Դովլաթ Գարանֆիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դովլաթ Ղարանֆելյանից)
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Դովլաթ Գարանֆիլյան
Ծնվել է 1897
Ծննդավայր Զեյթուն, Մարաշ, Մարաշի նահանգ, Թուրքիա
Վախճանվել է մարտի 1, 1952({{padleft:1952|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:1|2|0}})
Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ

Դովլաթ Գևորգի Գարանֆիլյան (Ղարանֆիլյան) (1897, Զեյթուն - 1952, մարտի 1, Երևան), հայ նկարիչ, գորգագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին ավարտել է Հալեպի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանը՝ արևելյան մանրանկարչություն և գորգագործություն մասնագիտությամբ։ Մինչև 1916 թվականը Սուլեյմանիա քաղաքում նկարչություն է սովորել պրոֆեսոր Մեսրոպ Քյոշուգյանի մետ[1]։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր-էլ-Զոր։ 1919-1923 թթ. աշխատել է Հալեպում, գորգի արհեստանոցում, միաժամանակ սովորել տեղի գեղարվեստական դպրոցի արևելյան մանրանկարչության բաժնում։ 1924 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան, հիմնադրել գորգի առաջին արհեստանոցը։ 1927 թվականին բացել է անհատական ցուցահանդես Երևանում։

Arm-Carpet.jpg

Գարանֆիլյանը խորհրդային գորգարվեստում դիմանկարային ժանրի սկզբնավորողն է։ Հեղինակ է 22 դիմանկարային և մի քանի տասնյակ զարդանկարային գորգերի։ Լավագույն աշխատանքներից են՝ Մաքսիմ Գորկու (1932, նվիրել է Գորկուն), Ֆրանկլին Ռուզվելտի (ԽՍՀՄ կառավարության պատվերով, 1935, ցուցադրվել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում, այժմ գտնվում է նախկին նախագահի տուն-թանգարանում) գորգ-դիմանկարները։

Խորհրդային պետության ղեկավարների դիմանկարներով գորգերը գտնվում են նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքների (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թբիլիսի, Երևան) թանգարաններում։

Գորգ-դիմանկարներ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png