Դորին Ռեչան
| Դորին Ռեչան | |
| Կրթություն՝ | Academy of Economic Studies of Moldova? և Newport International University? |
|---|---|
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և իրավաբան |
| Ազգություն | ռումինացի |
| Դավանանք | ուղղափառություն |
| Ծննդյան օր | մարտի 17, 1974 (52 տարեկան) |
| Ծննդավայր | Դոնդյուշանի, Մոլդովական ԽՍՀ |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Դորին Պավլովիչ Ռեչան (մոլդ.՝ Dorin Recean, մարտի 17, 1974, Դոնդյուշանի, Մոլդովական ԽՍՀ), մոլդովացի պետական և քաղաքական գործիչ։ 2023 թվականի փետրվարի 16-ից Մոլդովայի Հանրապետության վարչապետ։
Մոլդովայի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի տեղակալ 2010 թվականի հունվարի 29-ից մինչև 2012 թվականի հուլիսի 24-ը։ Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարար 2012 թվականի հուլիսի 24-ից մինչև 2015 թվականի փետրվարի 18-ը։ Մոլդովայի Հանրապետության Նախագահի խորհրդական պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում, 2022 թվականի փետրվարի 7-ից Մոլդովայի Հանրապետության Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1974 թվականի մարտի 17-ին Մոլդովական ԽՍՀ Դոնդյուշանի քաղաքում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին ավարտել է Մոլդովայի տնտեսական կրթության ակադեմիան՝ «Միջազգային բիզնեսի կառավարման ոլորտում իրավագիտություն» մասնագիտությամբ։
2000 թվականին ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Բելգիայի մասնաճյուղում[2][3]։
Տիրապետում է երեք օտար լեզուների՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995-2002 թվականներին եղել է խորհրդատու, նախագծերի ղեկավար և ձեռնարկությունների վերակազմավորման գործակալության ծրագրի տնօրեն։
2002-2010 թվականներին եղել է TeleMedia Group, Concernul Milenium Grup-ի վաճառքի և մարքեթինգի տնօրեն։
2010 թվակնի հունվարի 29-ից մինչև 2012 թվականի հուլիսի 24-ը՝ Մոլդովայի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի տեղակալ[4]։ Պատասխանատու էր Մոլդովայի Հանրապետության և Եվրամիության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ծրագրի շրջանակներում կենսաչափական անձնագրերի ներդրման համար։
2012 թվականի հուլիսի 24-ից մինչև 2015 թվականի փետրվարի 18-ը՝ Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիմիր Ֆիլատի և Յուրի Լյանկեի կառավարություններում[5]։ Դարձել Է Մոլդովայի ներքին գործերի առաջին քաղաքացիական նախարարը։
2016 թվականից 2022 թվականներին աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում՝ որպես տվյալների վերլուծության խորհրդատու։
2022 թվականի փետրվարի 7-ից՝ Մոլդովայի Հանրապետության Նախագահի խորհրդական պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում, Մոլդովայի Հանրապետության Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար[6]։
2023 թվականի փետրվարի 10-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն առաջադրվել է Մոլդովայի Հանրապետության վարչապետի թեկնածու[7]։ 2023 թվականի փետրվարի 16-ին Մոլդովայի խորհրդարանը հաստատել է Ռեչանին վարչապետի պաշտոնում և նրա առաջարկած կառավարության կազմը[8][9]։
Ռեչանի կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեչանի նախաձեռնությամբ ստեղծվել է էներգետիկայի նախարարություն, որը ղեկավարել է Վիկտոր Պարլիկովը։ Նշանակվել են ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նոր նախարարներ, ֆինանսների նախարար և արդարադատության նախարար; վերացվել է թվային զարգացման փոխվարչապետի պաշտոնը՝ էկոնոմիկայի նախարարությանը միանալով տնտեսական զարգացման և թվայնացման նախարարության ձևավորմամբ, նախկին էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, որը բարձրացվել է փոխվարչապետի կարգավիճակին. գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարարը բարձրացվել է փոխվարչապետի կարգավիճակին; ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարը իջեցվել է նախարարի կարգավիճակի; Գավրիլիցայի նախորդ կառավարության մնացած անդամները մնացել են իրենց պաշտոններում[8][9][10][11]։
| Պաշտոն | Անուն | Կուսակցություն | Նշանակման ամսաթիվ | Ազատման ամսաթիվ |
|---|---|---|---|---|
| Վարչապետ | Դորին Ռեչան | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Փոխվարչապետներ | ||||
| Փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար | Նիկոլայ Պոպեսկու | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Փոխվարչապետ, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար | Վլադիմիր Բոլյա | Գործողություն և համերաշխություն կուսակցություն | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Փոխվարչապետ, տնտեսական զարգացման և թվայնացման նախարար | Դմիտրի Ալայբա | Գործողություն և համերաշխություն կուսակցություն | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Վերաինտեգրման փոխվարչապետ | Օլեգ Սերեբրյան | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Նախարարներ | ||||
| Ֆինանսների նախարար | Վերոնիկա Սիրեցանու | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Առողջապահության նախարար | Ալլա Նեմերենկո | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Արդարադատության նախարար | Վերոնիկա Միխայլովա-Մորարու | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Ներքին գործերի նախարար | Աննա Ռևենկո | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Պաշտպանության նախարար | Անատոլի Նոսատի | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար | Լիլյա Դաբիժա | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Կրթության և հետազոտությունների նախարար | Անատոլի Տոպալե | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Մշակույթի նախարար | Սերգեյ Պրոդան | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար | Ալեքսեյ Բուզու | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Շրջակա միջավայրի նախարար | Ռոդիկա Իորդանովա | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Էներգետիկայի նախարար | Վիկտոր Պարլիկով | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
| Կառավարության անդամները ըստ պաշտոնի | ||||
| Գագաուզիայի բաշկան | Իրինա Վլախ | Անկուսակցական | 2023 թվականի փետրվարի 16 | |
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, կինը՝ Ստելլա Ռեչան, ունի երկու երեխա։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխատանքային փառք» շքանշան (2014 թվականի հուլիսի 23)՝ ի նշան բարձր երախտագիտության եվրոպական արժեքների և չափանիշների վրա հիմնված բարեփոխումների իրականացման գործում ներդրած ավանդի, Մոլդովայի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Ասոցացման համաձայնագրի բանակցությունների վարման, ստորագրման և վավերացման ապահովման գործում առանձնահատուկ ծառայությունների, ԵՄ անդամ պետություններում և Շենգենյան գոտում մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացմանը օժանդակելու և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.president.gov.ua/documents/6172025-56341
- ↑ Official page of the Ministry of Information Technology and Communication of the RM
- ↑ Dorin Recean, Minister of Internal Affairs | Dorin Recean Minister of Internal Affairs | Government of Republic of Moldova
- ↑ «Постановление Правительства Республики Молдова № 33 от 29.01.2010 г. «О назначении господина Дорина Речана»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Указ Президента Республики Молдова № 203-VII от 24.07.2012 г. «О назначении господина Дорина Речана министром внутренних дел»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Указ Президента Республика Молдова № 339-IX от 04.02.2022 г. «О назначении господина Дорина Речана советником Президента Республики Молдова в области обороны и национальной безопасности, секретарём Высшего совета безопасности»». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ Кто такой Дорин Речан, назначенный премьер-министром Республики Молдова(ռում.)
- 1 2 Парламент Молдавии утвердил правительство Дорина Речана
- 1 2 Парламент Молдавии утвердил новое правительство во главе с Речаном
- ↑ В Молдавии планируют утвердить новое правительство до 16 февраля
- ↑ Кандидат на пост премьер-министра Молдавии обнародовал список нового правительства
- ↑ «Указ Президента Республики Молдова № 1253-VII от 23.07.2014 г. «О награждении государственными наградами»». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորին Ռեչան» հոդվածին։ |
| ||||||||||