվան ճամբար[4]։

Կալանավորում, դատ և մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մահվան երթի» ժամանակ Բինցը փախուստի է դիմել ճամբարից։ 1945 թվականի մայիսի 3-ին Համբուրգում նրան բռնել են անգլիացիները և տեղափոխել Ռեկլինգհաուզեն քաղաքի ճամբար։

Շուտով Դորոթեային որպես մեղադրյալ կանգնեցնում են 1-ին Ռավենսբրյուկի դատարանի առջև։ Բինցն ընդունում է իրեն առաջադրած մեղադրանքներից միայն կալանավորներին ծեծելու փաստը։ Հաշվի չառնելով այդ փաստը, դատարանը նրան մեղավոր է ճանաչում որպես ռազմական հանցագործ և մահապատժի վճիռ կայացնում։ Դրանից հետո Դորոթեան ներողության կոչով է հանդես գալիս, որը մերժվում է։

1947 թվականի մայիսի 2-ին Դորոթեա Բինցը կախաղան է բարձրացվում Համելն քաղաքի բանտում։ Մահապատիժն իրականացնում է հայտնի դահիճ Ալբերտ Փիրփոինթը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Women and Nazis: Perpetrators of Genocide and Other Crimes During Hitler's Regime, 1933-1945, Wendy Adele-Marie Sarti, Academia Press, Palo Alto Ca, 2011. 978-1-936320-11-0
  2. Tillion Germaine (1988)։ Ravensbrück։ Paris։ էջ 139 
  3. Erpel Simone (2007)։ "Im Gefolge der SS": Aufseherinnen des Frauen-Konzentrationslagers Ravensbrück։ Berlin։ էջեր 59–71 
  4. Gibson Tyler (2017-04-06)։ Irma Grese - "The Beast of Belsen" & Other Twisted Female Guards of Concentration Camps (անգլերեն)։ Lulu Press, Inc։ ISBN 9781365237997 
  5. Gibson Tyler (2017-04-06)։ Irma Grese - "The Beast of Belsen" & Other Twisted Female Guards of Concentration Camps (անգլերեն)։ Lulu Press, Inc։ ISBN 9781365237997 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johannes Schwartz: Handlungsräume einer KZ-Aufseherin. Dorothea Binz – Leiterin des Zellenbaus und Oberaufseherin. In: Simone Erpel (Hrsg.): Im Gefolge der SS: Aufseherinnen des Frauen-Konzentrationslagers Ravensbrück, Redaktion: Jeanette Toussaint, Johannes Schwartz und Lavern Wolfram (Schriftenreihe der Stiftung Brandenburgische Gedenkstätten, Band 17). Metropol Verlag, Berlin 2007, S. 59–71.
  • Julia Duesterberg: Von der „Umkehr aller Weiblichkeit“. Charakterbilder einer KZ-Aufseherin, in: Insa Eschebach, Sigrid Jacobeit und Silke Wenk (Hrsg.): Gedächtnis und Geschlecht. Deutungsmuster in Darstellungen des nationalsozialistischen Genozids, Frankfurt/Main 2002, S. 227–243.
  • Silke Schäfer: Zum Selbstverständnis von Frauen im Konzentrationslager. Das Lager Ravensbrück. (PDF; 759 kB) Berlin 2002.
  • Adele, Wendy & Sarti, Marie. Women and Nazis: Perpetrators of Genocide and Other Crimes During Hitler’s Regime, 1933—1945. — Academia Press, Palo Alto CA, 2011. — ISBN 978-1936320.
  • Brown, Daniel Patrick. The Camp Women: The Female Auxiliaries Who Assisted the SS in Running the Nazi Concentration Camp System. — Schiffer Publishing, Ltd., 2002. — ISBN 978-0764314445.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]