Դոնում կապի զարգացման պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոնում կապի զարգացման պատմության թանգարան
Տեսակ թանգարան
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Հիմնադրված է 2009
Կոորդինատներ: 47°13′29″ հս․ լ. 39°42′24″ ավ. ե. / 47.22472° հս․. լ. 39.70667° ավ. ե. / 47.22472; 39.70667
Դոնում կապի զարգացման պատմության թանգարանը գտնվում է Ռուսաստանում
Դոնում կապի զարգացման պատմության թանգարան

Դոնում կապի զարգացման պատմության թանգարան (ռուս.՝ Музей истории развития связи на Дону), մասնագիտացված թանգարան Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որը նվիրված է Ռոստովի մարզում կապի առաջացման և զարգացման պատմությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանորդների միացումը ձեռքով առաջին հեռախոսային կայաններում։

Դոնում կապի զարգացման պատմության թանգարանը բացվել է 2009 թվականի մայիսի 6-ին «Հարավային հեռահաղորդակցության ընկերություն» ԲԲԸ-ի  («ЮТК») Ռոստովի մասնաճյուղում։ Թանգարանի բացումը նվիրվել է ժամանակակից հեռահաղորդակցության ոլորտի հիմնադիր Ալեքսանդր Ստեպանովիչ Պոպովի 150-ամյա հոբելյանին։ Թանգարանը ստեղծվել է «ЮТК» ԲԲԸ-ի Ռոստովի մասնաճյուղի ղեկավար Յուրի Մետլայի նախաձեռնությամբ։

Թանգարանում ներկայացված է հեռախոսային բազմաբնույթ տեխնիկա, որը կապավորները կիրառել են 120 տարվա ընթացքում։ Ներկայացված են առանց համարը հավաքելու առաջին հեռախոսները, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների կապի միջոցները, ռադիոկայաններ և այլն։ Ցուցանմուշներից է 1942 թվականի ամերիկյան դաշտային հեռախոսը, որը թանգարանին է նվիրվել Հաղթանակի 60-ամյակի առթիվ։

Թանգարանում կարելի է ծանոթանալ Ռոստովի մարզում կապի զարգացման պատմությանը, որը սկիզբ է առնում 1885 թվականից։ Այդ ժամանակ քաղաքային դուման որոշել է քաղաքն ապահովել հեռախոսային կապով։ Կապի կայանի գործարկումը տեղի է ունեցել 1886 թվականի օգոստոսի 20-ին։ Առաջին կայանի հզորությունը եղել է 60 համար, 1913 թվականին բաժանորդների թիվը 3304 էր։ Բաժանորդների միացումը միմյանց իրականացրել են հեռախոսավարուհիները։ Հեռախոսային ցանցի շահագործմամբ զբաղվել է Կ. Զիգելի ընկերությունը[1]։

Քաղաքում հեռախոսակապի բացման պատվին 2006 թվականին քաղաքային վարչակազմի շենքի պատին փակցվել է բրոնզե տախտակ։

Ժամանակի ընթացքում կապը շրջանում զարգացել է, մեծացել է նրա ծավալը, ստեղծվել են մասնագետների պատրաստման ուսումնական հաստատություններ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատ է մեկնել կապի ավելի քան 1400 մասնագետ։ Դոնի Ռոստովի ազատագրումից անմիջապես հետո՝ 1943 թվականի փետրվարին, քաղաքում սկսել է աշխատել կապը։ Ժամանակի ընթացքում քաղաքում զարգացրել են կապի բոլոր տեսակները, այդ թվում՝ հեռախոսը, հեռագիրը, ռադիոկապը, երկրի արհեստական արբանյակների միջոցով տիեզերական կապը:

Ընդամենը թանգարանում ներկայացված է շուրջ 500 ցուցանմուշ. 1905 թվականի Siemens հեռախոսից մինչև ժամանակակից բջջային հեռախոսները։ Թանգարանի ցուցափեղկային լուսանկարներում կարելի է տեսնել քաղաքային հեռախոսավարուհիներին։ Կապի զարգացման առաջին տարիներին հեռախոսավարուհի կարող էին դառնալ միայն բարձրահասակ աղջիկները։ Երկար ձեռքերով բարձրահասակ աղջիկները կարող էին հասնել լարերի միջոցով ձեռքով գործարկվող հեռախոսային միացումներին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М. Б. Мартиросова Ростов-на-Дону сто лет назад: почта, телеграф, телефон - Почта и телеграф в 1914 году // Донской Временник. Архивировано из первоисточника 7 Մայիսի 2015.