Դոն Չեյնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Դոն Չեյնի
Don Chaney
Houston Cougars vs UCLA Bruins, Game of the Century, 1968.png
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Հարձակվող պաշտպան
Ի ծնե տրված անունը Դոնալդ «Դոն» Ռեյ Չեյնի
Donald "Don" Ray Chaney
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1946 (73 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բաթոն Ռուժ, Լուիզիանա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,96 մ
Քաշ 95 կգ
համալսարան Հյուստոն (1965—1968)
Դրաֆթի տարի 1968 / ռաունդ` 1 / ընտր.` 12-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերա սկիզբ 1968 թվական
Կարիերա ավարտ 1977 թվական
Կարիերայի պատմություն
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 742
  • Միավորներ՝ 6216 (8,4 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 2913 (3,9 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1593 (2,1 փ/խ)
  • Խլումներ՝ 492 (0,7 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 196 (0,3 բ/խ)

Դոնալդ «Դոն» Ռեյ Չեյնի (անգլ.՝ Donald "Don" Ray Chaney, մարտի 22, 1946(1946-03-22), Բաթոն Ռուժ, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է հարձակվող պաշտպանի դիրքում։ Սովորել է Հյուստոնի համալսարանում։ 1968 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Բոստոն Սելտիքս» ակումբի կողմից՝ 12-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Սփիրիթս օֆ Սենթ Լուիս» (ABA) և «Լոս Անջելես Լեյքերս» ակումբների կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 11 մրցաշրջան։ 1968-1969 և 1973-1974 թվականների մրցաշրջաններին «Սելտիքս»-ի կազմում Չեյնին դարձել է NBA չեմպիոն։ Հինգ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում (1972-1975, 1977NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 742 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 6216 միավոր (8,4 մ/խ), կատարել 2913 անդրադարձ, 1593 փոխանցում, 482 խլում և 196 բլոկշոտ[1]։

Չեյնին կարիերայի ութերորդ մրցաշրջանը անցկացրել է ABA-ում՝ հանդես գալով «Սփիրիթս օֆ Սենթ Լուիս» ակումբի կազմում։ ABA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 48 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 447 միավոր (9,3 մ/խ), կատարել 234 անդրադարձ, 169 փոխանցում, 66 խլում և 36 բլոկշոտ։

Մարչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո մարզել է «Լոս Անջելես Կլիպերս» (1984-1987), «Հյուստոն Ռոքեթս» (1988-1992), «Դետրոյթ Փիստոնս» (1993-1995) և «Նյու Յորք Նիքս» (2001-2004) ակումբները[2]։ 1991 թվականին ճանաչվել է NBA տարվա մարզիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]