Դոն Գարսիա Նավառացի (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոն Գարսիա Նավառացի
Le Prince jaloux.jpg
ՀեղինակՄոլիեր
Տեսակheroic comedy? և գրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1661
ԵրկիրRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1682

Դոն Գարսիա Նավառացի (ֆր.՝ Dom Garcie de Navarre ou le Prince Jaloux), Մոլիերի հերոսական կատակերգությունը հինգ գործողությամբ։ Պրեմիերան կայացելէ 1661 թվականի փետրվարի 4-ին, Փարիզի Պոլե Ռոյալ թատրոնում։ Համարվում է Մոլիերի առավել անհաջող գործերից։ Կյանքի օրոք հեղինակի պիեսը չի հրատարակվել։ Առաջին հրատարակությունն իրականացվել է Լանգրաժենում, 1682 թվականին։ Ռուսերեն առաջին թարգմանությունը կատարվել է 1910 թվականին։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1660 թվականին Մոլիերը զրկվում է Պտի Բուրբուն թատրոնում իր գործերը ներկայացնելուց, որովհետը դերասանները աշխատանիքից դուրս էին գալիս, որպեսզի շարունակեին իրենց կարիերան Բուրգունդյան թատրոնում։ Ինքը՝ Մոլիերը, չկոտրվելով փորձում է նորից փորձել իրեն հերոսական կատակերգություններում[1]։ Նոր ներկայացման համար Մոիլերը գրում է նոր Պիես իսպանական որճով։ Այդ գործը նա սկսել էր դեռևս 2 տարի առաջ, օգտագործելով իտալացի Անդրեա Չիկոնի «Արքայազն Ռոդրիգոյի երջանիկ խանդը» գրքի սյուժեն, որը իր հերիթին «Դոն Գարսիա Նավառացի» գրքի նմանակն։

Պրեմիերան կայացել է 1661 թվականի փետրվարի 4-ին, Պալե Ռոյալ թատրունում։

Ներկայացումը լիակատար անհաջողություն է կրում։ Մոլիերը իր հերոսական կատակերգությունը բեմադրել էր Բուրգունդյան հյուրանոցի տարածքում, սակայն միևնույն ժամանակ նա հրաժարվում է դերասանական խաղի այն բարձր ոճից, որով հպարտանում էին Բուրգուդյան հյուրանոցի դերասանները։ Մոլիերի առաջարկած պիեսները, ալեքսադրյան ոտանավոները, մենախոսությունները, միալար ինտրիգները և գործողությունների զարգացման մեջ դինամիկայի բացակայությունը հակասում էին բնական խաղին։ Ներկայացումը ընդամենը 7 ցուցադրություն ունեցավ, հավաքելով ռեկորդային ցածր շահույթ (3-րդ ներկայացումը կայացել է փետրվարի 8-ին՝ հավաքելով 168 լիվր, իսկ վերջին՝ 7-րդ ներկայացումը՝ 70): 1662 թվականի սեպտեմբերի 29-ին «Դոն Գարսիա Նավառացի» ներկայացումը խաղացվել է արքունիքի համար, նույն թվականի հոկտեմբերին երկու անգամ Վերսալում։ Այդ պիեսի հաջորդ ցուցադրությունը տեղի ունեցավ 1871 թվականի փետրվարի 26-ին Կոմեդի Ֆրանսեզ թատրունում։

Գործող անձինք և առաջին կատարողները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոն Գարսիա Նավառսկի՝ արքայազն, սիրահարված է Էլվիրային
  • Էլվիրա՝ արքայադուստր
  • Դոն Ալֆոնս՝ արքայազն
  • Դոննա Ինեսա՝ իշխանուհի, սիրահարված է Դոնա Սիլվային
  • Դոն Մորեգա՝ գերի, ով սիրահարված է Ինեսսային
  • Էլիզա՝ Դոնա Էլվիրայի վստահելի մարդ
  • Դոն Ալվար՝ Դոնա Գրիսայի վստահելի անձը, ով սիրահարված էր Էլիզային
  • Դոն Լոպե՝ Դոնա Գրիսայի վստահելի անձ, սիրահարված Էլիզային

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Աստորգեյում, Իսպանիայի Լեոն քաղաքում։ Արքայազն Դոն Գարսիյա Նավառսկին սիրահարվում է Էլվիարային։ Ամեն անգամ Դոն Գարսիան ուղիներ է փնտրում հանդիպելու Էլվիրայի հետ, որպեսզի խոստովանի իր սերը, բայց ամեն անգամ նրանց հանդիպումները վատ ավարտ են ունենում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В период странствий по провинции в 1645—1658 гг. труппа Мольера неоднократно играла трагедии, но эти представления не пользовались успехом у публики. Дебют в Париже в 24 октября 1658 г., когда в присутствии короля Людовика XIV был сыгран «Никомед» П.Корнеля, едва не кончился провалом. Тогда репутацию труппы Мольера спас сыгранный сразу после «Никомеда» фарс «Влюблённый доктор»